Ցխինվալ
Ցխինվալ (օսերեն՝ Цхинвал ինչպես է արտասանվում , վրաց.՝ ცხინვალი [Ցխինվալի], «բոխիների երկիր»), մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության մայրաքաղաքն է։ Բնակչությունը՝ ▲32 699 մարդ (2020)[3]։
Քաղաք | ||
---|---|---|
Ցխինվալ | ||
օսերեն՝ Цхинвал վրաց.՝ ცხინვალი | ||
Երկիր | Հարավային Օսիայի Հանրապետություն/ Վրաստան | |
Շրջան | Ցխինվալ/Շիդա Քարթլիի մարզ | |
Ղեկավար | Ալան Ալբորով | |
Հիմնադրված է | 1398 թվականին | |
Առաջին հիշատակում | 1398 | |
Այլ անվանումներ | Ստալինիր (1934-1961) Ցխինվալ (1961 թվականից) | |
Մակերես | 17,46 կմ² | |
Բարձր. ծովի մակ-ից | 877 մ | |
Կլիմայի տեսակ | բարեխառն | |
Բնակչություն | 30 432[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | օսեր, ռուսներ, հայեր, ուկրաինացիներ, վրացիներ, ադրբեջանցիներ և այլն | |
Կրոնական կազմ | ուղղափառներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +799744 և +995344 | |
Փոստային ինդեքսներ | 7300[2] | |
Ավտոմոբիլային կոդ | RSO | |
Պաշտոնական կայք | tskhinval.ru | |
| ||
| ||
Մինչ 1990 թվականը Հարավային Օսիայի ինքնավար մարզի վարչական կենտրոնն էր, ներկայումս՝ մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության մայրաքաղաքն է։
Համաձայն Հարավային Օսիայի վարչատարծքային բաժանման՝ Ցխինվալը Հարավային Օսիայի առանձին վարչական միավոր է, համաձայն Վրաստանի վարչատարածքային բաժանման՝ Ցխինվալը տեղակայված է Գորիի մունիցիպալիտետի Շիդա Քարթլի մխարեում։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը՝ ▲32 699 մարդ (2020)[3]։
1886 թվականին քաղաքում չեն ապրել օսեր. 3832 մարդուց հրեա էին 1953 հոգին (51 %), վրացի՝ 1135-ը (30 %) և հայ՝ 744-ը (19 %) [4]: 1897 թվականի ցարական վերջին մարդահամարը նույնպես ցույց է տալիս, որ քաղաքում օսեր չեն ապրել։
1917 թվականի դրությամբ հրեաները կազմում էին բնակչության 38,4 %-ը, վրացիները՝ 34,4 %, հայերը՝ 17,7 %, օսերը՝ 8,8 %[5]: Ցխինվալի, ինչպես և մյուս վրացաբնակ հրեաները չէին տիրապետում իդիշին և խոսում էին վրացերեն։
1926 թվականի մարդահամարի ժամանակ Ցխինվալ էին տեղափոխվել զգալի քանակությամբ օսեր, իսկ տեղացիների, մասնավորապես հրեաների քանակը կտրուկ նվազել էր։
1989 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում էր 42 333 մարդ, որոնցից՝ օսեր - 31 537 (74,5 %), վրացիներ - 6 905 (16,3 %), ռուսներ - 1 836 (4,3 %), հայեր - 734 (1,7 %), ուկրաինացիներ - 427 (1,0 %), հրեաներ - 395 (0,9 %), ադրբեջանցիներ — 39 (0,1 %), հույներ - 30 (0,1 %), այլ ազգեր - 430 (1,0 %)[6][7]։
Բնակչության 1886-2020 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ В Южной Осетии происходит прирост населения Информационный портал Республики Южная Осетия 05.02.2016
- ↑ https://www.gpost.ge/?site-lang=ka&site-path=help/zipcodes/&group=3&letter=%E1%83%AA
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
- ↑ Закавказский статистический комитет. Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 г. — Тифлис: Типография И. Мартиросянца, 1893.
- ↑ Электронной еврейской энциклопедия, Цхинвали
- ↑ Հարավային Օսիայի բնակչությունը (Ethno-kavkaz.narod)
- ↑ «Ethnic Groups of Georgia: Census 1989 (Total/Percentage)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ http://www.webcitation.org/6rr3L8GjN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցխինվալ» հոդվածին։ |