Փոբոս (դիցաբանություն)
Փոբոս (հին հունարեն՝ Φόβος - «վախ»), աստվածություն հունական դիցաբանությունում, վախի անձնավորումը, պատերազմի աստված Արեսի և Ափրոդիտեի որդին[1], Դեյմոսի (Սարսափ) և Հարմոնիայի եղբայրը։ Ուղեկցել է հորը ճակատամարտերի ժամանակ[2]։ Էրինիների ուղեկիցն է[3]։
Կիպսելոսի դագաղի վրայի Ագամեմնոնի վահանին Փոբոսը պատկերված է առյուծի գլխով[4]։
Ասաֆ Հոլլը, 1877 թվականին հայտնագործելով Մարսի արբանյակները, դրանք կոչել է Ֆոբոս և Դեյմոս՝ հունական աստվածությունների անունով։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոբոս (դիցաբանություն)» հոդվածին։ |