Փարաջա
Փարաջա, կնոջ վերնազգեստ իսլամական երկրներում, մասնավորապես Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Այն խալաթ է` երկար, կեղծ թևքերով։ Դեմքը ծածկվում է ցանցկեն հատվածով` չաչվանով։
Պատմություն
խմբագրել«Փարաջա» բառը ծագում է պարսկական «ֆարաջայից», որով սկզբնական շրջանում կոչել են տղամարդու` երկար թևքերով վերնազգեստը։ 16-րդ դարում փարաջա էին հագնում ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Փարաջա հագնելու մշակույթը Միջին Ասիայում իր ծաղկման շրջանն է ապրել 19-20-րդ դարերում։ Փարաջան հաճախ շփոթում են իսլամադավան կանանց այլ պարագաների հետ` բուրկա, նիկաբ, չադրա։ Դասական փարաջայի օրինակ է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի հերոսուհիների հագուստը։
Փարաջա և քաղաքականություն
խմբագրելԹուրքիա
խմբագրելԹուրքիան մուսուլմանական առաջին երկիրն է, որը պաշտոնապես չեղյալ է հայտարարել կանանց` փարաջա հագնելու պարտադիր սովորույթը։ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հրաման է արձակել, որով թուրք կանանց թույլատրվել է հագնվել իրենց հայեցողությամբ։ Փարաջա հագնելը պարտադիր է եղել միայն մարմնավաճառների համար[1]։
Ֆրանսիա
խմբագրելՓարաջա կրելու մասին պարբերաբար հայտարարություններ է արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ 2009 թվականին նա հայտարարել է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրում լինեն կանայք, ովքեր կփակվեն փարաջայի ցանցով` կտրվելով հասարակական կյանքից, զրկվելով ինքնորոշումից։ Դա ոչ մի ընդհանրություն չունի այն բանի հետ, ինչն արժեքավոր է կանանց համար Ֆրանսիայի Հանրապետությունում[2]»:
Մուսուլման կանանց հագնվելու ձևը սուր բանավեճերի տեղիք է տվել Ֆրանսիայում։ 2004 թվականին երկրում արգելվել է ուսումնական հաստատություններում հիջաբ կրել։ Իսլամական համայնքը դեմ է արտահայտվել այս որոշմանը։
2010 թվականի սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայում միաձայն ընդունվել է որոշում, որով արգելվում է երկրում փարաջա հագնել։
2011 թվականի ապրիլի 11-ին Սարկոզիի նախաձեռնությամբ Ֆրանսիայում ընդունվում է օրենք, որով արգելվում է հասարակական վայրերում փարաջա կրել։
Գերմանիա
խմբագրելԳերմանիայի Հեսսենի երկրամասի ներքին գործերի նախարարությունը արգելել է քաղծառայողներին աշխատանքի ներկայանալ փարաջայով․ «Պաշտոնական անձինք, ովքեր իրենց գործի բերումով շփվում են քաղաքացիների հետ, չպետք է շրջեն փարաջայով փաթաթված[3]»:
Բելգիա
խմբագրել2011 թվականի ապրիլի 28-ին Բելգիայի խորհրդարանը ընդունեց որոշում, որով արգելվում էր մուսուլման կանանց հագնել ավանդական հագուստները` փարաջա և նիկաբ։ Օրինախախտների համար սահմանված է 137 եվրո տուգանք, իսկ կրկնվելու դեպքում` մեկշաբաթյա կալանք[4][5]։
Այլ երկրներ
խմբագրելՄուսուլման կանանց հագուստի արգելքի որոշում եմ պատրաստվում ընդունել Ավստրիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի խորհրդարանները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Как Ататюрк решил вопрос с паранджой
- ↑ «Н.Саркози предложил запретить ношение паранджи» Արխիվացված 2010-04-11 Wayback Machine, www.rbc.ru от 23 июня 2009
- ↑ Власти Гессена не запретили приходить на госслужбу в парандже, Lenta.ru
- ↑ «Euronews: Бельгия вслед за Францией говорит: «Гюльчатай, открой личико!»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «L’interdiction de la burqa est votée Արխիվացված 2011-08-27 Wayback Machine», Le Soir, 28 April 2011
- ↑ «В швейцарском кантоне Тичино запрещено ношение паранджи в общественных местах». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.