Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին
Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին (անգլ.՝ The Council of Chalcedon and the Armenian Church), 1964 թվականին հրատարակված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի գիտական ուսումնասիրությունը, որում հեղինակի կողմից քննվում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից Քաղկեդոնի ժողովի (451) մերժման պատմական և աստվածաբանական հիմքերը։
Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին The Council of Chalcedon and the Armenian Church | |
---|---|
Հեղինակ | Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյան |
Ժանր | գիտական մենագրություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հրատարակում(ներ) | 1964 |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Հրատարակման վայր | Լոնդոն |
Թարգմանիչ հայերեն | Զաքարիա աբղ. Բաղումյան, Վահրամ քհն. Մելիքյան |
Հրատարակում հայերեն | 2012 |
Գիտական նշանակությունը
խմբագրել«Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին» աստվածաբանական մենագրությունը պատրաստվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի կողմից՝ 1957-1959 թվականներին Օքսֆորդի համալսարանում ուսանելու տարիներին և 1959 թվականին հաջողությամբ պաշտպանվել է որպես համալսարանական ավարտաճառ[1]։ 1965 թվականին այն հրատարակվել է Լոնդոնում և արժանացել ժամանակի գիտական հասարակության ջերմ և դրական վերաբերմունքին[2]։ Հեղինակի սույն աշխատությունն իրենից ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից Քաղկեդոնի ժողովի մերժման պատմական և աստվածաբանական հիմքերի հետազոտման և վերլուծման գիտական առաջին հանգամանալից փորձը։ Այս ուսումնասիրման մեջ հայ և օտար պատմական աղբյուրների տվյալների համադրման հիմքի վրա տրվում է տվյալ ժամանակաշրջանի կրոնական պատկերը և դրանում անկողմնակալ կերպով բացահայտվում Քաղկեդոնի ժողովի և նրանում ընդունված դավանաբանական որոշումների ընկալումը հայ եկեղեցական իրականության մեջ։
Թարգմանություններ և հրատարակություններ
խմբագրել- Karekin Sarkissian, The Council of Chalcedon and the Armenian Church, London, «SPCK», 1965։.
- Karekin Sarkissian, The Council of Chalcedon and the Armenian Church, New York, NY, «Armenian Church Prelacy», 1975։
- Karekin Sarkissian, The Council of Chalcedon and the Armenian Church, հ. 6, New York, 2006։
- Գարեգին Սարգիսեան, Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին, հ. 12, Նոր-Եորք, Լոնտոն, 2012։
- Гарегин Саркисян, Халкидонский собор и Армянская Церковь, Первопрестольный Св. Эчмиадзин, 2014։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վազգէն Ղուկասեան, Խմբագրական նշումներ. Գարեգին Սարգիսեան, Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին, Գարեգին Ա. Կրօնական, Աստուածաբանական և Հայագիտական Մատենաշար Թիւ 12, Նոր-Եորք, Լոնտոն, 2012, էջ 11։
- ↑ Վազգէն Ղուկասեան, Խմբագրական նշումներ. Գարեգին Սարգիսեան, Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին, Գարեգին Ա. Կրօնական, Աստուածաբանական և Հայագիտական Մատենաշար Թիւ 12, Նոր-Եորք, Լոնտոն, 2012, էջ 12-13։