Ցյուրիխի լիճ
Ցյուրիխի լիճ, (գերմ.՝ Zürichsee, ֆր.՝ Lac de Zurich), լիճ Շվեյցարիայում, Գլառնյան Ալպերի հյուսիսային ստորոտին, հնագույն սառցադաշտի գործունեությամբ առաջացած իջվածքում, ծովի մակարդակից 409 մ բարձրության վրա։ Գտնվում է Շվեյցարիայի Սանկտ-Հալեն, Շվից և Ցյուրիխ կանտոնների միջև։ Մակերեսը 88 կմ², կմ2 է, ամենամեծ երկարությունը՝ 40 կմ, լայնությունը 1-4 կմ խորությունը՝ մինչև 143 մ, ունի մանգաղի ձև։ Ծայր արևելքում ընդունում է Լինտ գետը, իսկ լճի արևմուտքից արտահոսում է Աարե գետի վտակ Լիմատը։ Նավարկելի է։ Կա ձկնորսություն։ Ափերին են Ցյուրիխ քաղաքը և բազմաթիվ առողջարաններ։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Եվրոպա | |
Երկիր | Շվեյցարիա | |
Վարչատարածքային բաժանում | Սանկտ-Հալեն (կանտոն)/Շվից (կանտոն)/Ցյուրիխ (կանտոն) | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 406 մ | |
Երկարություն | 40 կմ | |
Լայնություն | 4 կմ | |
Ավազանի մակերեսը | 88,66 կմ² | |
Ծավալը | 3,9 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 143 մ | |
Միջին խորությունը | 49 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 1829 կմ² | |
Թափվող գետերը | Լինտ (գետ) | |
Կառուցվածք
խմբագրելԳուրդենի ցամաքալեզվակը, որը երկաթուղային դամբը միացնում է Ռապերսվիլի հրվանդանին, լիճը բաժանում է երկու անհավասար մասերի։ Փոքրը Վերին լիճն է (Obersee), որը գտնվում է Շվից և Սանկտ-Հալեն կանտոնների միջև։ Մեծ մասը զբաղեցնում է Ցյուրիխ կանտոնի սահմաններում տարածվող Ստորին լիճը (Untersee): Ստորինը Ցյուրիխի լճի հիմնական մասն է, որն առանձնանում է մեծ խորությամբ (143 մ), իսկ Վերինը խորը չէ, գերաճած՝ եղեգնով։ Երկու ափերով էլ երկաթուղային ճանապարհներ են անցնում։ Լճի կղզիները երկուսն են Ուֆենաուն և Լյուցելաուն։ 1854 թվականին Ցյուրիխի լճում, Մայլենում կառուցվեցին Շվեյցարիայում առաջին ցցաշենքերը։
Նավագնացություն
խմբագրելԼճի վրա կանոնավոր ուղևորափոխադրումներն ապահովում է Zürichsee Schifffahrtsgesellschaft նավագնացությունը:. Այս նավատորմի նավատորմը բաղկացած է տասնյոթ նավից, որի կազմի մեջ մտնում են երկու հին անվավոր շոգենավեր՝ Stadt Zürich (կառուցված 1909 թվականին) և Stadt Rapperswil (կառուցված 1914 թվականին)։ Հորգեն և Մայլեն բնակավայրերը իրար են կապում լճի վրա բացված ավտոմոբիլային լաստանավային անցուղով։ Լաստանավային օպերատորը Zürichsee-Fähre Horgen-Meilen AG ընկերություն է։ Անցուղում օգտագործում է հինգ լաստանավ, որոնք յուրաքանչյուր 10 րոպե իրար հաջորդում են։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- «Цюрихское озеро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт пароходства Zürichsee Schifffahrtsgesellschaft
- Официальный сайт паромной переправы ürichsee-Fähre Horgen-Meilen AG
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցյուրիխի լիճ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |