Քեզ ատելու 10 պատճառ
«Քեզ ատելու 10 պատճառ» (անգլ.՝ 10 Things I Hate About You), 1999 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն։ Սյուժեն հիմնված է Ուիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» պիեսի վրա։
Սյուժե
խմբագրելԿատարինա Ստրեթֆորդը սովորում է «Պադուա» ավագ դպրոցում, ունի շատ վատ բնավորություն և ատում է դպրոցի բոլոր տղաներին։ Նրա կրտսեր և գեղեցկադեմ քույրը՝ Բիանկան, վայելում էր դպրոցի տղաների հայտնիությունը։ Միաժամանակ նա համակրում էր նորեկ աշակերտ Քեմերոնին, և նույն դպրոցում սովորող մոդել Ջոուի Դոններին։ Նրանց հայրը՝ Ուոլթեր Ստրեթֆորդը, թույլ չէր տալիս Բիանկային գնալ ժամադրության՝ հաճախ կրկնելով իր իսկ սահմանած երկու կարևոր օրենքները. «Օրենք №1՝ ոչ մի ժամադրություն մինչև չափահաս դառնալը, օրենք №2՝ ոչ մի ժամադրություն մինչև չափահաս դառնալը»։ Սակայն երբ հայրը տեղեկանում է, որ ավագ դուստր Կատարինան զուգընկեր չունի, և չի էլ պատրաստվում հանդիպել տեղի տղաների հետ, նոր օրենք է մոգոնում, համաձայն որի՝ Բիանկան կարող է գնալ ժամադրության միայն այն դեպքում, երբ Կատարինան (նրան «Քեյթ» էին ասում) սկսի ժամադրվել։ Բիանկան պատմում է Քեմերոնին այդ մասին։ Քեմերոնը խնջույք է կազմակերպում և համոզում Ջոուին տղա գտնել Քեյթի համար, և վերջինս կաշառում է տեղի դպրոցի կռվարար Պատրիկին, որպեսզի ժամադրի Քեյթին։ Պատրիկը փորձում է սիրաշահել Քեյթին, սակայն ապարդյուն։ Քեմերոնը Բիանկայից պարզում է իր քրոջ բոլոր հետաքրքրությունները և Պատրիկին խորհուրդ է տալիս ըստ դրանց փոխվել։
Շուտով քույրերը գնում են խնջույքի, որտեղ Քեյթը հարբում է։ Պատրիկը նրան սթափեցնում է և ուղեկցում մինչև տուն, իսկ Բիանկան հիասթավում է Ջոուից և խնդրում էր Քեմերոնին, որպեսզի նրան տանի տուն։
Խնջույքից հետո Քեյթը նեղանում է Պատրիկից, քանի որ վերջինս հրաժարվել էր նրան համբուրել, իսկ Ջոուին շարունակում էր Պատրիկին վճարել, քանի որ մոտենում էր դպրոցական տարվա ավարտական երեկոն։ Շուտով Պատրիկն իրոք սիրահարվում է Քեյթին։ Քեյթը ներում է նրան, բայց չէր ցանկանում մասնակցել ավարտական երեկոյին։ Բիանկան խնդրում էր հայրիկին, որպեսզի թույլ տա իրեն մասնակցել ավարտական երեկոյին, սակայն ամեն ինչ ապարդյուն էր. առանց Քեյթի ժամադրության նա ոչինչ չէր կարող անել, ըստ տան կանոնների։ Վերջին պահին Քեյթը որոշում է գնալ ավարտական երեկոյին, իսկ Բիանկայի հետևից գալիս է Քեմերոնը։ Ջոուին բարկանում է, երբ իմանաում է, որ Բիանկան Քեմերոնի հետ էր։ Ջոուին գնում է Պատրիկի մոտ և Քեթի ներկայությամբ պատմում պայմանավորվածության մասին։
Հաջորդ օրը դպրոցում Քեյթը կարդում է բանաստեղծություն `«10 պատճառ քեզ ատելու» վերնագրով, որտեղ պատմում էր, որ շատ ցավ է զգացել նրանից, թե ինչ էր արել Պատրիկը և ինչ ճանապարհով և ասում է, որ «ատում է, որ չի կարողանում ատել նրան այդքանից հետո»։ Քեյթը վազում է դասարանից և իր մեքենայի գտնում կիթառ, որը Պատրիկը գնել էր իր համար Ջոուի տված գումարով։
Դերասան | Դեր |
---|---|
Հիթ Լեդջեր | Պատրիկ Վերոնա |
Ջուլիա Սթայլզ | Կատարինա Սթրեթֆորդ |
Լարիսա Օլեյնիկ | Բյանկա Սթրեթֆորդ |
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ | Քեմերոն Ջեյմս |
Դեյվիդ Քրամհոլց | Մայքլ Էքման |
Էնդրյու Քիգան | Ջոյ Դոններ |
Լարի Միլլեր | Ուոլթեր Սթրեթֆորդ |
Մրցանակներ
խմբագրել- «Teen Choice Awards»՝ Տարվա առաջընթաց. դերասանուհի (Ջուլիա Սթայլզ)
- Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիան մրցանակ՝ ամենախոստումնալից դերասանուհի (Ջուլիա Սթայլզ)[8])
Պատկերասրահ
խմբագրել-
Հիթ Լեդջեր
-
Ջուլիա Սթայլզ
-
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ
-
Դեյվիդ Քրամհոլց
-
Էմիլի Դեկեյն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Smith D. 10 Things I Hate About You (film) // Disney A to Z: The Official Encyclopedia — 1996.
- ↑ 2,0 2,1 Base de datos de películas calificadas
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 5,39 5,40 5,41 5,42 5,43 Դիսնեյ+ — 2019.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.imdb.com/title/tt0147800/fullcredits
- ↑ 7,0 7,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Էմիլի Դեկեյնի հետ միասին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջոն Սիլվերի Գրախոսությունը Արխիվացված 2007-04-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեզ ատելու 10 պատճառ» հոդվածին։ |