Փոխադրման պայմանագիր
Փոխադրման պայմանագիր, պայմանագիր, որի առարկան է հանդիսանում բեռների, ուղեբեռի կամ մարդկանց փոխադրման ծառայությունների մատուցումը։
Օրենսգրքերը, այլ օրենքները, տրանսպորտային կանոնադրությունները և դրանց համապատասխան հրապարակված փոխադրման կանոնները որոշում են բեռների, ուղեբեռի և մարդկանց փոխադրման պայմանները։
Բեռների, ուղևորների և ուղեբեռի յուրաքանչյուր տեսակի տրանսպորտով տեղափոխման կոնկրետ պայմանները, ինչպես նաև այդպիսի փոխադրումների ժամանակ կողմերի պատասխանատվությունը սահմանվում են կողմերի համաձայնությամբ, եթե Քաղաքացիական օրենսգրքով, տրանսպորտային կանոնակարգերով և այլ օրենքներով այլ բան սահմանված չէ։
Բեռնափոխադրման պայմանագիր
խմբագրելՀամաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 855 հոդվածի՝ բեռի փոխադրման պայմանագիրն ներառում է հետևյալ դրույթները.
- Բեռի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնել նշանակված վայրը և այն հանձնել բեռն ստանալու համար լիազորված անձին (ստացողին), իսկ առաքողը պարտավորվում է վճարել բեռի փոխադրման համար սահմանված վարձը։
- Բեռի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է բեռնառաքիչին տրանսպորտային բեռնագիր (կոնոսամենտ կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթուղթ) հանձնելով։
Բեռի բեռնավորում և բեռնաթափում
խմբագրելԲեռի բեռնավորումը (բեռնաթափումը) իրականացվում է կամ տրանսպորտային կազմակերպության կողմից, կամ ուղարկողի (ստացողի) կողմից՝ պայմանագրով նախատեսված կարգով, և այն դրույթների պահպանմամբ, որոնք սահմանված են տրանսպորտային կանոնադրություններով, կանոնագրքերով, և նրանց հիման վրա հրապարակված կանոններով։
Եթե բեռի բեռնավորումը կամ բեռնաթափումը իրականացվում են ուղարկողի կամ ստացողի միջոցներով և ուժերով, ապա այն պետք է իրականացվի պայմանագրով սահմանված ժամկետներում, եթե այդպիսի ժամկետներ նախատեսված չեն տրանսպորտային կանոնակարգերով և կանոնագրքերով, և դրանց հիման վրա հրապարակված պայմաններով։
Ուղևորների և ուղեբեռի տեղափոխման պայմանագիր
խմբագրելՀամաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 856 հոդվածի՝ ուղևորների փոխադրման պայմանագիրը ներառում է հետևյալ դրույթները.[1]
- Ուղևորի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղևորին փոխադրել նշանակված վայրը, իսկ ուղևորի կողմից ուղեբեռ հանձնելու դեպքում՝ նշանակված վայր հասցնել նաև ուղեբեռը և հանձնել դա ստանալու համար լիազորված անձին, իսկ ուղևորը պարտավորվում է վճարել ուղևորության համար սահմանված վարձը, իսկ ուղեբեռ հանձնելու դեպքում՝ նաև ուղեբեռի փոխադրավարձը։
- Ուղևորի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է տոմսով, իսկ ուղեբեռի հանձնումը՝ ուղեբեռային անդորրագրով։
Տոմսի և ուղեբեռային անդորրագրի ձևը սահմանվում է տրանսպորտային կանոնակարգերին համապատասխան։
- Ուղևորն իրավունք ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով՝ 1) իր հետ անվճար կամ այլ արտոնյալ պայմաններով փոխադրել երեխաներ. 2) սահմանված նորմերի շրջանակներում իր հետ անվճար փոխադրել ձեռքի ծանրոց. 3) փոխադրման հանձնել սակագնով վճարված ուղեբեռը։
Ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրման պայմանագիրը հրապարակային պայմանագիր է։
Օդային տեղափոխման պայմանագիր
խմբագրելՈւղևորի օդային փոխադրման պայմանագիրը համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, պայմանագիր է, որով փոխադրողը պարտավորվում է տեղափոխել օդանավի ուղևորին դեպի նշանակման վայր՝ տրամադրելով նրան նստատեղ օդանավում, իսկ ուղեբեռի տեղափոխման դեպքում՝ հասցնել նրա ուղեբեռը նշանակման վայր և տրամադրել այն ուղևորին կամ նրա լիազորված անձին։ Ուղևորի և ուղեբեռի տեղափոխման ժամկետները սահմանվում են փոխադրողի կողմից։ Փոխադրողի և ուղևորի միջև պայմանագրի կնքումը հավաստվում է տոմսով և ուղեբեռի ստացականով։