Քեթրին Կուկ Բրիգս (հունվարի 3, 1875(1875-01-03), ԱՄՆ - 1968), ամերիկացի գրող, որն իր դստեր՝ Իզաբել Բրիգս Մայերսի հետ համահեղինակել է լայնորեն տարածված անհատականության տիպի համակարգը, որը հայտնի է որպես Մայերս-Բրիգս տիպաբանության ցուցիչ[1]։

Քեթրին Կուկ Բրիգս
անգլ.՝ Katharine Cook Briggs
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1875(1875-01-03)
ԾննդավայրԱՄՆ
Մահացել է1968
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունհոգեբան
ԱմուսինLyman James Briggs?
Ծնողներհայր՝ Albert John Cook?
ԵրեխաներIsabel Briggs Myers?
 Katharine Cook Briggs Վիքիպահեստում

Վաղ կյանք

խմբագրել

Ընտանեկան կյանք

խմբագրել

Քեթրին Կուկ Բրիգսը ծնվել է 1875 թվականի հունվարի 3-ին, Ինհեմ շրջանում, Միչիգանում[2]։ Նրա հայրը՝ Ալբերտ Ջոն Կուկը, աշխատում էր Միչիգանի պետական համալսարանում, որը նախկինում հայտնի էր որպես Միչիգանի գյուղատնտեսական քոլեջ։ Նրա մայրը՝ Մերի Հարիս Բոլդուինը, սովորել է Օբերլինի քոլեջում։ Քոլեջն ավարտելուց հետո Քեթրինն ամուսնացել է Լայման Ջեյմս Բրիգսի հետ՝ ով ֆիզիկոս էր և Վաշինգտոնի ստանդարտների բյուրոյի տնօրենը[1][3]։ 1897 թվականի հոկտեմբերի 18-ին Քեթրինը ծնունդ է տալիս Իզաբել Բրիգս Մայերսին՝ զույգի միակ երեխային, ում վիճակված էր գոյատևել մանկությունից[3]։

Կրթություն

խմբագրել

Բրիգսը տնային կրթություն է ստացել իր հոր հետ։ Նա երբեք չի հաճախել պաշտոնական դպրոց, քանի դեռ տասնչորս տարեկան հասակում չէր ընդունվել քոլեջ[3]։ Բրիգսը բարձրագույն կրթություն է ստացել գյուղատնտեսության ոլորտում և դարձել ակադեմիկոս։ Քոլեջից հետո նա աշխատել է որպես ուսուցիչ[2]։

Վաղ ուսումնասիրություններ

խմբագրել

Բրիգսն ուսումնասիրել է երեխաների կրթության և սոցիալական զարգացման ժամանակակից տեսությունների ուսումնասիրությունների տվյալները։ Նա երեխաների համար մասնագիտության կողմնորոշման թեստ է մշակել, քանի որ դա տեսնում էր որպես երեխայի ապագա երջանկության և բարեկեցության բանալին[1]։ Նրա ամենավաղ ուսումնասիրությունները իրեն հանգեցրին 1917 թվականին անհատականության չորս հիմնական տեսակների բացահայտմանը՝ մեդիտատիվ տեսակներ, ինքնաբուխ տեսակներ, գործադիր տեսակներ և շփվող տեսակներ, որոնք հետագայում զարգացան որպես MBTI ixxx, ExxP, ExtJ և ExFJ տերմիններ[1][3][4]։ Այնուամենայնիվ, ուսումնասիրելով տարբեր փիլիսոփաների, գիտնականների և հոգեբանների աշխատանքները, նա չկարողացավ առանձնացնել տիպի մեկ վերջնական տեսություն, որն ընդգրկում էր բոլոր ասպեկտները։ Արդյունքների բացակայության պատճառով նա որոշեց սկսել առանձնացնել տիպի իր ուրույն տեսությունը[2]։

Գրվածքներ

խմբագրել

Նա էսսեներ է գրել երեխաների դաստիարակության և կրթության մասին ՝ հավատալով, որ երեխաներն ունեն բնածին հետաքրքրասիրություն, և որ կրթությունն այն է, ինչը խթանում է այս բնական բնազդին։ Բրիգսի վաղ հետաքրքրությունն անհատականության տեսակների նկատմամբ զարգացավ գեղարվեստական գրականություն գրելու նրա փորձերի արդյունքում։ Իր գեղարվեստական գրականության համար ավելի հագեցած կերպարներ ստեղծելու համար նա փորձեց հասկանալ մարդու անհատականության և վարքի մանրամասները[2]։ Բրիգսի առաջին երկու հոդվածները տպագրվել են New Republic ամսագրում։ Առաջինը հրատարակվել է 1926 թվականին Meet Yourself Using the Personality PaintBox, իսկ երկրորդը՝ 1928 թվականին Up From Barbarism[4]։

