ՓյուԴըՓայ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՓյուԴիՓայ (անգլ.՝ PewDiePie, հոկտեմբերի 24, 1989[1][2], Գյոթեբորգ), իրական անունը Ֆելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգ, շվեդ Յութուբեր է, աշխարհում երկրորդ ամենաշատ բաժանորդներ ունեցող ալիքն է Յություբում։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | Ֆելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգ հոկտեմբերի 24, 1989 (35 տարեկան) Գյոտեբորգ, Շվեդիա | |||||||||||
Հասակ | 1,81մ | |||||||||||
Ազգություն | շվեդ | |||||||||||
Պատկանելություն | Բրայթոն, Արևելյան Սուսսեկս, Անգլիա | |||||||||||
Աշխատանք | Յություբեր գրող | |||||||||||
Կայք | pewdiepie.com | |||||||||||
ՅուԹյուբյան տվյալներ | ||||||||||||
Կեղծանուն | Pewds, Poods | |||||||||||
Ալիքի անուն | PewDiePie | |||||||||||
Ստեղծող | Ֆելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգ | |||||||||||
Գործունեության տարիներ | 2010-ներկա | |||||||||||
Ժանր | լեթս փլեյ, կոմեդիա, վլոգ | |||||||||||
Բաժանորդներ | 92+ մլն | |||||||||||
Դիտումներ | 20+ մլրդ | |||||||||||
Ցանց | Revelmode (Maker Studios) | |||||||||||
Կապված | CutiePieMarzia Jacksepticeye Markiplier Smosh Դեն Հոուելլ Phil Lester | |||||||||||
Play buttons
|
Նա խաղում և մեկնաբանում է սարսափ ժանրի և արկածային խաղեր։ Նա նաև իր ալիքում տեղադրում է հումորային ժանրի այլ բազմաթիվ վիդեոներ։
2019 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Ֆելիքսը ունի 92,936,142 բաժանորդ և 20,992,451,870 դիտում։ Նա այժմ պայքարում է T-Series յութուբյան ալիքի դեմ, որը երկրորդ ամենաշատ բաժանորդ ունեցող ալիքն է աշխարհում։ 2019 թվականի ապրիլի 4-ի տվյալներով Ֆելիքսը գերազանցում է T-Series ալիքին ավելի քան 330,000 բաժանորդներով։
Վաղ կյանքը
խմբագրելՖելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգը ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 24ին Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում։ Ավարտել է Գյոտեբորգի ավագ դպրոցը, սովորել է Չալմերս Տեխնոլոգիական Համալսարանում։
Պատմություն
խմբագրելՓյուԴիՓայը ստեղծել է իր Յութուբյան ալիքը 2010 թվականի ապրիլի 29-ին։ 2012-ի հուլիսի 11-ին նրա ալիքի բաժանորդագրությունների թիվը հասավ 1 միլիոնի։ 2013-ի ապրիլին նրա ալիքը արդեն ուներ 6 միլիոն բաժանորդ։ 2013 թվականի վերջին նրա ալիքին ամեն 1 վայրկյանում բաժանորդագրվում էր 1 հոգի։ Նա ստացել է շատ մրցանակներ։ Դեմ է արտահայտվել Յութուբի մեկնաբանությունների նոր համակարգին։
Նա հրաժարվում էր ընդունել մոնտաժողի կամ այլ մեկի, ով նրան կօգներ՝ ասելով "Ես ուզում եմ, որ Յութուբը մնա Յութուբ":
2018 թվականից նա ունի 2 մոնտաժող` Բրեդ և Սայվ։
Հետաքրքիր
խմբագրել- Նրա նոր հաղորդաշարերն են՝ LWIAY (Լըուայ), You Laugh You Lose (Եթե ծիծաղես, կպարտվես), PewNews (Փյու Նորություններ), Meme Review (Մեմերի Գնահատում), Book Review (Գրքերի Գնահատում), Cringe Tuesdays։
- Նա իր բաժանորդներին անվանում է Bro (եղբայր), և նրա բաժանորդների ամբողջությանը անվանում է Bro Army (Եղբայրների Բանակ) կամ 9 year old Army (9 տարեկանների բանակ)։
- Նա ունի շատ հորինված կերպարներ, օրինակ Mr. Chair (Պարոն Աթոռ), Stephano արձանիկը, Jennifer քարը, Skully գանգը, Bessy The Beast-ը, Gloria Borger ու Poppy Harlow լրագրողները և այլն։
- Նա բացի սարսափ խաղերից խաղում է նաև զվարճալի խաղեր (Happy Wheels, McPixel...)։
- Որոշ աղբյուրների համաձայն Ֆելիքսի ամբողջ կարողությունը կազմում է 20 միլիոն ԱՄՆ դոլար։
- Նա ունի Իտալացի ընկերուհի ՝ Մարցիա Բիսոնին (Marzia Bisognin), ով նույնպես Յութուբեր էր մինչև 2018թ. Հոկտեմբերի 23ը։
- Նա ունի մոպս ցեղատեսակի 2 շուն՝ Էդգար և Մայա անուններով, ունեցել է Սլիփփի անունով դոդոշ։
- 2014 թ․ Օգոստոսի 29ից նա արգելափակեց իր վիդեոներում մեկնաբանություն թողնելու հնարավորությունը (այժմ արդեն բաց է), պատճառը մեկնաբանություններում առկա սպամն էր և ինքնագովազդը։
- 2015 թվականի ընթացքում նկարահանել է Scare Pewdiepie շոուն, որը բաղկացած է 10 էպիզոդներից։ Այն հասանելի է միայն YouTube Red տիրույթում։
- Շոուի 2րդ մասի նկարահանումներից հետո այն չհրապարակվեց Ֆելիքսի` ենթադրյալ նացիստ լինելու սկանդալից և adpocalipse-ից հետո։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՓյուԴըՓայ» հոդվածին։ |