Փոքրիկ Կեսար (անգլ.՝ Little Caesar), պատմության մեջ առաջին ձայնային գանգստերական ֆիլմը, որը բեմադրվել է Մերվին Լը Ռոյի կողմից WR Burnett վեպի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 1931 թվականի հունվարի 9-ին։ Էդվարդ Ռոբինսոնը խաղացել է գլխավոր դերը։

Փոքրիկ Կեսար
անգլ.՝ Little Caesar
ԵրկիրԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1] և դրամա[1]
Թվական1931, հունվարի 3, 1931[2], հունվարի 25, 1931[2] և մարտի 21, 1931[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄերվին Լերոյ[1][3][4]
ՊրոդյուսերՀել Ուոլլիս, Դերիլ Զանուք և Warner Bros.
Սցենարի հեղինակՖրենսիս Էդվարդ Ֆարագո
ԴերակատարներԷդվարդ Գ. Ռոբինսոն[3][4][5], Douglas Fairbanks Jr.?, Glenda Farrell?[5], Sidney Blackmer?[4][5], Ջորջ Է. Սթոուն[5], Ստենլի Ֆիլդս[4][5], Ralph Ince?[5], Արմանդ Կալից[5] և William Collier Jr.?
ՕպերատորԹոնի Գաուդիո
ԵրաժշտությունErnö Rapée?
Պատմվածքի վայրՉիկագո
ԿինոընկերությունFirst National Pictures
Տևողություն79 րոպե
Բյուջե281 000 $
Շահույթ752 000 $
 Little Caesar (film) Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Մանր հանցագործ Կեսար Էնրիկո Բանդելլոն, որը հայտնի է որպես Ռիկո, և նրա ընկեր Ջո Մասարան տեղափոխվում են Չիկագո` հաջողություն փնտրելու։ Նրանք միանում են Սեմ Վետտորի բանդային, բայց Ջոն, ով երազում է դառնալ պարուհի, ավելի շատ հետաքրքրում է փառքն ու կանայք։ Նա հանդիպում է Օլգային և հեռանում խմբից։ Միևնույն ժամանակ, Ռիկոն արագորեն ստանձնում է Սեմի կազմակերպության ղեկավարի պաշտոնը և տեղ է գրավում Չիկագոյի հանցավոր արհմիության վերնամասում։ Միևնույն ժամանակ, նրա մոտ աճում է վստահությունը, որ մի օր Ջոն կդավաճանի իրեն…

Դերերում

խմբագրել
  • Էդվարդ Գ. Ռոբինսոն` Ռիկո
  • Դուգլաս Ֆերբենքս կրտսեր` Ջո Մասսարա
  • Գլենդա Ֆարել` Օլգա Սմասոֆֆ
  • Ուիլյամ Կոլիեր` Տոնի Պասսա
  • Սիդնեյ Բլեքմեր` Բուգ-Բոյ
  • Ռալֆ Ինս` Պում Մոնմանա
  • Թոմաս Ջեքսոն` Սերժանտ Ֆլաերտու
  • Ջորջ Սթուուն` Օմերո
  • Ստենլի Ֆիլդս` Սեմ Վետտորու

Ընկալում

խմբագրել

Ամերիկացի կինոքննադատ Ջերալդ Փիրին, սցենարի գրքի հրատարակության նախաբանում, Ռիկոյին բնութագրում է, որպես «դեպրեսիայի խորհրդանիշ, բոլորովին անկայուն, միայնակ և լքված մարդ»[6]։

Ֆրանսիացի կինոքննադատ Ժակ Լուրսելը «Փոքրիկ Կեսարը» համեմատելով «Հասարակության թշնամի» ֆիլմի հետ, նշում է, որ Լերոյը ստեղծել է հրեշավոր դաժան մարդու դիմանկարը, որը ոչ միայն փող է տենչում, այլև իշխանություն, հռչակ և փառք։ «Նրան ավելի շատ կործանում է հպարտությունը, քան դաժանությունը»[7]։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել

Մրցանակ

խմբագրել

«Օսկար»

  • 1931 թվական - Լավագույն ադապտացված սցենար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0021079/
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 http://stopklatka.pl/film/maly-cezar
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.cinematografo.it/cinedatabase/film/piccolo-cesare/31656/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt0021079/fullcredits
  6. Жак Лурселль Авторская энциклопедия фильмов Т.1. — С. 903. — ISBN 978-5-904175-02-3
  7. Жак Лурселль Авторская энциклопедия фильмов Т.1. — С. 902. — ISBN 978-5-904175-02-3
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ Կեսար» հոդվածին։