Փոլ Բլեքթորն
Փոլ Բլեքթորն (անգլ.՝ Paul Blackthorn, մարտի 5, 1969, Wellington, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Ծնվել է Անգլիայում՝ Շրոփշիրում, սակայն մանկության մեծ մասն անցկացրել է Անգլիայի և Գերմանիայի բրիտանական ռազմակայաններում[1]։ Բլեքթորնը դերասան է դարձել՝ Անգլիայում գովազդում նկարահանվելով։ Նրա համար բեկումնային է դարձել Virgin Atlantic ընկերության համար գովազդը, որում նա խաղացել է մի տղայի, որի առջևով անցնում է նրա ողջ կյանքը, երբ նրա հետևից է գալիս մահը։ Գովազդը դարձել է չափազանց հաջող, և դրան հաջորդել է ռադիո գովազդը։
Փոլ Բլեքթորն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 5, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր՝ | Wellington, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասան, լուսանկարիչ, երգիչ, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 0085860 |
paulblackthorne.com |
Ֆիլմեր
խմբագրելԿինոէկրանների առաջին հաջող դերը Բլեքթորնի համար դարձել է կապիտան Էնդրյու Ռասելի դերը «Օսկարի» առաջադրված հնդկական «Լագաան։ Մի անգամ Հնդկաստանում» ֆիլմում։ Նա 6 ամիս դերի համար ուսումնասիրել է հինդի։
Նա նաև նկարահանվել է «Mindcrime»-ում, ինչպես նաև« Four Corners of Suburbia» ֆիլմում, որը հաղթել է Խաչմերուկ ֆիլմերի փառատոնում՝ լավագույն պատմողական ֆիլմ անվանակարգում (2006) և լավագույն կոմպոզիտոր անվանակարգում Ավինյոնի ֆիլմերի փառատոնում՝ Ֆրանսիայում (2006)։
Փոլը նկարահանվել է նաև այլ անկախ ֆիլմերում։ Նա խաղացել է Բրետ Իստոնի «This is Not an Exit Ellis» ֆիլմում, ինչպես նաև նկարահանվել Է բրիտանական «The Truth Game» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Փոլի վերջին դերերից մեկը դարձել է Ջոնաս Էքսայլերի դերը հինդի «Special» ֆիլմում՝ Մայքլ Ռապորտի հետ միասին։ Նկարահանվել է «Դեյզի Ուինտերս» (2017) ֆիլմի գլխավոր դերում։
Հեռուստատեսություն
խմբագրելԵրկրորդական դերեր
խմբագրել2002 թվականին Բլեքթորնը «Presidio Med» սերիալում խաղացել է դոկտոր Մեթ Սլինգերլենդի դերը և հայտնվել է «Holby City» բրիտանական սերիալում՝ Գայ Մորտոնի երևացող դերում։ Խաղացել է Լիամ Մաքգրեգորի դերը «Peak Practice» հեռաստուսերիալում, բժիշկ Ջերեմի Լոուսոնին՝ «Շտապ օգնություն» և կենսաբանական ահաբեկիչի դեր Սթիվեն Սանդերսին «24 ժամ» հեռուստասերիալում։ Նա նաև հայտնվել է «Մեդիում» (երկու դերերում, երկրորդը չի նշվել տիտրերում), «Դեդվուդ» և «Դետեկտիվ Մոնկ» սերիալներում։
«Շրթներկային ջունգլիներ» սերիալում նա երկու եթերաշրջանների ընթացքում խաղացել է Շեյնի Հիլի՝ երաժիշտ և սերիալի գլխավոր հերոսներից մեկի՝ Ուենդի Հիլիի (մարմնավորեց Բրուք Շիլդս) ամուսնու դերը։ 2009 թվականին Բելքտորնը «Black Mark» ֆիլմի մեկ դրվագում հայտնվել է իռլանդացի ահաբեկչի դերում։ 2010 թվականին նա հայտնվել է «Impact»-ի երկու դրվագներում որպես զենք վաճառող և «C.S.I. Miami Crime Scene»-ի մեկ դրվագում, որի ռեժիսորն էր Ռոբ Զոմբին։ Նույն թվականին՝ ավելի ուշ, Բլեքթորնը Քրիստիան Հարփերի մշտական դերն է ստացել «Դարպաս» սերիալում։ 2010 թվականի դեկտեմբերի 7-ին նա հայտնվել է «Պահեստ 13» սերիալի Սուրբ ծնունդ դրվագում։ Նա նաև հայտնվել է «Սպիտակ օձիք» հեռուստասերիալի միջեթերաշրջանային դրվագում։
Գլխավոր դերեր
խմբագրել2007 թվականի «Դրեզդենի ֆայլերը» սերիալում, որը թողարկվել է Sci Fi ալիքով, Բլեքտորը խաղացել է պրոֆեսիոնալ կախարդ Հարի Դրեզդենի գլխավոր դերը։
Պոլը նաև հայտնվել Է ABC հեռուստաալիքի «Գետ» սերիալի Քլարկ Քուայեթլիի դերում, որի սյուժեն պտտվում է մարդկանց խմբի շուրջ, որոնք գնացել են Ամազոնում կորած բնության հետազոտողին որոնելու։
2012 թվականի աշնանը Փոլ Բլեքթորնը միացել է «Նետ» սերիալի նկարահանող թիմին, որպես գլխավոր կերպարներից մեկը՝ դետեկտիվ Քվենտին Լենսը՝ Սառա և Լորել Լենս քույրերի հայրը։
Լուսանկար և բարեգործություն
