Փոլ Անքա
Փոլ Անքա (անգլ.՝ Paul Albert Anka, հուլիսի 30, 1941[1][2][3][…], Օտտավա, Կանադա[4][5]), կանադա-ամերիկացի երգիչ-երգահան և սիրիական ծագմամբ դերասան[10], 1950-ականների էստրադային ռոքնռոլի աստղ և պատանիների կուռք, հայտնիություն է ձեռք բերել «Diana», «Lonely Boy» և «You Are My Destiny» հիթերով։ 1990 թվականին Անքան, ով 1950-ականների վերջերից բնակվել է ԱՄՆ-ում, դարձել է ԱՄՆ քաղաքացի[11]։
Փոլ Անքա | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Paul Albert Anka |
Ի ծնե անուն | անգլ.՝ Paul Albert Anka |
Ծնվել է | հուլիսի 30, 1941[1][2][3][…] (83 տարեկան) Օտտավա, Կանադա[4][5] |
Երկիր | ԱՄՆ և Կանադա |
Ժանրեր | փոփ[6], doo-wop?[7], ջազ և սոֆթ ռոք |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ, vocal? և վոկալ |
Լեյբլ | ABC Records, Columbia Records, EMI Records, RCA Records, United Artists Records, Buddah Records?, Durium Marche Estere? և Canadian-American Records? |
Կրթություն | Fisher Park High School? |
Ամուսին | Anna Anka? |
Պարգևներ | |
Կայք | paulanka.com |
Paul Anka Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱնքան ծնվել է Սիրիայից գաղթած հույն ուղղափառ եկեղեցու հետևորդ ընտանիքում։ Երիտասարդության տարիներին երգել է Օտտավայի Անտիոք պատրիարքության սիրիական ուղղափառ եկեղեցու երգչախմբում, ավագ դպրոցում սովորել է Լիսգարի քոլեջում, որը հայտնի էր իր երաժշտական խմբերով։
Անքան 16 տարեկան է եղել, երբ Ատլանտիկայի երկու կողմերում էլ «Diana» երգը նվաճել է չարթերը, որը նա գրել էր իր նախկին դայակի մասին։ Ըստ որոշ գնահատականների, վաճառված գրառումների ճշգրիտ քանակն անհայտ է՝ առնվազն 10 միլիոն[12]։ Եթե դա ճիշտ է, ապա ժամանակին այն պատմության մեջ ամենահաջողակ սինգլն էր Բինգ Քրոսբիի «White Christmas»-ից հետո։
«Diana»-ն և դրան հաջորդած «You Are My Destiny» և «Lonely Boy» սինգլները Անքային դարձրել են 1950-ականների վերջի պատանիների առաջատար կուռքերից մեկը՝ իր հասակակիցների՝ Բոբբի Դարինի և Ռիկի Նելսոնի հետ միասին։ Ի տարբերություն նրանց, սակայն Փոլի կարիերան հաջող էր այն բանից հետո, երբ դեռահասները կորցրել էին հետաքրքրությունը նրա կատարած երաժշտության նկատմամբ։
20 տարեկանում Անքան արդեն ունեցել է իր սեփական լեյբլը և 125 երգ՝ գրված ոչ միայն իր, այլ նաև այլ հանրաճանաչ արտիստների համար։ Մասնավորապես, անժամանակ մահացած Բադդի Հոլլիի երգացանկի վերջին լրացումը Անքայի հեղինակած «It Doesn’t Matter Anymore» երգն էր։ Նա գրել է նաև «Tonight Show»-ի երաժշտական թեման, որը երեք տասնամյակ է՝ ինչ գտնվում է ԱՄՆ հեռուստատեսային էկրաններում։
Փոլ Անքան առաջիններից մեկն է եղել, որ ելույթներ է ունեցել Լաս Վեգասում՝ չդադարելով հիշեցնել իր մասին ֆիլմերում հանդես գալով։ Հենց գրել է Ֆրենկ Սինատրայի համար իր խորհրդանշական «My Way» երգի անգլերեն բառերը, իսկ Թոմ Ջոնսի համար նա գրել է իր ամենամեծ ամերիկյան հիթը՝ «She’s a Lady» (1971): 1963 թվականից սկսած՝ Փոլ Անքան դադարել է հայտնվել ամերիկյան հիթ-շքերթներում. նրա երգերից միայն մեկն է մտել Billboard Hot 100-ի Top 40-ը։ Այնուամենայնիվ, 1974 թվականին նա վերադարձել է Օդիյե Քութսի հետ՝ «Having My Baby» դուետով, հասել աղյուսակի առաջին համարին[12]։ Դուետի հաջորդ երկու սինգլները նույնպես հաջողակ էին («One Man Woman/One Woman Man» և «I Don’t Like to Sleep Alone»). նրանք նոր թափ են հաղորդել երգչի մենակատարային կարիերային. նրա ալբոմը՝ Anka (1974), ոսկեգույն է դարձել, իսկ «Times of Your Life» սինգլը՝ բարձրացել 7-րդ հորիզոնական[12]։
2005 թվականին 64-ամյա երգիչը թողարկել է Rock Swings ալբոմը, որտեղ նա «Սինատրայի տակ» յուրաձևությամբ կատարել է վերջին տասնամյակների այնպիսի ռոք հիթեր, ինչպիսիք են «Smells Like Teen Spirit» և «Black Hole Sun»-ը։ Երկու տարի անց թողարկվել է նրա նոր Classic Songs: My Way ալբոմը, որը ներառել է նրա զուգերգերը Մայքլ Բուբլեի և Ջոն Բոն Ջովիի հետ։
