Փառքի երեխաներ
Փառքի երեխաներ (հունգ.՝ Szabadság, szerelem), 2006 թվականի ֆիլմ է` Քրիստիան Գոդայի ղեկավարությամբ։ Այն կապվում է 1956 թվականի Հունգարական հեղափոխության և Արյուն ջրում-ի հետ։ Ֆիլմը հանդիսատեսին փոխադրում է 20-րդ դարի ամենադրամատիկ իրադարձությունների ոլորտը։ Այդ տարի Խորհրդային տանկերը ճնշեցին հեղափոխությունը Հունգարիայում։ Պատմելով 1956 թվականի կերպարների մասին` կինեմատոգրաֆները միաժամանակ վերստեղծում են հեղափոխության հետ կապված առանցքային նշանակություն ունեցող իրադարձություններ, այդ թվում` խոշոր ցույցեր և ռազմական գործողություններ Բուդապեշտի փողոցներում։ 1956 թվականի հոկտեմբերի և նոյեմբերի Օլիմպիական խաղերում հունգարական Ջրագնդակի թիմը հաղթել է Ռուսաստանին Մելբուրնի Օլիմպիական խաղերում, և դրա համար էլ պատմության մեջ առաջացել է «արյուն ջրում» արտահայտությունը։
Փառքի երեխաներ հունգ.՝ Szabadság, szerelem | |
---|---|
Երկիր | Հունգարիա |
Ժանր | դրամա |
Թվական | հոկտեմբերի 23, 2006[1] |
Լեզու | հունգարերեն, անգլերեն[1] և ռուսերեն[1] |
Ռեժիսոր | Krisztina Goda?[2] |
Պրոդյուսեր | Էնդրյու Վայնա |
Սցենարի հեղինակ | Ջո Էստերհազ, Գեզա Բերեմենեյ, Éva Gárdos? և Réka Divinyi? |
Դերակատարներ | Կատա Դոբո[3], Sándor Csányi?, Իլդիկո Բանշագի, Iván Fenyő? և Károly Gesztesi? |
Օպերատոր | János Vecsernyés? |
Երաժշտություն | Նիկ Գլենի-Սմիթ |
Մոնտաժ | Éva Gárdos?[1] |
Պատմվածքի վայր | Բուդապեշտ |
Կինոընկերություն | C2 Pictures |
Տևողություն | 123 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժեի ամփոփում
խմբագրելԿարցսի Սաբոն եղել է Բուդապեշտի համալսարանի աստղ մարմնամարզիկ և կոչվել Ազգային ջրագնդակի թիմի կապիտան։ Նա Հունգարիան ներկայացրել է Ավստրալիայի ամառային օլիմպիական խաղերում։ Հունգարիան ընկել էր Խորհրդային Միության ղեկավարության տակ, և հունգարացիները պահանջում էին անկախություն։ Մի օր Սաբոն և նրա ընկեր Թիբին (Սանդոր Քսանյի) ականատես են լինում ցույցի` Վիկի Ֆալկայի (Կատա Դոբո) առաջնորդությամբ։ Ցուցարարները պահանջում էին անկախություն Խորհրդային իշխանությունից։ Չնայած Սաբոյին առավելապես ձգում էր Ֆալկայի գեղեցկությունը, քան ցույցերը, այնուամենայնիվ, նա գիտակցում է հեղափոխության անհրաժեշտությունը։ Հեղափոխությունը, սակայն, ճնշվում է խորհրդային ուժերի կողմից, և հունգար ժողովրդի դրությունը ավելի է ծանրանում։ Երբ Սաբոն և ընկերները հասկանում են, որ ԽՍՀՄ-ի թիմը մրցելու է տղամարդկանց լողի Օլիմպիական խաղերում, նրանք ճնշողների դեմ խորհրդանշական հաղթանակ տանելու հնարավորություն են տեսնում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Official site Արխիվացված 2012-05-13 Wayback Machine
- Children of Glory(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Փառքի երեխաներ»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Կաղապար:Tcmdb title
- Children of Glory(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- The Times Review(չաշխատող հղում)
- American DVD version