Փիթեր Դինքլեյջ
Փիթեր Հեյդեն Դինքլեյջ[2] (անգլ.՝ Peter Hayden Dinklage, հունիսի 11, 1969[3][4], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ[5]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան և կինոպրոդյուսեր։
Նախնական ճանաչման է արժանացել «Կայարանի հսկիչը» (2003) ֆիլմում ունեցած դերակատարմամբ։ Հանդես է եկել նաև «Էլֆ» (2003), «Ինձ մեղավոր ճանաչեք» (2006), «Հերոս շունը» (2007), «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» (2008), «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» (2014) և մի շարք այլ ֆիլմերում։
Հեռուստատեսությունում խաղացած կերպարներից առավել հայտնի է Թիրիոն Լանիստերը՝ «HBO»-ի «Գահերի խաղ» հեռուստասերիալում (Ջորջ Մարտինի համանուն վեպի էկրանավորմամբ)։ Դերակատարման համար 2011 և 2015 թվականներին արժանացել է Էմմի մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան հեռուստադրամայում», իսկ 2012 թվականին՝ Ոսկե գլոբուսի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգերում։ 2011-2016 թվականներին անընմեջ առաջադրվել է Էմմիի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենսագրությունը IMDb.com կայքում(անգլ.)
- ↑ «Peter Dinklage: "The fight is all"». 2015 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.(անգլ.)
- ↑ Ray M. Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #1022522426 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը IMDb կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Դինքլեյջ» հոդվածին։ |