Իզաբելի ներգրավվածությունը

խմբագրել
 
Կուկը (ձախից) իր դստեր ՝ Իզաբելի հետ 20-րդ դարի սկզբի լուսանկարում ։

1923 թվականին Բրիգսը կարդացել է Կարլ Յունգի աշխատանքը և ծանոթացրել այն իր դստերը։ Նրա տեսությունը կենտրոնացած էր մարդկանց բնածին տարբերությունների վրա՝ կապված նրանց որոշումների կայացման և տեղեկատվության ընկալման հետ[5]։ Նա ոգեշնչված էր Յունգի մասին էրոտիկ գրականություն գրել[6]։ Կ. Յունգի Հոգեբանական տիպերը կարդալուց հետո Բրիգսը հրաժարվեց անհատականության իր սեփական տեսությունից և սկսեց ավելի խորը ուսումնասիրել Յունգի գաղափարները։ Իզաբելը, ով ի սկզբանե հետաքրքրված չէր տիպերի ուսումնասիրությամբ,մտափոխվել էր, երբ բախվել էր մի աշխատանքի, որը փորձում էր որոշել մարդկանց բնավորությանը համապատասխանող աշխատանքի տեսակը։ Նա որոշել էր միավորել ուժերը մոր հետ[2]։ Քեթրինի և Իզաբել Յունգի վրա մեծ ազդեցություն է ունեցել Կ․ Յունգը։ Այստեղից նրանք սկսել են տիպերի ուսումնասիրման քսանամյա շրջանը[7]։ 1945 թվականին Քեթրինն ու Իզաբելը Լայման Բրիգսի օգնությամբ առաջին հետազոտությունն անցկացրին Ջորջ Վաշինգտոնի բժշկական դպրոցի ուսանողների շրջանում[8]։ Հաշվի առնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր մոր վաղ աշխատանքները՝ Իզաբելը մշակեց թեստ, որը կօգներ որոշել մարդու համար պատերազմի հետ կապված համապատասխան աշխատանքը[1]։

Մայերս-Բրիգս տիպաբանության ցուցիչ

խմբագրել

Բրիգսների հետագա կյանքը նվիրված էր Յունգի գաղափարների խթանմանը։ Իզաբելը ստանձնեց հետազոտության ղեկավարումը և, հիմնվելով իր դիտարկումների, մոր և Յունգի դիտարկումների վրա, կարողացավ նախաձեռնել թղթով և մատիտով հարցաթերթիկի ստեղծում ՝տիպը որոշելու համար[7]։ Բրիգսը հիմնականում MBTI-ի ստեղծման շարժիչ ուժն ու ոգեշնչողն էր, իսկ Իզաբելը աշխատուժն էր, որը մշակեց հենց ֆիզիկական թեստը[1]։

Բրիգսը և անհատականության տեսակների վերաբերյալ նրա վաղ ուսումնասիրությունները կարևոր դեր են խաղացել Մայերս–Բրիգսի տիպաբանության ցուցիչի ստեղծման գործում։ Այն օգտագործվում է այնպիսի լայն ոլորտներում, ինչպիսիք են գործադիր զարգացումը և զույգերի խորհրդատվությունը[5]։ Քանի որ այն պաշտոնապես ավելացվել է Educational Testing Service's հավաքածուին 1962 թվականին, գնահատվում է, որ 50 միլիոն մարդ անցել է MBTI-ի թեսթը[8]։ MBTI-ն անհատականության տեսակները դասակարգում է կատեգորիաների չորս զույգերի։ Քեթրինն ու Իզաբելը պնդում էին, որ յուրաքանչյուր մարդ համապատասխանում է անհատականության տեսակների 16 հնարավոր համադրություններից մեկին՝ չորս զույգերից յուրաքանչյուրում գերիշխող նախապատվությամբ։ Թեստի կառուցվածքը գրեթե չի փոխվել այն բանից հետո, երբ Բրիգսն առաջին անգամ մշակել էր այն[8]։ MBTI-ն հաճախ քննադատվում է որպես կեղծ գիտություն,ոմանց կողմից, ովքեր պնդում են, որ Բրիգսը գնահատումը մշակել է իր տանը՝ նախքան որևէ լայնածավալ գիտական հետազոտություն կատարելը, այլ ոչ թե հակառակը[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «MBTI® history and tributes to Isabel Briggs Myers and Mary McCaulley». becomewhoyouare.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «The Remarkable Story of the MBTI®: How Two Unlikely Theorists Created the World's Most Popular Personality Test». typefinder. Truity Psychometrics LLC. 2011 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2014-09-23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «The Story of Isabel Briggs Myers». capt.org. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 «Myers-Briggs Type Indicator (MBTI)». Development Edge Consulting Ltd. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 «The history of the MBTI assessment». unlocking potential. The Myers-Briggs Company. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Emre, Merve. «The Personality Brokers: The Strange History of Myer-Briggs and the birth of personality testing». The /Week.
  7. 7,0 7,1 «Isabel Briggs Myers». MBTI. The Myers & Briggs Foundation. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Cunningham, Lillian (2012 թ․ դեկտեմբերի 14). «Myers-Briggs: Does it pay to know your type?». The Washington Post. The Washington Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Կուկ Բրիգս» հոդվածին։