Ցերեկ և գիշեր (մուլտֆիլմ)
Ցերեկ և Գիշեր (անգլ.՝ Day & Night), ամերիկյան կարճամետրաժ մուլտֆիլմ, նկարահանվել է Պիքսար ստուդիայի կողմից 2010 թվականին և ցուցադրվել է «Խաղալիքների պատմությունը։ Մեծ փախուստ» լիամետրաժ մուլտֆիլմի ցուցադրությունից առաջ։ Ռեժիսորը Թեդի Նյուտոնն է։ Առաջադրվել է Օսկար մրցանակի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում, սակայն մրցանակն ստացել է «Կորած իրը»։
Ցերեկ և գիշեր անգլ.՝ Day & Night | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | մուլտֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ |
Ռեժիսոր | Teddy Newton? |
Սցենարիստ | Teddy Newton? |
Հնչյունավորում | Wayne Dyer?[1] |
Գործադիր պրոդյուսեր | Ջոն Լեսսետեր |
Երաժշտություն | Մայքլ Ջակինո |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Պիքսար |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+ |
Տևողություն | 6 րոպե |
Թվական | 2010 |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
pixar.com/short_films/Theatrical-Shorts/Day-and-Night |
Ի տարբերություն Պիքսարի այլ կարճամետրաժ ֆիլմերի, այս անիմացիան իր մեջ պարունակում է 2D և 3D տարրեր։ «Դեպի վերև» ֆիլմի բեմադրող նկարիչ Դոն Շանկը կարծում է, որ «այն նման չէ նախկինում Պիքսարի կողմից ստեղծած որևէ այլ արտադրանքի»[2]։ Սա Պիքսարի երկորդ մուլտֆիլմն է, որում օգտագործվել է 2D գրաֆիկա (առաջինը «Քո ընկերն առնետ է» ֆիլմն է)։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է Ցերեկվա և Գիշերվա հանդիպման մասին։ Սկզբում երկուսն էլ իրար անվստահությամբ են վերաբերվում, սակայն ավելի ուշ նկատում են միմյանց դրական հատկանիշները և դառնում են ընկերներ։
Օգտագործված ձայներ
խմբագրելԲացի շրջակա միջավայրի ձայներից (բնության, թռչող ինքնաթիռների և այլ ձայներից) մուլտֆիլմում արտասանված միակ բառերը հատվածներ են ռադիոելույթից։ Ռադիոհեռարձակումը մուլտֆիլմում վերցված է ոգեշնչող հռետոր դոկտոր Վայն Դայերի դասախոսությունից։ Ռեժիսոր Թեդի Նյուտոնը հիշում է, թե ինչպես էր ինքը երիտասարդ տարիքում լսում նրա ձայնագրությունները, և որոշում է ֆիլմում մի հատված մտցնել դրանից։ Ավելի ուշ ձայնագրությունը փոխարինվում է ջութակի երաժշտությամբ։ Ռուսաստանում մուլտֆիլմը հնչյունավորել է Ստանիսլավ Կոնցևիչը։ Ուկրաիներեն թարգմանությամբ ֆիլմը հնչյունավորել է հայտնի քաղաքական գործիչ Արսենի Յացենյուկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Don Shank (2010 թ․ մարտի 12). «Day & Night». shank pile. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Day & Night Pixar-ի կայքում Արխիվացված 2012-06-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցերեկ և գիշեր (մուլտֆիլմ)» հոդվածին։ |