Փիթեր Դայմոնդ
Փիթեր Դայմոնդ (անգլ.՝ Peter A. Diamond, ապրիլի 29, 1940[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ամերիկացի ականավոր տնտեսագետ։ Հայտնի է ԱՄՆ անվտանգության ու սոցիալական քաղաքականության իր վերլուծությամբ և 1980-1990-ական թվականների վերջին սոցիալական ապահովագրման խորհրդատվական խորհրդում կատարած աշխատանքի համար։ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար (2010)։
Կենսագրություն
խմբագրելՓիթեր Դայմոնդը ծնվել է Նյու Յորք քաղաքում Ռուսական կայսրությունից և Ռումինիայից գաղթած հրեաների ընտանիքում[13][14]։ Հայրը փաստաբան էր, մայրը՝ հաշվապահ։ Սովորել է Բրոնքսի ու Վուդմերի միջնակարգ դպրոցներում։
Մաթեմատիկայի բակալավրի աստիճանն ստացել է Յեյլի համալսարանում 1960 թ., իսկ գիտությունների թեկնածու աստիճանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1963 թ.։ 1964-1965 թթ. եղել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր և դոցենտ։ 1966 թ. տեղափոխվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ որպես պրոֆեսորի օգնական։ 1970 թ. նշանակվել է պրոֆեսոր, 1985-1986 թթ. զբաղեցրել է տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը և 1997 թ. ստացել պրոֆեսորի կոչում։
1968 թ. Դայմոնդը ընտրվել է Էկոնոմետրիկ միության անդամ և զբաղեցրել նախագահի պաշտոնը։ 2003 թ. եղել է ԱՄՆ տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։ 1978 թվականից ԱՄՆ գիտությունների և արվեստի ակադեմիայի, 1984 թվականից՝ Գիտությունների ազգային ակադեմիայի, իսկ 1988 թվականից՝ Սոցիալական ապահովագրության ազգային ակադեմիայի հիմնադիր անդամը։ 2008 թվականից Դայմոնդն ստացել է Ռոբերտ Բոլի մրցանակ՝ սոցիալական ապահովագրության ոլորտում զգալի ներդրումների համար[15]։
Դայմոնդը սոցիալական ապահովագրության մասին գիրք («Սոցիալական ապահովության պահպանումը․ 2004 թվականի հավասարակշռված մոտեցում») է գրել Փիթեր Օրզագի հետ, ով նախագահ Օբամայի ղեկավարման բյուրոյի և բյուջեի նախկին տնօրենն էր[16]։
2010 թ. ապրիլի 29-ին Դայմոնդը նախագահ Օբամայի կողմից հայտարարվեց Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավարման խորհրդի թափուր աշխատատեղի 3 թեկնածուներից մեկը[17]։ Օգոստոսի 5-ին Սենատը քննեց Դայմոնդի թեկնածությունը, սակայն մերժեց վերջինիս[18]։ Նախագահ Օբաման երկրորդ անգամ ներկայացրեց նրա թեկնածությունը սեպտեմբերի 13-ին[19]։
Բեն Բերնանկեն, Դաշնային ռեզերվային համակարգի ներկայիս ղեկավարը, եղել է Դայմոնդի ուսանողը[20]։
2010 թ. հոկտեմբերին Փիթեր Դայմոնդը Դեյլ Մորթենսենի հետ ստացել է Նոբելյան մրցանակ՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար[21]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.nndb.com/lists/496/000063307/
- ↑ 2,0 2,1 Peter A. Diamond Facts — Nobel Foundation.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Diamond P. Essays on optimal economic growth — MIT, 1963.
- ↑ 5,0 5,1 5,2 Infinite History on Video // MIT Technology Review / J. Pontin — 2011. — ISSN 0040-1692
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 7,0 7,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Peter A. Diamond - Autobiography - Nobelprize.org
- ↑ http://www.nemmers.northwestern.edu/economics.html
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2010 — Nobel Foundation.
- ↑ Jewish Virtual Library(անգլ.)
- ↑ Peter Diamond’s Autobiography(անգլ.)
- ↑ Национальная Академия социального страхования — Конференции и события Արխիվացված 2008-09-28 Wayback Machine(անգլ.)
- ↑ Сохранение социального обеспечения: сбалансированный подход(անգլ.)
- ↑ Обама назначил троих кандидатов в Совет управляющих ФРС(անգլ.)
- ↑ Сенат отверг кандидатуру Даймонда в ФРС до голосования(անգլ.)
- ↑ Два кандидата в Совет управляющих ФРС получили одобрение(անգլ.)
- ↑ Сенат упрекает Даймонда в недостатке опыта(անգլ.)
- ↑ Нобелевскую премию по экономике разделили трое ученых
Արտաքին հղումներ
խմբագրել- Փիթեր Դայմոնդի հրապարակումները Արխիվացված 2010-06-07 Wayback Machine (անգլ.)
- Հարցազրույց Փիթեր Դայմոնդի հետ Արխիվացված 2010-10-12 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Դայմոնդ» հոդվածին։ |