Ցեղասպանություն
որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում
Ցեղասպանություն (հունարեն՝ γένος - ցեղ և լատին․՝ caedo - սպանում եմ), միջազգային հանցագործություն, ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»՝ որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում հետևյալ կերպով՝
- Խմբի անդամների սպանություն,
- Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
- Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
- Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
- Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։
1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն։
Ցեղասպանության օրինակներ
խմբագրել- Հայերի սպանությունն ու տեղահանումը Օսմանյան կայսրությունում 1895–1923 թվականներին (տես՝ Մեծ եղեռն)։
- Հայերի ոչնչացումն Ադրբեջանում 1988–1993 թվականներին (տես՝ Մարաղայի կոտորած, Սումգայիթի ջարդեր, Բաքվի ջարդեր, Գանձակի ջարդեր)։
- Նացիստական Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների (տես Հոլոքոստ), գնչուների և խորհրդային ռազմագերիների ոչնչացումը։
- Պոլ Պոտի և Իենգ Սարիի ռեժիմի օրոք 1975 - 79 թվականներին երեք միլիոն կամբոջացիների ոչնչացումը։
- 1994 թվականին Ռուանդայում զանգվածային ջարդը, որի ժամանակ հութու ցեղը ոչնչացրեց տուտսի ցեղից 600000 հոգու։
- 1995 թվականին տեղի ունեցավ բոսնիացիների զանգվածային սպանդը։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Andreopoulos, George J., ed. (1994). Genocide: Conceptual and Historical Dimensions. University of Pennsylvania Press. ISBN 0-8122-3249-6.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Ball, P., P. Kobrak, and H. Spirer (1999). State Violence in Guatemala, 1960–1996։ A Quantitative Reflection. Washington, D.C.։ American Association for the Advancement of Science.
- Chalk, Frank; Kurt Jonassohn (1990). The History and Sociology of Genocide: Analyses and Case Studies. Yale University Press. ISBN 0-300-04446-1.
Արտաքին հղումներ
խմբագրելԸնթերցե՛ք «ցեղասպանություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 11)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեղասպանություն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեղասպանություն» հոդվածին։ |