Փլումաս շրջան (Կալիֆոռնիա)
Փլումաս շրջան (անգլ.՝ Plumas County), ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի 58 վարչական միավորներից մեկը։ Բնակչության թիվը 2010 թվականի դրությամբ կազմում էր 20 007 մարդ։ Շրջանի վարչական կենտրոնը Քվինսի բնակավայրն է[1]։
| ||
Երկիր | ԱՄՆ | |
Կարգավիճակ | Կալիֆոռնիայի շրջան | |
Մտնում է | Կալիֆորնիա | |
Վարչկենտրոն | Քվինսի | |
Բնակչություն (2010) | 20 007 | |
Տարածք | 6615 | |
Հիմնադրված է | 1854 թ. թ. | |
Սահմանակցում է | Լասսեն շրջան, Սիերրա շրջան, Յուբա շրջան, Բյուտ շրջան, Թիհամա շրջան և Շաստա շրջան | |
Անվանված է | Ֆեթեր | |
countyofplumas.com(անգլ.) | ||
Պատմություն
խմբագրելՉոկտո շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1854 թվականին Բյուտ շրջանից։ 1864 թվականին Փլումաս շրջանից առանձնացվել է Լասսեն շրջանը։ Որոշ ժամանակ անց Փլումաս շրջանի կազմի մեջ է մտել Սիերրա շրջանի մի մասը։
Աշխարհագրություն
խմբագրելԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով շրջանը զբաղեցնում է 6770 կմ² տարածք, որից 6610 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 160 կմ²-ն կամ 2,3 %-ը՝ ջրային տարածքները[2]։
Փլումաս շրջանը գտնվում է Սիեռա Նևադա լեռնաշղթայի հյուսիսային ծայրամասի մոտ։ Շրջանի տարածքի մեծ մասը լեռնային է, որն իրենից ներկայացնում է անցումային գոտի Սիեռա Նևադայի հյուսիսի և Կասկադյան լեռների հարավային ծայրամասի միջև։ Լասեն Պիկը, որը Կասկադյան լեռների ամենահարավային հրաբուխն է, գտնվում է շրջանի հյուսիսային սահմանի մոտ։ Շրջանի սահմաններում գտնվում է Լասեն Վոլկանիկ ազգային պարկի մի մասը։
Հարևան շրջաններ
խմբագրել- Սիերրա շրջան (հարավ)
- Յուբա շրջան (հարավ-արևմուտք)
- Բյուտ շրջան (արևմուտք)
- Թիհամա շրջան (հյուսիս-արևմուտք)
- Շաստա շրջան (հյուսիս-արևմուտք)
- Լասսեն շրջան (հյուսիս-արևմուտք)
Բնակչություն
խմբագրելԲնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 20 824 մարդ[3], իսկ 2010 թվականի դրությամբ՝ 20 007 մարդ[4]։ Բնակչության խտությունը կազմում էր 3,0 մարդ/կմ²։ Շրջանում հաշվվում էր 13 386 բնակելի շինություն՝ 2 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն է՝ սպիտակամորթներ - 91,8 %, աֆրոամերիկացիներ - 0,6 %, արմատական ամերիկացիներ (հնդկացիներ) - 2,6 %, ասիացիներ - 0,5 %, խաղաօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0,1 %, այլ ռասաների ներկայացուցիչներ - 1,8 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ - 2,6 %։ Բոլոր ռասաների 5,7 %–ը լատինոամերիկացիներ են։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[5][6]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
13 519 | 11 620 | 11 707 | 17 340 | 19 739 | 20 824 | 20 007 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «US Gazetteer files: 2010, 2000, and 1990». United States Census Bureau. 2011 թ․ փետրվարի 12. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «State & County QuickFacts». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փլումաս շրջան (Կալիֆոռնիա) կատեգորիայում։ |