Փիրոսմանի
Փիրոսմանի (վրաց.՝ ფიროსმანი), ռեժիսոր Գեորգի Շենգելայայի կենսագրական ֆիլմը վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի մասին։ Նկարահանվել է Վրացֆիլմ կինոստուդիայում 1969 թվականին[1]։
Փիրոսմանի ռուս.՝ Пиросмани | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ֆիլմ-կենսագրություն |
Թվական | 1969 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Գեորգի Շենգելայա |
Սցենարի հեղինակ | Գեորգի Շենգելայա Էրլոմ Ախվլեդիանի |
Դերակատարներ | Ավթանդիլ Վարազի Դավիթ Աբաշիձե Զուրաբ Կապիանիձե Բորիս Ցիպուրիա |
Օպերատոր | Կոնստանտին Ապրյատին |
Երաժշտություն | Վախթանգ Կուխիանիձե |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 86 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմում պատկերված են դրվագներ նկարչի կյանքից։ Փիրոսմանին (1862-1918) ինքնուս էր և վաստակում էր Թիֆլիսի դուքանների համար նկարներ ու ցուցանակներ նկարելով։ Կրպակ բացելու և առևտրով զբաղվելու փորձն անհաջողությամբ է պսակվում։ Կարիքը ողջ կյանքի ընթացքում ուղեկցել է նկարչին։ Դրան զուգահեռ նա հաճախ քննադատության էր ենթարկվում գեղանկարիչ-ակադեմիստների կողմից։ Չնայած աղքատությանն ու չընդունված լինելուն՝ Փիրոսմանին մնում է հավատարիմ իրեն ու իր արվեստին։
Բեմադրություն
խմբագրելՖիլմում, ինչպես 1960-ական ու 1970-ական թվականների վրացի մյուս նկարիչների աշխատանքների մեծ մասում, շեշտը դրվում է ազգային առանձնահատկությունների ցուցադրության վրա։ Բացի դրանից, Շենգելայան կինեմատոգրաֆիան մոտեցնում է Փիրոսմանիի գեղանկարչության ոճին. ողջ ֆիլմը նկարչի ստեղծագործություններին բնորոշ էպիզոդների շղթա է, որոնք ներկայացնում են կենցաղային սյուժեներ՝ ճաշկերույթ, առևտուր կրպակում, դուքանի ինտերիեր։ Դեկորացիաները հասարակ են, ինչը նմանվում է Փիրոսմանիի կտավների պրիմիտիվիզմին։ Ֆիլմում գրեթե բացակայում են բնության տեսարանները։ Ձգտելով փոխանցել Փիրոսմանիի կենցաղային գեղանկարչության յուրահատկությունները՝ ռեժիսորը ավելի հաճախ օգտագործում է թատրոնին, ոչ թե կինեմատոգրաֆիային հատուկ միջոցների՝ սյուժեն բաժանելով առանձին էպիզոդ-տեսարանների, որոնց գործողությունները ծավալվում են նույն դեկորացիաներում։
Ֆիլմին հատուկ կոլորիտ են հաղորդում Փիրոսմանիի նկարները, որոնք նույնպես գործող կերպարներ են, ինչպես ֆիլմի մյուս գործող անձինք։ Ֆիլմում ցուցադրվում են Փիրոսմանիի տասնյակ կտավներ, որոնք ընդգծում են սյուժեի զարգացումը։ Այսպես, Նիկո Փիրոսմանիի ստեղծագործական ակտիվության շրջանում նկարները ուղղակի լցնում են կադրը, իսկ նկարչի դժբախտության պահերին դրանք գրեթե անհետանում են։ Նկարչին պատահած վերջին դժբախտություններից մեկն էլ ընկերների լուռ օտարացումն է, որի պատճառ էր դարձել թերթում տպագրված քննադատությունը։ Այդ պահին էկրանին հայտնվում է «Ընձուղտ» կտավը, որի շնորհիվ ֆիլմի սկզբում երիտասարդ ֆուտուրիստները սկսել էին հետաքրքրվել Փիրոսմանիի արվեստով։ Հեռանալով ընկերներից՝ նկարիչն այդ կտավը վերցնում է իր հետ։
Դերերում
խմբագրել- Ավթանդիլ Վարազի – Նիկո Փիրոսմանիշվիլի
- Դավիթ Աբաշիձե – կինտո, Փիրոսմանիշվիլիի ընկերը
- Զուրաբ Կապիանիձե – Ուշանգի, Փիրոսմանիշվիլիի ընկերը
- Բորիս Ցիպուրիա – Դիմիտրի, կում, կրպակի համասեփականատեր
- Թեյմուրազ Բերիձե – Փիրոսմանիշվիլիի ընկերը
- Շոթա Դաուշվիլի – Փիրոսմանիշվիլիի քրոջ ամուսինը
- Նինո Սետուրիձե
- Ալեքսանդր Ռեխվիաշվիլի
- Ամիր Կակաբաձե – Լադո, նկարիչ
- Սպարտակ Բագաշվիլի – Կարաչոխելի
- Գիվի Ալեքսանդրիա
- Մարիա Գվարամաձե
- Ռոզարիա Մինչին
Մրցանակներ
խմբագրել- 1974 - Միջազգային կինոփառատոն Ազոլոյում - Մրցանակ լավագույն կենսագրական ֆիլմի համար
- 1974 - Միջազգային կինոփառատոն Չիկագոյում - «Հյուգո մրցանակ» (գրան-պրի)
Փաստեր
խմբագրելԱվթանդիլ Վարազին (1926-1977), ով ֆիլմում կատարում է Նիկո Փիրոսմանիի դերը, պրոֆեսիոնալ նկարիչ է (նա նաև ֆիլմի բեմադրող նկարիչներից մեկն էր)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Փիրոսմանի» ֆիլմը kino-teatr.ru կայքում (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- «Փիրոսմանի» ֆիլմը kino-teatr.ru կայքում (ռուս.)
- «Փիրոսմանի» ֆիլմը youtube.com կայքում (անգլ.)
- «Փիրոսմանի» ֆիլմը kinopoisk.ru կայքում (ռուս.)
- Воспоминания об Автандиле Варази