«Փետրվարյան քամի» (ռուս.՝ «Февральский ветер»), 1981 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Դոստալը Անդրեյ Վեյցլերի համանուն պիեսի հիման վրա։

Փետրվարյան քամի
ռուս.՝ Февральский ветер
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Դոստալ
ԵրաժշտությունԷդիսոն Դենիսով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն81 րոպե

Սյուժե

խմբագրել

1917 թվականի փետրվար, Սիբիր։ Աչինի բանտում խռովությունից հետո դրա կազմակերպիչ բոլշևիկ Կիրիլ Աստախովին ուղարկում են հեռավոր Կուտույսկի բերդագյուղ։ Նրան ուղեկցում է հսկիչ Ստեպան Ֆիլիմոնովը։ Տայգայով անցնող ճանապարհը, ձնամրրիկի ժամանակ որսորդական ձմեռանոցում գիշերակացը նրանց թույլ են տալիս ծանոթանալ միմյանց հետ։

Դերերում

խմբագրել

Նկարահանումներ

խմբագրել

Ֆիլմի նկարահանումները կատարվել են Իրկուտսկում և այդ ժամանակ նոր ստեղծվող փայտե ճարտարապետության թանգարանում[1]։ Ֆիլմի բեմադրող նկարիչն է Ալեքսանդր Սամուլեկինը։

Ֆիլմի դրվագներում ներգրավված են Իրկուտսկի Օխլոպկովի անվան դրամատիկական թատրոնի դերասանները[2], մասնավորապես սա Վիտալի Վենգերի քիչ կինոդերերից է։

Քննադատություն

խմբագրել

Քննադատ Տատյանա Մարչենկոն նշել է, որ էկրանավորված պիեսի սյուժեն կառուցված է որպես «լարված հոգեբանական մենամարտ», նրա հերոսների կատաղի վեճ[3]։

Ֆիլմում կոնֆլիկտը դասակարգային է, սոցիալական, շահագործողների և նրանց կողմից ճնշվողների միջև։ Բայց, թերևս, ֆիլմն այդպես էլ կմնար «քարոզչություն» (թեև չի բացառվում, որ այն այսօր մոռացվել է հենց իր նման պարզունակ ընկալման պատճառով), եթե չլիներ Ուլյանովի և Լիվանովի հիանալի խաղը, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում է իր հերոսի «կյանքի որոշակի ճշմարտությունը»։

— Իլյա Ստրեկալով, «25-й кадр», 2018 թվական[4]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Хочется сделать праздник / Павел Тимофеевич Лебешев. — АСТ, 2009. — 221 с. — стр. 161
  2. Олег Быков — «Это счастье — работать с вами» // Губерния, 11.02.2013
  3. Канат альпинистов: Радиопьесы / Вступ. статья Т. Марченко. — Москва: Искусство, 1971. — 279 с. — стр. 11
  4. Илья Стрекалов - Михаил Ульянов. Часть 1 из 4 // «25-й кадр», 11.07.2018

Աղբյուրներ

խմբագրել