Քանոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քանոն (երաժշտական գործիք)
Քանոն պարզ չափող գործիք։ Սովորական քանոնը ունի բաժանման գծեր, սովորաբար արտահայտված են լինում սանտիմետրով, միլիմետրով և դյույմով, որոնք օգտագործվում են տարածք չափելու համար։ Սովորական քանոնը պատրաստված է լինում պլաստմասսաից, փայտից և նաև մետաղից։ Երկրաչափության և քարտեզագրման մեջ քանոնը օգտագործվում է ուղիղ գիծ գծելու և ավելի ճշգրիտ չափումներ անելու համար։
Անկյուն
խմբագրելԱնկյունաձև քանոնը լինում է ուղիղ անկյան և եռանկյան տեսքով։ Ավելի տարածված են երկու տեսակի քանոններ. սուր անկյուններով 30 և 60 աստիճան, նաև 45 աստիճանի սուր անկյունով։ Անկյունաձև քանոնը օգտագործվում է անկյան կառուցման համար առանց անկյունաչափի օգնության։ Երկու անկյունաձև քանոնի օգտագործման ժամանակ կարելի է պատրաստել ավելի շատ անկյուններ, դնելով դրանք միմյանց վրա, օրինակ՝ անկյուն 75 (30+45) աստիճանի, 120 (90+30) աստիճանի և այլն։ Նույնպես անկյունաձև քանոնը կարելի է օգտագործել զուգահեռ գծերի կառուցման համար։