Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (Փարիզ)
Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (Փարիզ) (ֆր.՝ Institut d'études politiques de Paris), հաճախ անվանվում է Sciences Po, Ֆրանսիայի քաղաքական և դիվանագիտական էլիտայի դարբնոց։
Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, grand établissement?, ավագ դպրոց և ակադեմիական հրատարակիչ |
Հիմնադրված է | 1872 |
Հիմնադրիր | Émile Boutmy? |
Տնօրեն | Luis Vassy? |
Ընդհանուր անձնակազմ | 3280 մարդ |
Անդամակցություն | Couperin Consortium?[1], Conférence des Grandes Écoles, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[2][3], Վերափոխվել[4], UFA / DFH / FGU?[5], ORCID[6], Բաց հասարակության համալսարանական ցանց[7] և The European University of Social Sciences? |
Երկիր | Ֆրանսիա[8] |
Կայք | sciencespo.fr(ֆր.)(անգլ.) |
Institut d'études politiques de Paris Վիքիպահեստում |
Այնտեղ ուշադրությունը կենտրոնացվում է ոչ միայն քաղաքական և տնտեսական գիտությունների, այլև իրավունքի, հաղորդակցության, ֆինանսական, ձեռնարկատիրական գործունեության, ղեկավարման և լրագրության վրա։
Ինստիտուտը գտնվում է Սենայից ոչ հեռու, Սեն-Ժերմեն և Ռասպայ ծառուղիների միջև, Փարիզի բազմաթիվ տեսարժանություններից, ինչպիսիք են Փարիզի Աստվածամոր տաճարը և Ազգային ժողովը, մի քանի րոպե քայլի վրա։
Ինստիտուտը գտնվում է 17-րդ և 18-րդ դարերի առանձնատներում, որոնք գտնվում են Սենայի ձախ ափին, 7-րդ շրջանում։
Պատմություն
խմբագրելSciences Po անվանումը վերաբերում է երեք առանփին, բայց միմյանց փոխլրացնող ինստիտուտների.
- Քաղաքական գիտությունների ազատ դպրոց, որը 1975 թվականին փոխարինվեց հետևյալով.
- Քաղաքական գիտությունների ազգային ֆոնդ (FNSP), հետազոտական կենտրոն; և
- Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (Փարիզ) (IEP Paris), այստեղ էլ անմիջապես անց է կացվում ուսանողների ուսուցումը։
1872—1945
խմբագրելSciences Po-ն ստեղծվել է 1872 թվականին որպես Քաղաքական գիտությաւոնների ազատ դպրոց (École Libre des Sciences Politiques)` ֆրանսիացի ինտելեկտուալների, քաղաքագետների և բիզնեսմենների խմբի կողմից, նրանց թվում են եղել Հիպոլիտ Տենը, Էգնեստ Ռենանը, Ալբերտ Սորելը, Պիեռ Լերուա-Բոլյոն, Ֆրանսուա Գիզոն` Էմիլ Բութմիի գլխավորությամբ[9]։ 1870 թվականի Փարիզյան կոմունայի, Նապոլեոն III-ի պարտությունից հետո այս մարդիկ ձգտեցին բարեփոխել ֆրանսիական քաղաքագետների նախապատրաստման համակարգը։ Այս ձգտումը ելնում էր վախից, որ Ֆրանսիայի քաղաքական և տնտեսական միջազգային դիրքը կորստյան կմատնվեր իր քաղաքական և դիվանագիտական մասնաճյուղերի ոչ բավարար ուսուցման պատճառով։ Դպրոցը նպատակ ուներ ծառայել որպես «սնուցիչ միջավայր, որտեղ կսովորեր պետության էլիտան»[10]։
Ուսուցման ծրագիրը աչքի էր ընկնում հատուկ մարդասիրությամբ և լավատեսությամբ. դասավանդման համար հրավիրվում էին գիտնականներ, նաև նախարարներ, բարձրաստիճան պետական գործիչներ և բիզնեսմեններ։ Ներմուծվել էին նոր դիսցիպլիններ, այնպիսիք, ինչպես միջազգային հարաբերություններ, միջազգային իրավունք, քաղաքատնտեսություն և համեմատական կառավարություն։
1945 — մինչև օրս
խմբագրել1945 թվականի հոկտեմբերի 5-ին, Շառլ դը Գոլի 45-2284 որոշման համաձայն, Sciences Po-ի հիման վրա ստեղծվեցին երկու ինստիտուտներ. Քաղաքական գիտությունների ազգային ֆոնդը (FNSP) և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (IEP Paris) (IEP Paris): Երկու ինստիտուտների առջև էլ ֆրանսիական ղեկավարությունը խնդիր էր դրել ապահովել քաղաքագիտության, տնտեսագիտության և սոցիոլոգիայի զարգացումն ու տարածումը ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս»[10]։
Sciences Po անվանումը օգտագործվում էր երկու հաստատությունների համար էլ։ ELSP-ի ուսուցման ծրագրերն ու մեթոդիկան օրինակ հանդիսացան ողջ Ֆրանսիայում քաղաքական հետազոտությունների ինստիտուտների համակարգի համար, հատկապես Ստրասբուրգում, Լիոնում, Էքսեում, Գրենոբլում, Թուլուզում։
FNSP-ն հետագայում ևս ամրապնդեց իր դերը. նրա հեղինակությունը ամրապնդում են այնպիսի հրատարակություններ, ինչպես Revue française de science politique, le Bulletin analytique de documentation, la Chronologie politique africaine-ը և Cahiers de la Fondation-ը, նաև նրա յոթ գիտահետազոտական կենտրոնները և հիմանական հրատարակությունը Presses de Sciences Po.[10]:
Գրադարան և հրատարակություններ
խմբագրելԳրադարան (Bibliothèque de Sciences Po)
