Քափքեյք
Քափքեյք (բառացի՝ «բաժակով տորթ», հայտնի է նաև fairy cake՝ փերիների տորթ անունով), փոքր չափսի տորթ (կեքս, թխվածք)։ Նախատեսված է մի մարդու համար։ Դրվում է բարակ թղթի կամ այլումինե կաղապարի մեջ։ Շատ հաճախ պարունակում է հրուշակեղենի արտադրության ժամանակ կիրառվող տարբեր զարդարանքներ[1] ։
Քափքեյքի բաղադրիչները | |
Ենթատեսակ | տորթ |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Cupcakes Վիքիպահեստում |
Քափքեյքերի առաջին բաղադրատոմսերը գրվել են 1796 և 1828 թվականներին։ Որպես կանոն՝ բաղադրիչներն են՝ սերուցքային կարագը, շաքարը , ձուն և ալյուրը, չնայած գոյություն ունեն նաև մի քանի այլ բաղադրատոմսեր։ Անգլախոս երկրներում քափքեյքերը հիմնականում մատուցվում են ծննդյան օրերին։
Բաղադրատոմսեր
խմբագրելՈրպես կանոն՝ քափքեյքերը պատրաստվում են այն նույն բաղադրիչերից, ինչ և մեծ տորթերը՝ կարագից, շաքարից, ձվից, ալյուրից։ Գործնականում ցանկացած տորթի բաղադրատոմս կարող է օգտագործվել քափքեյք պատրաստելու համար։ Խմորը կարող է համային հավելումներ ունենալ, կամ կարելի է ավելացնել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են՝ չամիչը, հատապտուղները, ընկույզը կամ շոկոլադային քերուկը։ Փոքր չափի պատճառով ավելի արագ են պատրաստվում, քան սովորական շերտավոր խմորով կարկանդակները։
Քափքեյքերը կարող են պատված լինել գլազուրով կամ այլ զարդարանքներով։ Դրանք կարող են լցոնված լինել գլազուրով կամ հրուշակեղենի արտադրության մեջ կիրառվող կրեմով։ Քիչ քանակով քափքեյքերի պատրաստման դեպքում լցոնման համար անցքերը կարելի է բացել գդալով կամ դանակով։ Մեծաքանակ արտադրության դեպքում անցքերը բացվում են խոհարարական ներարկիչի միջոցով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վարդագույն քափքեյք». Lynne Olver.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քափքեյք» հոդվածին։ |