Փիլիպոսյանց վանք
Փիլիպպոսյանց վանք (նաև՝ Փիլիպպոսյան վանք), հայկական առաքելական վանական համալիր պատմական Կիլիկիայի հայկական թագավորության տարածքում[1]։
Փիլիպպոսյանց վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Վանական համալիր |
Երկիր | Կիլիկյան Հայաստան |
Տեղագրություն | Հստակ չէ |
Դավանանք | Հայ առաքելականություն |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Կորուսյալ կառույց |
Բնակիչ | Գրիգոր եպիսկոպոս Փիլիպպոսյանց |
Միջին դարերում եղել է եպիսկոպոսական թեմի աթոռանիստ։ Հայտնի է, որ 12-րդ դարում վանքի եպիսկոպոսներից է եղել ոմն Գրիգոր եպիսկոպոս Փիլիպպոսյանցը, ով 1198 թվականին մասնակցել է Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն Բ-ի թագադրության հանդեսին[1]։
Վանական համալիրի հստակ տեղը անհայտ է[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 408, էջեր 408 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։