2008 թվականի ապրիլին Փոլ Անքան ելույթ է ունեցել մոսկովյան «B1 Maximum» ակումբում։ Համերգի ընթացքում նա շատ իմպրովիզներ էր անում, խոսում իր և ընտանիքի մասին, և բացի այդ, «ադամանդներով տիկինների հետ պարում էր, լուսանկարվում էր ուրախ ընկերական խմբերի հետ, երգում, բարձրանում սեղանի վրա»[13]։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ (ընտրյալներ)
խմբագրել- Paul Anka, Buddah, 1971
- Jubilation, Buddah, 1972
- Anka, United Artists, 1974
- Feelings, United Artists, 1975
- Times of Your Life, United Artists, 1975
- The Painter, United Artists, 1976
- The Music Man, United Artists, 1977[10]
Սինգլներ (ընտրյալներ)
խմբագրել- Diana (1957)
- I Love You, Baby (1957)
- Crazy Love (1958)
- You Are My Destiny (1958)
- Let the Bells Keep Ringing (1958)
- Midnight (1958)
- Just Young (1958)
- All of a Sudden My Heart Sings (1958)
- I Miss You So (1959)
- Put Your Head on My Shoulder (1959)
- It’s Time to Cry (1959)
- Lonely Boy (1959)
- I Miss You So (1959)
- (All of A Sudden) My Heart Sings (1959)
- Put Your Head on My Shoulder (1959)
- Puppy Love (1960)
- My Home Town, 1960
- Something Happened, 1960
- Hello, Young Lovers, 1960
- I Love You in the Same Old Way, 1960
- Summer’s Gone, 1960
- Tonight My Love, Tonight (1961)
- The Story of My Love, 1961
- Dance On, Little Girl, 1961
- Kissin' on the Phone, 1961
- Cinderella, 1961
- Love Me Warm and Tender, 1962
- A Steel Guitar and a Glass of Wine, 1962
- Every Night, 1962
- Eso Beso (That Kiss) (1962)
- Love Makes the World Go 'Round, 1963
- Remember Diana, 1963
- Hello, Jim, 1963
- Did You Have a Happy Birthday?, 1963
- Do I Love You (1972)
- (You’re) Having My Baby (1974) - դուետ Օդիյե Քուութսի հետ
- I Don’t Like to Sleep Alone (1974) - Օ. Քոութսի հետ
- One Man Woman/One Woman Man (1974) - Օ. Քոութսի հետ
- Times of Your Life (1975)
- Feelings (1975)
- The Painter (1977)
- The Music Man (1977)
- Walk a Fine Line (1983)
- It’s Hard to Say Goodbye (1986) - դուետ Ռեջինա Վելասկեսի հետ
- Somebody Loves You (1989)
- It’s Hard to Say Goodbye (1998) - Սելին Դիոնի հետ
- Rock Swings (2005)
Համակարգչային խաղերում
խմբագրելHitman: Contracts խաղում «The Meat King’s Party» առաքելության ժամանակ հնչում է «Put your head on my shoulder» երգը, որը լսում էր հաճախորդի դստերը առևանգած մոլագարը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 Allmusic — 1991.
- ↑ 5,0 5,1 5,2 maniadb — 1996.
- ↑ http://www.pugetsoundradio.com/2014/09/05/saturday-broadcast-history-sept-6th/
- ↑ http://www.songkick.com/concerts/22564088-paul-anka-at-golden-nugget-hotel-and-casino
- ↑ https://walkoffame.com/paul-anka/
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2010-great-immigrants/
- ↑ 10,0 10,1 «Paul Anka Biography». www.musicianguide.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Anka, Paul». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 John Bush. «Paul Anka biography». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Пол Анка спел за мёртвых». www.kommersant.ru. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Փոլ Անքայի պաշտոնական կայքը
- Հարցազրույց. Փոլ Անքան The Hour հաղորդմանը
- www.allmusic.com. Paul Anka Արխիվացված 2012-03-21 WebCite
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Անքա» հոդվածին։ |