Ցմահ բանտարկություն
Ցմահ բանտարկություն, ցմահ ազատազրկում, քրեական պատժի տեսակ, որի դեպքում կալանավորն ազատազրկվում է դատավճռի ուժի մեջ մտնելու պահից մինչև իր կենսաբանական մահը։ 2017 թվականի մարտի տվյալներով՝ աշխարհում շուրջ 200.000 մարդ կրել է ցմահ բանտարկություն կամ դատապարտված է եղել իր կենսաբանական կյանքի տևողությունը գերազանցող ժամանակով[1][2]։
Մի շարք երկրներում, որտեղ չկա մահապատիժ, ցմահ բանտարկությունն օգտագործվում է որպես նրա համարժեք և սովորաբար կիրառվում է այն նույն հոդվածներով, որոնցով նախկինում նախատեսված էր մահապատիժ։ Այլ երկրներում, որտեղ գործում է մահապատիժը, ցմահ բանտարկությունը հաճախ օգտագործվում է որպես դրա այլընտրանք և կարող է նշանակվել դատարանի վճռով կամ մահվան դատապարտվածի դատավճիռը կարող է փոխվել պետության կամ նահանգի բարձրագույն ղեկավարի (նախագահ, միապետ, նահանգապետ և այլն) կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «RELP. Пожизненное лишение свободы за рубежом /». www.law.edu.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Mass Incarceration: The Whole Pie 2017
Գրականություն
խմբագրել- Փիթեր Քոլին, Իրավաբանության բացատրական բառարան (Dictionary of Law), Երևան, «Գիտանք հրատարակչություն», 2005 — 336 էջ։