խմբագրելՓոլ Բլեքթորնը նաև կարկառուն լուսանկարիչ է։ Նրա Delhi to Manhattan անվամբ ցուցահանդեսը անցկացվել է Նյու Յորքի Տիբեթի տանը 2009 թվականի ապրիլ-հունիս ամիսներին։ Այն իրականացվել է Դհարմսալա գյուղում բնակվող տիբեթցի երեխաների համար[2][3]։
2001 թվականին Հնդկաստանում «Lagaan» ֆիլմի նկարահանումներից անմիջապես հետո այն քաղաքը, որտեղ տեղի են ունեցել նկարահանումները, վնասվել է երկրաշարժից, որն ազդել է նաև նկարահանող խմբի բնակարանների վրա։ Երկրաշարժից տուժածներին օգնելու համար Բլեքթորնը իր լուսանկարները ցուցադրել է Լոնդոնում կայացած հատուկ բարեգործական ցուցահանդեսում[4][5][6]։
Անձնական կյանք
խմբագրելՖիլմագրություն
խմբագրել- Romeo Thinks Again (1998) — Ռոմեո[8]
- The Truth Game (2001) — Դեն[9]
- «Լագաան։ Մի անգամ Հնդկաստանում» (2001) — Կապիտան Էնդրյու Ռասել
- Mindcrime (2003)
- Four Corners of Suburbia (2005) — Ուոլտ Սամսոն
- Special (2006) — Ջոնաս
- The Gold Lunch (2008) — Նախկին ամուսին
- Արդարության Լիգա. Մահ (2012) — Մետալո, Հենրի Ակերսոն
- Հիմարը և ավելի հիմարը 2 (2014) — Բժիշկ, հայտնվում է ֆիլմի վերջում
- Դեյնզի Ուինտերս (2017) — Ռոբերտ Ստրենժ
Հեռուստասերիալներ
խմբագրել- Jonathan Creek — Ջինո (1 դրվագ, «The Eye of Tiresias», 1999)
- Rhythm & Blues (2000) — John[10]
- Holby City — Գայ Մորտոն (11 դրվագ, 2001)
- Presidio Med (13 դրվագ, 2002—2003) — Դոկտոր Մեթ Սլինգերլենդ
- Gramercy Park (unaired pilot 2004) — Ջեք Քուին
- Շտապ օգնություն — Դոկտոր Ջերեմի Լոուսոն (5 դրվագ, 2004)
- 24 — Սթիվեն Սանդերս (10 դրվագ, 2004)
- Մեդիում (2005) — Հենրի Ստոլեր
- Դետեկտիվ Մոնկ (2006) — դրվագ «Mr. Monk and the Leper» — Դոկտոր Ահարոն Պոլանսկի
- The Dresden Files (2007) — Հարի Դրեզդեն
- Big Shots (2007) — Թերենս Հիլլ
- Lipstick Jungle (2008—2009) — Շեյն Հիլի
- Burn Notice (2009) — Թոմաս Օ՛Նիլ (1 դրվագ, «Long Way Back»)
- Պահեստ 13 — Լարի Նյուլի (1 դրվագ, «Secret Santa», 2010)
- Leverage (2010) — Թոնի Կադյակ (2 դրվագ)
- C.S.I. Miami Crime Scene (2010)
- Սպիտակ օձիք (2010)
- Դարպաս — Քրիստիան Հալլեր (2010)
- Գետ — Քլարք ԿվայտելիКларк Квайэтли (2012)
- C.S.I. Crime Scene — Պրոֆեսոր Թոմ Լոնդեր (2012)
- Անհրաժեշտ դաժանություն — Ջեք Ստ. Կլաուդ (2012)
- Նետ (2012-2018) — Քվենտին Լենս
- Ֆլեշ («Ո՞վ է Հարիսոն Ուելսը» դրվագ) — Քվենտին Լենս (2015)
- Վաղվա լեգենդները («Ժամանակի գետ» և «Լեգենդար» դրվագներ) — Քվենտին Լենս (2016)
Համակարգչային խաղեր
խմբագրել- «Star Wars: Battlefront II» - Գիդեոն Հասկ (2017)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Eirik Knutzen (2007 թ․ հունվարի 26). «TV Close-Up: Paul Blackthorne». Bend Weekly News for Bend Oregon. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն); External link in
(օգնություն)|author=
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) Фотографии выставки - ↑ [1] Фотографии мероприятия
- ↑ «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին. Интервью с Полом Блэкторном. Выставка упоминается в ответе на 9-ый вопрос
- ↑ «Paul Blackthorne pictures, bio, movies». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ [2] Рассказ о съёмках фильма Lagaan
- ↑ «Paul Blackthorne (@paulblackthorne) • Фото и видео в Instagram» (ռուսերեն). www.instagram.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Romeo Thinks Again, Brief Synopsis from The British films Catalogue(չաշխատող հղում)
- ↑ The Truth Game, Brief Synopsis from The British films Catalogue Արխիվացված 2007-10-28 Wayback Machine
- ↑ Rhythm & Blues, Brief Synopsis from The British films Catalogue Արխիվացված 2007-08-11 archive.today Արխիվացված 2007-08-11 archive.today
Արտաքին հղումներ
խմբագրել- paulblackthorne.com — Փոլ Բլեքթորնի պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Բլեքթորն» հոդվածին։ |