Ցավազրկող դեղամիջոցներ, անալգետիկներ, տարբեր քիմիական կառուցվածքի, ցավը հանգստացնող դեղանյութերի խումբ։ Տարբերվում են նարկոտիկ և ոչ նարկոտիկ անալգետիկներ՝ սալիցիլաթթվի, պիրազոլոնի, անիլինի, ինդոլի ածանցյալները, որոնք, բացի ցավը հանգստացնելուց, ունեն նաև ջերմիջեցնող և հակաբորբոքային հատկություն։ Այս խմբի պատրաստուկներից ամիդոպիրինը, անալգինը, բուտադիոնը, ֆենացետինը, ացհտիլսալիցիլաթթուն օգտագործվում են մկանահոդային ցավերի, նյարդացավերի, գլխացավի, ատամնացավի են դեպքերում, բայց քիչ արդյունավետ են վնասվածքներից կամ հարթ մկանների սպազմից առաջացած սուր ցավերի դեպքում։ Ցավային զգացողության վրա ցավազրկող դեղամիջոցների ազդեցությունն իրականանում է հիմնականում գլխուղեղի կենտրոնների և հիպոֆիզմակերիկամ համակարգի միջոցով։

Ցավազրկող դեղամիջոց

Տես նաև

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցավազրկող դեղամիջոցներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։