խմբագրելՀետազոտությունների դպրոցի կորիզն է հանդիսանում 1871 թվականին հիմնադրված Bibliothèque de Sciences Po-ը, որտեղ կա 650 000 գիրք սոցիալական գիտությունների մասին և 4500 ամսագիր և ամենամյա հրատարակություններ, չնայած ցանկացած պահի դրանց մոտ 1/15 մասն է հասանելի ուսանողներին։ Գրադարանում է գտնվում նաև Վավերագրական ծառայությունը, որը պարունակում է 18 000 գործ։ 1982 թվականին Կրթության նախարարությունը այստեղ հիմնեց Գրադարանային կենտրոն, իսկ 1994 թվականից գրադարանը սերտ կապեր ուներ Ֆրանսիայի ազգային գրադարանի հետ [1]:
Հրատարակություն/Presses de Sciences Po
խմբագրելPresses de Sciences-Po -ն ինստիտուտի սեփական հրատարակությունն է։ Այնտեղ հրատարակվում են գիտական աշխատանքներ, այն պետական քաղաքականության, միջազգային հարաբերությունների, ֆրանսիական քաղաքականության և տնտեսության ոլորտում ֆրանսիական առաջատար հրատարակություն է հանդիսանում [2]: Այն հրատարակում է ֆրանսիական 6 գիտական ամսագրեր և կատալոգում ունի 900 անվանում, բացի այդ ամեն տարի ավելանում են 30 նոր անվանումներ։
Հայտնի դասավանդողներ և շրջանավարտներ
խմբագրել«Rue Saint Guillaume»-ն Sciences Po-ի շրջանավարտների ամսագիրն է։
Sciences Po-ի շրջանավարտների և նախկին համագործակիցների մեջ են մտնում պետությունների 28 ղեկավարներ, մասնավորապես Ֆրանսիայի երեք նախագահները` Ժակ Շիրակը, Ֆրանսուա Միտտերանը, Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի 13 վարչապետները, օտարերկրյա պետությունների 12 ղեկավարներ, նաև Միավորված ազգերի կազմակերպության նախկին Գլխավոր քարտուղարը և Թուլուզի նախկին քաղաքապետ Դոմինիկ Բոդին։ Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքական գործիչ և դիվանագետ այցելել է Sciences Po (դպրոցի բացման օրվանից)։
Շատ ֆրանսիացի ուսանողներ շարունակում են իրենց ուսումը École Nationale d’Administration -ում (ENA), որը համարվում է որպես պարտադիր աստիճան` ֆրանսիական քաղաքականության կամ դիվանագիտության մեջ մտնելու համար։ Sciences Po-ում դասախոսների և պրոֆեսորների մեծամասնությունը ENA-ի շրջանավարտներն են հանդիսանում։
Գրականություն
խմբագրել- Дерюжинский, Владимир Фёдорович (1890–1907). «Ecole libre des sciences politiques». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Richard Descoings, Sciences Po. De la Courneuve à Shanghai fr:Richard Descoings#Publications, préface de René Rémond, Presses de Sciences Po, Paris, 2007 (ISBN 2-7246-0990-5)
- Jacques Chapsal, " L’Institut d'études politiques de l’Université de Paris ", Annales de l’Université de Paris, n° 1, 1950
- " Centenaire de l’Institut d'études politiques de Paris (1872—1972) ", brochure de l’Institut d'études politiques de Paris, 1972
- [3], A Sciences-Po, les voyages forment la jeunesse, Monde Diplomatique, Février 2006
- Pierre Favre, Cent dix années de cours à l'École libre des sciences politiques et à l’Institut d'études politiques de Paris (1871—1982), thèse de doctorat, 2 volumes, 1986
- Gérard Vincent, Sciences Po. Histoire d’une réussite, Orban, Paris, 1987
- Marie-Estelle Leroty, L’Enseignement de l’histoire à l'École libre des sciences politiques et à l’Institut d'études politiques de l’Université de Paris de 1943 à 1968, mémoire de diplôme d'études approfondies dirigé par Jean-François Sirinelli, Institut d'études politiques de Paris, 2000
- Anne Muxel (direction), Les Étudiants de Sciences Po, Presses de Sciences Po, Paris, 2004, ISBN 2-7246-0937-9 : Résultats d’une grande enquête menée en janvier 2002 auprès des élèves par le Cevipof
- Comité national d'évaluation des établissements publics à caractère scientifique, culturel et professionnel, septembre 2005
- Cyril Delhay, Promotion ZEP. Des quartiers à Sciences Po,Hachette, Paris, 2006, ISBN 2-01-235949-3
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.couperin.org/presentation/notre-organisation/les-membres-de-couperin/items?cid=162id=221lang=fr
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
- ↑ https://discovery.renater.fr/renater/
- ↑ https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240204131149/https://opensocietyuniversitynetwork.org/about/members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ Дерюжинский В. Ф. (1890–1907). «Ecole libre des sciences politiques». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 10,0 10,1 10,2 «Sciences Po 1945—1979» Centre d’histoire de Sciences Po Արխիվացված 2005-10-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Англоязычная версия официального сайта
- Краткая история
- Шестнадцатая годовщина разделения Sciences Po
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (Փարիզ)» հոդվածին։ |