Քեթի Բերբերյան
Քեթրին Անահիտ Բերբերյան (հուլիսի 4, 1925[1][2][3][…], Էթլբորո, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] - մարտի 6, 1983[6][1][2][…], Հռոմ, Իտալիա[1]), ծագումով հայ մեծանուն ամերիկյան դասական երգչուհի (մեցցո-սոպրանո) և երգահան։ Հատկապես հայտնի է Կլաուդիո Մոնտեվերդիի, ժամանակակից ավանգարդ ոճի երաժշտության, հայկական ժողովրդական երգերի, ինչպես նաև իր սեփական ստեղծագործությունների կատարմամբ։
Քեթի Բերբերյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 4, 1925[1][2][3][…] Էթլբորո, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մարտի 6, 1983[6][1][2][…] (57 տարեկան) Հռոմ, Իտալիա[1] |
Գերեզման | major cemetery of Milan |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | լեզվաբան, կոմպոզիտոր, օպերային երգչուհի և թարգմանչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Ամուսին | Լուչանո Բերիո |
Կայք | cathyberberian.com |
Cathy Berberian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՔեթի Բերբերյանը ծնվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Աթլբորո քաղաքում՝ Երվանդ և Լուսինե Բերբերյանների ընտանիքում։ Մինչև 12 տարեկան ապրել են Աթլբորոյում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1937 թվականին ավարտել է իգական Ջուլիա Ռիչման ավագ դպրոցը։ Վաղ հասակից հետաքրքրություն է ցուցաբերել ինչպես հայկական ժողովրդական երգ ու երաժշտության, այնպես էլ օպերային երաժշտության հանդեպ։ Հաճախել է դաշնամուրի, վոկալի և հայկական պարերի դասերի։ Դպրոցական տարիներին եղել է հայկական ժողովրդական երգի խմբի տնօրենն ու մենակատարը։ Ընդունվել է Նյու Յորքի համալսարան, սակայն ուսումը կիսատ է թողել և միացել Կոլումբիայի համալսարանի թատրոնի և երաժշտության երեկոյան դասընթացներին։ 1948 թվականին Փարիզում երաժշտության դասեր է առել Մարիա Ֆրյուդից։ 1949 թվականին սովորել է Միլանի կոնսերվատորիայում։
Առաջին անգամ բեմ է բարձրացել 1957 թվականին, Նեապոլում։ Կատարել է դասական և օպերային, աշխարհի տարբեր ժողովուրդների երգեր, ջազ և ռոք երգեր։ Մշտապես իր համերգներում տեղ է տվել հայկական երգին։ Ունեցել է ձայնամարզության սեփական ստուդիա, զբաղվել մանկավարժությամբ, գրել երաժշտական գործեր։ Կատարել է նաև Կլաուդիո Մոնթեվերդիի, ժամանակակից ավանգարդ ոճի երաժշտության, հայկական ժողովրդական երգերի, ինչպես նաև իր սեփական ստեղծագործությունները։ Նրա ամենահայտնի գործը «Ստրիպսոդիա» վոկալ ստեղծագործությունն է (Stripsody, 1966)։
Սկավառակագրությունը
խմբագրել- The fairy Queen Suite (Angelicum, 1957) by Henry Purcell, orchestra conducted by Bruno Maderna.
- Ora Mi Alzo and Autostrada music by Luciano Berio and words by Italo Calvino from Allez hop (Philips, 1960), orchestra conducted by Bruno Maderna
- Elegy for J.F.K. recorded in December 1964 and included in Recent Stravinsky-Conducted by the Composer (Columbia)
- Rounds with voice by Luciano Berio, included in the Lp Das Moderne Cembalo Der Antoinette Vischer (Wergo, 1965)
- Beatles Arias (Philips, 1967) published in France and the UK (Polydor, 1967) with the same title. Published in the US as Revolution (Fontana Philips, 1967) and in Germany as Beatles arias for special fans (Philips, 1967)
- Roman Haubenstock-Ramati. Credential or think, think lucky (Wergo, 1967)
- Henri Pousseur-Michel Butor. Jeu de Miroirs de Votre Faust (Wergo, 1968)
- Claudio Monteverdi. L'Orfeo, as Messaggera and Speranza. Concertus musicus Wien conducted by Nikolaus Harnoncourt (Telefunken, 1969)
- Chem Grna Khagha and Karoun A, both especially recorded for the double Lp The music of Komitas (KCC, 1970) made to celebrate the centenary of the birth of Komitas Vartabed.
- magnifiCathy: the many voices of Cathy Berberian (Wergo 1971) recorded in Milan, Italy.
- Recital I for Cathy (RCA, 1973)
- Cathy Berberian at the Edinburgh Festival (RCA, 1974) published in USA as There are faires at the bottom of our garden (RCA, 1974)
- Claudio Monteverdi. L'incoronazione di Poppea, as Ottavia. Concertus musicus Wien conducted by Nikolaus Harnoncourt (Telefunken, 1974)
- Claudio Monteverdi. Lettera Amorosa-Lamento d'Arianna-Orfeo-Poppea (Telefunken, 1975)
- Wie einst in schoner'n Tagen-Salonmusik der Grunderzeit (EMI, 1976)
- William Walton. Façade and Façade 2 (OUP, 1980)
- Cathy Berberian's Second Hand Songs (TAT, 1981) recorded live on 17 and 18 October 1980 at the Theater Am Turm in Frankfurt, Germany.
Վերաթողարկումներ և հավաքածուներ
խմբագրել- magnifiCathy: the many voices of Cathy Berberian (1988)
- Ella Fitzgerald/Elisabeth Schwarzkopf/Cathy Berberian (Stradivarius, 1988) contains Bruno Maderna Hyperion. Live recording from the Festival di Musica Contemporanea in Venice. Recorded on 6 September 1964.
- Cathy Berberian interpreta Berio, Pousseur, Cage (Stradivarius, 1989). Contains live recordings dated 1966, 1967 and 1969.
- Luciano Berio: Passaggio/Visage (BMG Ricordi, 1991) contains Visage for magnetic tape and voice.
- Claudio Monteverdi. L'Orfeo (Teldec, 1992)
- Claudio Monteverdi. L'incoronazione di Poppea (Teldec, 1993)
- Nel labirinto della voce (Ermitage, 1993 and Aura, 2002)
- The Unforgettable Cathy Berberian (CO, 1993)
- Bruno Maderna. Musica elettronica (Stradivarius, 1994) contains Dimensioni II (Invenzioni su una voce).
- Berio: Recital I for Cathy/Folk Songs (BMG Classic, 1995)
- Cathy Berberian sings Monteverdi (Teldec, 1995)
- Hommage à Cathy Berberian (Accord, 1997)
- Beatles Arias (Telescopic, 2005)
- Berio Sequenza III/Chamber Music (Lilith, 2006). Also available on vinyl.
- Wie einst in schoner'n Tagen (Electrola Collection EMI Classic 2013)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benedictis A. I. D., Scaldaferri N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2014.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Présence Compositrices — 2020.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթի Բերբերյան» հոդվածին։ |