Քարդիֆի համալսարան
Քարդիֆի համալսարան (վալլիերեն՝ Prifysgol Caerdydd )՝ հանրային հետազոտական համալսարան տեղակայված Ուելսի Քարդիֆ քաղաքում, Միացյալ Թագավորություններ։ Համալսարանը բաղկացած է երեք քոլեջներից՝ արվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների, բիոբժշկական և կյանքի գիտությունների, և ֆիզիկական գիտության և ճարտարագիտության։
Քարդիֆի համալսարան (Օքսֆորդ) University of Oxford (Oxford) | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան |
Կարգախոս | Truth Unity and Harmony |
Հիմնադրված է | 1883 |
Տիպ | Հանրային համալսարան |
Նախագահ | Քոլին Ռիորդան |
Ուսանողներ | 30,180[1] |
Ընդհանուր անձնակազմ | ▼5671 մարդ (2020) |
Բակալավրիատ | 24,495[1] |
Մագիստրատուրա | 8,685[1] |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[2], ORCID[3][4], Jisc[5], LIGO գիտական համագործակցություն, Եվրոպայի համալսարանների միություն[6], ArXiv[7] և University and College Union?[8] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Կայք | cardiff.ac.uk |
Cardiff University Վիքիպահեստում |
Հիմնադրվել է 1883 թվականին որպես Հյուսիսային Ուելսի և Մոնմաուֆշայրի Համալսարան քոլեջ, 1893 թվականին դարձավ Ուելսի համալսարանի հիմնադիր քոլեջներից մեկը և 1999 թվականին դարձավ անկախ համալսարան՝ պարգևատրելով սեփական աստիճանները։ Այն երկրորդ ամենահին համալսարանն է Ուելսում։ Այն Russell Group-ի՝ Բրիտանիայի առաջատար հետազոտական համալսարանների անդամ է[9]։ Համալսարանը շարունակաբար ճանաչվել է որպես համալսարանական կրթության վրա հիմնված բարձր որակի հետազոտում ապահովվող համալսարան և աշխարհի լավագույն համալսարանների «QS World University Rankings» որակավորմամբ զբաղեցնում է 123-րդ տեղը, ինչպես նաև համալսարանն ունի ուսանողների բավարարվածության ամենաբարձր ցուցանիշը ըստ 2013 թվականի Ուելսի համալսարանների շրջանակներում Ուսանողների Ազգային Ուսումնասիրության[10]։
Ըստ 2014 թվականի Հետազոտությունների Գերազանցության Շրջանակների Քարդիֆի համալսարանի հետազոտությունը ամբողջ Միացյալ Թագավորություններում զբաղեցնում է 5-րդ տեղը[11]։
Համալսարանն ունի 21,495 տեղ բակալավրիատի ցուցակագրման և 30,180 ընդհանուր ցուցակագրման համար (ըստ HESA-ի 2013/14 տվյալների)[12], որն էլ դարձնում է նրան Ուելսի ամենամեծ համալսարաններից մեկը։ Քարդիֆի համալսարանի ուսանողական միությունը աշխատում է աջակցել ուսանողական կառույցի շահերը համալսարանի շրջանակներում։ Համալսարանի սպորտային թիմը մրցում է Բրիտանական համալսարաններում և Քոլեջների սպորտային լիգայում (BUCS)։
Պատմություն
խմբագրելՀիմնադրում
խմբագրելՀարավային Ուելսում քոլեջ հիմնադրելու մասին բանակցությունները սկսել էին վաղ 1879 թվականին, երբ մի խումբ ուելսացի և անգլիացի խորհրդարանի անդամներ ստիպեցին կառավարությանը մտածել Ուելսում միջանկյալ և բարձրագույն կրթության թերի դրույթի մասին և հաշվի առնել տեղի ջանքերին աջակցելու լավագույն միջոցները, որոնք այդպիսի պակասը կլրացնեն[13]։
1881 թվականին, Ուիլիամ Գլադստոնի կառավարությունը Ուելսի միջանկյալ և բարձրագույն կրթության բնույթի ու աստիճանի վերաբերյալ հետաքնություն կատարող գերատեսուչ հանձնաժողով նշանակեց։ Հանձնաժողովի ղեկավարն էր Լորդ Աբերդեիրը, իսկ անդամներն էին Վիսկաունթ Էմլին, Րեվերենթ Փրեբենդարի Հ․ Գ․ Ռոբինսոնը, Հենրի Ռիչարդը, Ջոն Ռայսը և Լյուիս Մորիսը[14]։ Աբերդեիրի զեկուցումը, ինչպես այն հայտնի է, վկայեց աղբյուրների լայն խումբ և ավելի քան 250 վկա և առաջարկեց և՛ հյուսիսային, և՛ հարավային Ուելսի համար քոլեջ։ Հարավայինը տեղակայված պետք է լիներ Գլեմորգանում, իսկ հյուսիսայինը պետք է լիներ հենց Ուելսի համալսարանական քոլեջը Աբերտսուայթում (այժմ՝ Աբերտսուայթի համալսարան)։ Հանձնաժողովը մեջբերեց Ուելսին հատուկ ազգային ինքնություն և այն, որ Ուելսում գտնվող շատ ուսանողներ չեն կարող թույլ տալ իրենց ճանապարհորդել Անգլիայի կամ Շոտլանդիայի համալսարաններ։ Ավելին, այն պաշտպանում է Ուելսին ազգային շքանշաններ շնորհող համալսարանին, բաղկացած մարզային քոլեջներից։ Առաջարկվեց նաև, որ քոլեջները չպետք է որևէ աղանդի հարեն և այդտեղ պետք է բացառեն աստվածաբանությունը[15][16]։
Այս երաշխավորագրի լույս տեսնելուց հետո «Cardiff Corporation»-ը փորձեց երաշխավորել քոլեջի Քարդիֆում տեղակայումը, և 1881 թվականի Դեկտեմբերի 12- ին կազմվեց Համալսարանական Քոլեջ Հանձնաժողովը, որպեսզի շտկի խնդիրը[17]։ Մրցակցությունն աճեց Սուոնսիի և Քարդիֆի միջև, թե որտեղ պետք է տեղակայվի քոլեջը, և 1883 թվականի մարտի 12-ին տևական իրավարարությունից հետո, որոշվեց տեղակայել Քարդիֆում։ Քարդիֆի դեպքը ամրապնդվեց Մոնմաուֆշայիրի՝ այդ ժամանակ Ուելսի ոչ իրավական բաղկացուցիչ մասի, շահերը հաշվի առնելու շեշտադրությամբ, քանի որ Քարդիֆի կողմից տրամադրված գումարի մեծ մասը ծառայում էր քոլեջին։ Քաղաքական բողոքի և անհատ նվիրատվությունների՝ մասնավորապես Լորդ Բյութի և Լորդ Ուինդսորի, միջոցով գումարն աճեց մինչև £37,000[18][19]: Լորդ Աբերդեիրը ապրիլին դարձավ քոլեջի առաջին տնօրեն[17]։ Քոլեջի հնարավոր տեղը ներառում էր նաև Քարդիֆ «Քարդիֆ Արմս Փարկ»-ը, «Կաֆեդրալ փողոց կամ Մորիա Տեռաս»-ը և «Ռոուֆ»-ը, մինչև կորոշվեր Հին թագավորական հիվանդանոցի շենքերը Նյուպոռտ ճանապարհի վրա կառուցել[17]։
Հարավային Ուելսի և Մոնմաուֆշայիրի համալսարանական քոլեջը բացվեց 1883 թվականի հոկտեմբերի 24-ին առաջարկելով կենսաբանության, քիմիայի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, հունարենի, պատմության, լատիներենի, մաթեմանտիկայի և աստղագիտության, երգի, վալերենի, տրամաբանություն-փիլիսոփայության և ֆիզիկայի դասընթացներ։ Հաջորդ տարի համալսարանական քոլեջը ներառվեց «Թագավորական կանոնադրության» մեջ։ Այս կանոնադրությունն առաջինն էր Ուելսում, որ թույլ էր տալիս կնոջը ցուցակագրել և մասնավորապես արգելել մուտքի համար որևէ կրոնական թեսթերը[19]։ 27 տարեկանում Ջոն Վիրիամու Ջոնսը նշանակվեց համալսարանի առաջին տնօրեն։ Քանի որ Քարդիֆի համալսարանը անկախ չէր, այն չէր կարող իր սեփական աստիճանները շնորհել, ուստի այն պատրաստում էր իր ուսանողներին Լոնդոնի համալսարանի քննություններին կամ ապագայում Օքսֆորդում կամ Քեմբրիջում սովորելու համար[20]։
1888 թվականին Քարդիֆի համալսարանական քոլեջը և հարավային Ուելսի համալսարանական քոլեջը (այժմ՝ Բանգոռի համալսարան) առաջարկեցին Ուելսի համալսարանական քոլեջին (Աբերտսուայթում) համատեղ ուժերով ստանալ համալսարանական կանոնադրություն, ինչպես Վիկտորիա համալսարանը, հյուսիսային Անգլիայի նոր համալսարանների միությունը։ Կանոնադրությունը շնորհվեց Ուելսի նոր համալսարանին 1893 թվականին՝ թույլատրելով քոլեջներին, լինելով այս հաստատության անդամներ, շնորհել աստիճաններ։
1885 թվականին Աբերդեիրի սրահը բացվեց որպես առաջին նստավայր, թույլատրելով կանաց մուտքը համալսարան։ Այն տեղափոխվեց իր հին տեղը 1895 թվականին, բայց սրահ միայն տղամարդկանց համար։ 1904 թվականին միայն նշանակվեց առաջին կին դոցենտը՝ Միլիցենտ Մակենզին, Միացյալ Թագավորություններում։ 1910 թվականին նա նշանակվեց առաջին կին պրոֆեսորը Միացյալ Թագավորությունների լիարժեք կանոնադրություն ունեցող համալսարանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «HESA student data». Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ http://russellgroup.ac.uk/
- ↑ https://orcid.org/members/001G000001qlsEjIAI-cardiff-university
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://www.jisc.ac.uk/membership
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ Our Members / Tier 6
- ↑ https://www.ucu.org.uk/article/13538/UCU-branches-in-JNCHES-2024-25
- ↑ The Russell Group. Retrieved 3 September 2009.
- ↑ «Record levels of student satisfaction». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «REF 2014». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ https://www.hesa.ac.uk/stats
- ↑ «Արխիվացված պատճենը». 1879 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
{{cite web}}
: Unknown parameter|house=
ignored (օգնություն) - ↑ Evans, W.G. (1982–83). «The Aberdare Report and education in Wales, 1881». Welsh History Review. 11 (1–4): 150–152. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Evans, W.G. (1982–83). «The Aberdare Report and education in Wales, 1881». Welsh History Review. 11 (1–4): 153–155. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Brown, Terry (1984 թ․ ապրիլ). A HANDBOOK ON WELSH CHURCH DEFENCE BY THE BISHOP OF ST. ASAPH. DENBIGH: PRINTED BY C. COTTON AND CO., VALE STREET. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Matthews, John Hobson (1905). 'Cardiff Council Minutes: 1881-3', Cardiff Records: volume 5. էջեր 62–84. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». 1884 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
{{cite web}}
: Unknown parameter|house=
ignored (օգնություն) - ↑ 19,0 19,1 MACLEAN, GEORGE EDWIN (1917). Studies in higher education in Ireland and Wales, with suggestions for universities and colleges in the United States. Washington DC: GOVERNMENT PRINTING OFFICE. էջ 71. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Student Lists». Senate House Library. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարդիֆի համալսարան» հոդվածին։ |