Փարցխիս կամ Փարցխիսի (վրաց.՝ ფარცხისი), գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մխարեի Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետում։

Գյուղ
Փարցխիս
ფარცხისი
ԵրկիրՎրաստան Վրաստան
Մարզ Քվեմո Քարթլի
Շրջան Թեթրի Ծղարո
Խոսվող լեզուներՎրացերեն
Բնակչություն259[1] մարդ (2014)
Կրոնական կազմՎրաց ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փարցխիս (Վրաստան)##
Փարցխիս (Վրաստան)

Ըստ 2002 թվականին Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 378 մարդ[2]։

Պատմություն

խմբագրել

Փարցախիս գյուղը հայտնի է իր ռազմական պատմությամբ։ 9-11-րդ դարերում Տփղիսի (Թիֆլիսի) ամիրայության հյուսիսային սահմանը Դիգոմի կիրճն էր, հարավում ամիրային պատկանում էին Բիրթվիսի, Օրբեթի և Փարցխիսի բերդերը։

1071 թվականին Փարցխիսում տեղի է ունենում վճռական ճակատամարտ սելջուկ-թուրքերի և Վրաց թագավորության միջև, որը ավարտվում է վրացական ուժերի հաղթանակով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. Վրաստանի մարդահամարի տվյալներ, 2002 Արխիվացված 2012-04-19 Wayback Machine