Ջարդիչներ (քարի ջարդիչներ), սարքավորումներ ջարդման համար, որոնք նախատեսված են մեխանիկական ազդեցությամբ կարծր նյութի կառուցվածքի խաղտման համար[1]։

Քարի ջարդիչներ
Խճի արտադրություն

Ծառայում են նյութի ՝ ավելի փոքր չափերի բեկորների վերածման համար։ Կախված ջարդվող նյութի խոշորությունից՝ ջարդիչները բաժանվում են խոշոր, միջին և մանր ջարդման ջարդիչների։ Պայմանական բաժանումն ըստ խոշորության ունի հետևյալ տեսքը․

Տեսակ Ելանյութի խոշորություն, մմ Արդյունքի խոշորություն, մմ
Խոշոր ջարդում 600—1000 100—300
Միջին ջարդում 100—300 25-100
Մանր ջարդում 50-100 1-25

Կիրառում

խմբագրել

Ըստ կիրառման ջարդիչները բաժանում են կարծր լեռնային ապարների, փափուկ լեռնային ապարների, մետալուրգիական արտադրության արդյունքների և թափոնների, փայտանյութի, պլասմասսայի, կենցաղային պինդ թափոնների և կենսաբանական թափոնների համար։

Գործողության սկզբունք

խմբագրել

Կախված տրված առաջադրանքի նշանակումից և բարդությունից գոյություն ունեն տարբեր կոնստրուկցիաներ,որոնք իրականացնում են ջարդման հետևյալ սկզբունքները․

  • տրորում
  • ճեղքում
  • կոտրում և տափակեցում
  • հարվածայրն ազդեցություն (մուրճեր)
  • հարվածային ազդեցություն («ազատ հարված»,հարված«քարը քարին»։

Կառուցվածք

խմբագրել

Ըստ կառուցվածքի ջադիչները բաժանվում են․

  • Այտային ջարդիչներ
  • Կոնային ջարդիչներ
  • Մուրճային ջարդիչներ
  • Գլանային ջարդիչներ
  • Սկավառակային ջարդիչներ

Նյութի ավելի նուրբ մանրացման համար օգտագործում են գնդաղացներ և թրթռացող աղացներ։

Տեղադրման մեթոդ

խմբագրել

Ըստ տեղադրման և հնարավոր տեղաշարժման տարբերում են․

  • անշարժ
  • շարժական անիվի շասսիի վրա
  • շարժական բեռնաղցիկի շասսիի վրա։

Շահգործման առանձնահատկություններ

խմբագրել

Անշարժ օգտագործման ջարդիչը իր կառուցվածքով և աշխատանքի կազմակերպման կանոնների համաձայն, պահանջում է շինարարական աշխատանքների հաստատված նախագծային փաստաթղթեր և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում, այսինքն շահագործման համար պահանջվում է պաշտպանված նախագիծ արտադրության կազմակերպման համար և «Ռոստեխնադզորի» տարածաշրջանային ներկայացուցչության շահագործման թույլտվություն։ Շինարարական աշխատանքները և տեղադրումը սովորաբար տևում է 2-3 ամիս։

Շարժական ջարդիչը, թեև համարվում է բացհանքի ինքնագնաց սարքավորում, պահանջում է ընդհանուր օգտագործման ճանապարհների տեղից տեղ հատուկ կազմակերպված փոխադրումներ։ Նրա անվիճելի առավելություններն են․

  • չի պահանջում պաշտպանված ծրագիր
  • շինարարական մասի տեղեկություններ կամ բացակայում են կամ նվազագույն է
  • սարքավորումների տեղադրման աշխատանքները 4-16 ժամ
  • դուրս բերված ապարների տեղում ազատ տեղաշարժ հանքուղով (բացառությամբ հումքի առաջնային փոխադրման փուլի) հանքի շահագործումը նույնպես պահանջում է «Ռոստեխնադզորի» տարածքային ներկայացուցչության թույլտվություն։

Որոշ անշարժ ջարդիչներ փոքր մետաղատարողունակության շնորհիվ (քաշի) և հատուկ հիմքի բացակայության պատճառով, կարելի է ապամոնտաժել և նոր վայրում տեղադրել, որը տևում է 2-4շաբաթ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Գրականություն

խմբագրել
  • Дорожно-строительные машины. Мигляченко В. П., Сергеев П. Г., М.: «Лесная промышленность», 1978. 288 с.
  • Добронравов С. С., Сергеев С. П. Строительные машины. Учебное пособие для вузов. — 2-е изд., перераб. и доп. — М.: Высш. школа, 1981. — 320 с.