Ցզյանսի
Ցզյանսի, նահանգ Արևելյան Չինաստանում, Յանցզի գետի աշափնյա մասում։ Տարածությունը 160 հազար կմ2 է, բնակչությունը՝ 45,2 մլն (2013[1])։ Վարչական կենտրոնը՝ Նանչան։ Նահանգի ներքին մասը Պոյանհու լճի ավազանի ցածր հարթավայրն է, եզրերն զբաղեցնում են լեռնաշղթաները։ Տիրապետում են 300-900 մ բարձրությունները։ Կլիման մերձարևադարձային է, մասսոնային։ Տարեկան տեղումները 1400-1700 մմ են։ Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Մշակվում է տարածքի ավելի քան 16%-ը։ Ցանքատարածությունների 80%-ը ոռոգելի է։ Մշակվող հիմնական կուլտուրան բրինձն է։ Մշակվում են նաև ցորեն, գարի, բաթաթ, ընդավորներ, թեյ, ցիտրուսային կուլտուրաներ, բամբակ, ջուտ, ծխախոտ, ռամի, շաքարեղեգ, ձիթատուներ։ Զբաղվում են խոզաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, ձկնորսությամբ։
Ցզյանսի չինարեն՝ 江西省 | |
---|---|
Երկիր | Չինաստան |
Մասն է | South Central China? |
Կարգավիճակ | Նահանգ |
Մտնում է | Չինաստան |
Վարչկենտրոն | Նանչան |
Ամենաբարձր կետ | Mount Huanggang? |
Քարտուղար | Ցյան Վեյ |
Նահանգապետ | Լու Սինշե |
ՀՆԱ (2014) ՀՆԱ մեկ շնչի հաշվով | 1570,9 միլիարդ յուան (255,71 միլիոն ԱՄՆ դոլար) (19) 34 754 յուան (5657 ԱՄՆ դոլար) (24-րդ) |
Հիմնական լեզու | Չինարեն |
Բնակչություն (2013) | 45 200 000 (13-րդ տեղ) |
Խտություն | 270 |
Ազգային կազմ | Հան՝ 99.7% Շե՝ 0.2% |
Տարածք | 166 900 (18-րդ տեղ) |
Սահմանակցում է | Հուբեյ, Անհոյ, Չժեցզյան, Ֆուցզյան, Գուանդուն և Հունան |
Ժամային գոտի | UTC+8 |
Փոխարինեց | Ջիանգհի |
ISO 3166-2 կոդ | CN-JX |
jiangxi.gov.cn | |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |