Ցորաբերդ, ամրոց[1], գտնվում է Ցոր գյուղի թիկունքի լեռան վրա։ Տեղանքին բնորոշ գծերն են. բարձր ժայռեր՝ հարավային մասում, հաստ պարիսպներ՝ հակառակ կողմում, և դեպի բերդը տանող դժվարանցանելի ճանապարհ։ Գեղատեսիլ լեռն իր բնական անառիկ դիրքով համապատասխանում էր այն ժամանակվա ռազմական պահանջներին։ Բերդն ունեցել է երկու դարպաս։ Անմշակ քարերով ու կրաշաղախով շարված պարիսպների հաստությունը մոտ երկու մետր է։ Բերդի ներսում գտնվել են կավե ջրախողովակներ, կարասներ, բրոնզե նետասլաքներ և դաշույններ։ Ցորաբերդի հիմնական շինություններից մնացել են պարիսպների ավերակները և ջրավազանների հողածածկ փոսերը։

Ցորաբերդ
Տեսակամրոց
Վարչական միավորՀադրութի շրջան
Երկիր Արցախ
Շինանյութքար
Քարտեզ
Քարտեզ

Ամենափրկիչ եկեղեցի

խմբագրել

Այս բարձր հուշարձանը գտնվում է Ցոր գյուղի կենտրոնական մասում։ Շենքը եռանավ բազիլիկ է, չորս մույթով, աբսիդի երկու կողմերի խորաններով։ Բեմի ճակատի եզրին վերից վար քանդակված է «Գրիգոր» փորաքանդակը։ Եկեղեցին կառուցվել է X դարում և վերակառուցվել է XVII—XIV դարերում։

Սուրբ Լուսավորչի անապատ

խմբագրել

Գտնվում է Ցոր գյուղի հարավային մասում, ձորի ձախ եզրին՝ մի փոքրիկ հարթության վրա։ Ուղղանկյուն հատակագիծ ունեցող փոքրիկ կառույց է՝ շինված մոխրագույն անտաշ քարերից։ Կառույցի շուրջը տարածված է ընդարձակ գերեզմանատունը, որտեղ գտնվում են բազմաթիվ տապանաքարեր։ Զարդարված է կենցաղային բովանդակության ու սրբապատկերների բարձրաքանդակներով։ Տապանաքարերից շատերն ունեն XVII և XVI-XIV դարերի արձանագրություններ։ Անապատի մոտ կա մի ստորգետնյա քարակերտ ավերված դամբարան։ Հողի մեջ կիսով չափ խրված է մի շքեղ գերեզմանաքար[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 163 — 916 էջ։
  2. Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, 1985