Փասադենա (անգլ.՝ Pasadena), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լոս Անջելես քաղաքի՝ Կալիֆոռնիա Նահանգի մեջ։ Փասադենան հանրածանոթ է որպես վարդերի քաղաք, շնորհիվ ամանորյա Վարդերի Մրցաշարքի Տողանձգին։ Քաղաքում կա հոծ հայ բնակչություն, ուր գործում են Հովսեփյան, Սահակ-Մեսրոպյան Հ.Բ.Ը.Մ.-ի ամենօրյա վարժարանները։ Փասադենան քույր-քաղաք է Հայաստանի Վանաձոր քաղաքի հետ։

Բնակավայր
Փասադենա
անգլ.՝ Pasadena
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքԼոս Անջելես շրջան
Հիմնադրված է1886 թ.
Մակերես59,901735 կմ²
ԲԾՄ263 մետր
Բնակչություն138 699 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիPDT?
Հեռախոսային կոդ626
Փոստային դասիչ91101, 91103, 91104, 91105, 91106, 91107 և 91191
Պաշտոնական կայքcityofpasadena.net(անգլ.)
Փասադենա (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Փասադենա (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Պատմություն

խմբագրել

1771 թվականին Փասադենան պատկանում էր կաթոլիկ առաջնորդ Գաբրիելի ենթակայության տակ գտնվող բնակավայերի թվին, ով և տվել էր տարածքի հարթավայրերի և լեռների անունները։ Բնակավայրը հիմնադրել է 1874 թվականին Թոմաս Էլլիոտը Ինդիանա նահանգից։ Հաճախ քաղաքի անվանումը թարգմանվում է որպես «Դրախտի պսակ»։ Բնակավայրը նախկինում եղել է ցիտրուսային հողագործությամբ և գյուղատնտեսությամբ զարգացող փոքր գյուղ, սակայն Սան Ֆե երթուղի[en] երկաթուղու կառուցումից հետո այն զարգացավ, կառուցապատվեց և դարձավ ձմեռային զբոսաշրջության կենտրոն։

Կրթություն և գիտություն

խմբագրել

Պասադենան Խաղաղ օվկիանոսի ափի գլխավոր ուսումնական կենտրոններից մեկն է, այստեղ է գտնվում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը։ Քաղաքի մոտ է գտնվում NASA գիտահետազոտական լաբորատորիան` Jet Propulsion Laboratory: Այն զբաղվում է բարձր ճշգրտության սարքավորումների արտադրությամբ, որոնք օգտագործվում է էլեկտրոնիկայի և ավիացիայի ոլորտում։ Քաղաքին կից կառուցված են երեք քոլեջներ՝ Pasadena City College (1924), Pacific Oaks College (1945) և Art Center College of Design (1930):

Տեսարժան վայրեր

խմբագրել

Փասադենայի կենտրոնում պահպանվել են 20-րդ դարի սկզբի բազմաթիվ առանձնատներ, որոնք հանդիսանում են արվեստի և արհեստների հուշարձաններ։ Քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշը համարվում է 1927 թվականին կառուցված շքեղ քաղաքապետարանը։ Այլ շենքերի շարքում գտնվում է Կոլորադո սթրիթ կամուրջը, որը կառուցվել է 1913 թվականին։ Քաղաքում կան շատ նշանավոր թանգարաններ[2]՝

 
Փասադենայի քաղաքապետարանի շքեղ շենքը (1926-27)

Ամանորի առաջին օրը, վարդերի շքերթի ժամանակ անցկացվում է ամերիկյան ֆուտբոլի՝ աշխարհում տեղի ունեցող լեգենդար իրադարձությունը` « Pink Cup » մրցանակի համար լավագույն ուսանողական թիմերի խաղը։ Առաջին խաղն անցկացվել է 1902 թվականի հունվարի 1-ին։ 1922 թվականից սկսած խաղը տեղի է ունենում Rose Bowl խաղահրապարակում։ 1994 թ-ին «Rose Bowl» մարզադաշտում հյուրընկալվել էին ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության, այդ թվում կիսաեզրափակիչի, 3-րդ և եզրափակիչ տեղերի համար նախատեսված հանդիպումները[3], իսկ հետագայում՝ 1999 FIFA Women's World Cup եզրափակիչ խաղերը[4][5]։

Փասադենաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 93
(34)
92
(33)
98
(37)
105
(41)
104
(40)
113
(45)
113
(45)
109
(43)
115
(46)
108
(42)
101
(38)
93
(34)
115
(46)
Միջին բարձր °F (°C) 68.1
(20.1)
69.3
(20.7)
72.6
(22.6)
76.2
(24.6)
78.3
(25.7)
83.7
(28.7)
89.1
(31.7)
91.3
(32.9)
89.9
(32.2)
83.0
(28.3)
74.7
(23.7)
67.2
(19.6)
78.6
(25.9)
Միջին օրական °F (°C) 56.8
(13.8)
57.7
(14.3)
60.5
(15.8)
63.4
(17.4)
66.1
(18.9)
70.7
(21.5)
75.6
(24.2)
77.2
(25.1)
75.8
(24.3)
69.7
(20.9)
62.1
(16.7)
56.0
(13.3)
66.0
(18.9)
Միջին ցածր °F (°C) 45.5
(7.5)
46.1
(7.8)
48.4
(9.1)
50.6
(10.3)
53.9
(12.2)
57.8
(14.3)
62.0
(16.7)
63.2
(17.3)
61.6
(16.4)
56.3
(13.5)
49.6
(9.8)
44.7
(7.1)
53.3
(11.8)
Ռեկորդային ցածր °F (°C) 21
(−6)
26
(−3)
29
(−2)
31
(−1)
32
(0)
41
(5)
45
(7)
43
(6)
41
(5)
36
(2)
26
(−3)
25
(−4)
21
(−6)
Անձրևի տեղումներ դյույմ (մմ) 4.51
(114.6)
5.16
(131.1)
3.03
(77)
1.11
(28.2)
0.48
(12.2)
0.21
(5.3)
0.06
(1.5)
0.03
(0.8)
0.22
(5.6)
0.84
(21.3)
1.10
(27.9)
3.33
(84.6)
20.08
(510.1)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.01 inch) 7.2 7.6 5.9 3.3 2.5 1.5 0.6 0.5 0.9 2.8 3.2 5.7 41.7
աղբյուր: NOAA[6][7][8]

Պատկերասրահ

խմբագրել

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. [1]
  3. «Classic Stadium: Rose Bowl». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  4. «1999 FIFA Women's World Cup».
  5. «Josh Wolff - 1998 MLS Cup». UPI.com. 2004 թ․ հուլիսի 11. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  6. Pasadena, California (1981-2010) Արխիվացված 2015-07-11 Wayback Machine - NOAA
  7. «PASADENA, CALIFORNIA (046719)». WRCC. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  8. https://www.ncei.noaa.gov/access/us-climate-normals/

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փասադենա (Կալիֆոռնիա)» հոդվածին։