Քելլի Գիդիշ
Քելլի Գիդիշ (անգլ.՝ Kelli Giddish ապրիլի 13, 1980[1][2], Cumming, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է NBC-ի «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» սերիալում խաղացած դետեկտիվ Ամանդա Ռոլիզնի դերով։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 13, 1980[1][2] (44 տարեկան) |
Ծննդավայր | Cumming, Ջորջիա, ԱՄՆ |
Կրթություն | Forsyth Central High School? և Էվանսվիլի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելԳիդիշը ծնվել է Ջորջիա նահանգի Քամիգ քաղաքում՝ Չարլզի և Նիթի Գիդիշի ընտանիքում։ Նա ունի եղբայր՝ Էլի Գիդիշը։ Ավարտել է Էվանսվիլի համալսարանը (Ինդիանա նահանգ), որից հետո տեղափոխվել է Նյու Յորք՝ դերասանական կարիերա սկսելու համար։
Կարիերա
խմբագրել2005-2007 թվականներին նկարահանվել է ABC-ի «Իմ բոլոր երեխաները» ցերեկային սերիալում։ Դրանից հետո Գիդիշը հայտնվել է «Մահ սիրո մեջ» անկախ ֆիլմում, որի պրեմերիան կայացել է «Սանդենս» կինոփառատոնի շրջանակներում։
2010 թվականին Գիդիշը գլխավոր դեր է խաղացել Fox-ի «Անցյալ կյանք» սերիալում, որը փակվել է մի քանի էպիզոդից հետո։ 2010-2011 թվականներին նա NBC-ի «Հետապնդում» սերիալում խաղացել է գլխավոր դեր, ինչպես նաև հրավիրված աստղ է եղել «Լավ կինը» սերիալի երեք էպիզոդներում։
2011 թվականի հունիսի 27-ին հայտարարվել է, որ Գիդիշը միանում է NBC-ի «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» սերիալի դերասանական կազմին՝ նոր դետեկտիվ Ամանդա Ռոլինզի դերում[3]։ Նա այդ դերը կրկնել է նաև «Չիկագոյի ոստիկանությունը» սերիալում[4]։
Անձնական կյանք
խմբագրել2015 թվականի հունիսի 20-ին ամուսնացել է Լորենս Ֆոլբորնի հետ։ Ամուսինները ունեն երկու որդի՝ Լյուդո Ֆոլբորնը[5] և Չարլի Ռեյֆ Ֆոլբորնը[6]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմեր
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2005 | Կարիբյան կախարդներ | Witches of the Caribbean | Կլարա | Direct-to-video |
2006 | Պատեր | Walls | Սառա | Կարճամետրաժ ֆիլմ |
2008 | Մահ սիրո մեջ | Death in Love | Երիտասարդ մայր | |
2008 | Կրկնակողը | The Understudy | Սիմոնա | |
2012 | Անշնչացած | Breathless | Թինի |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2005-2007 | Իմ բոլոր երեխաները | All My Children | Դիանա Դի Հենրի | Կանոնավոր դեր |
2007 | Վնասներ | Damages | Մակդոնալդ Հիզեր | Էպիզոդ «Sort of Like a Family» և «Because I Know Patty» |
2007 | Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն | Law & Order: Criminal Intent | Դանա Ստիլ | Էպիզոդ «Depths» |
2007 | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Կարա Բեյսոն | Էպիզոդ «Outsider» |
2008 | Առանց հետքի | Without a Trace | Արիանա Մերֆի | Էպիզոդ «Rise and Fall» |
2009 | Կյանքը Մարսի վրա | Life on Mars | Քերոլ | Էպիզոդ «Coffee, Tea, or Annie» |
2010 | Անցյալ կյանք | Past Life | Բժիշկ Քեյթ Մակգի | Կանոնավոր դեր, էպիզոդ 9 |
2010-2011 | Հետապնդում | Chase | Էնի Ֆրոստ | Կանոնավոր դեր, էպիզոդ 18 |
2011 | Լավ կինը | The Good Wife | Սոֆյա Ռուսո | Էպիզոդ 3 |
2011 | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Դետեկտիվ Ամանդա Ռոլինզ | Կանոնավոր դեր, էպիզոդ 70+ |
2014 | Չիկոգոյի ոստիկանությունը | Chicago PD | Դետեկտիվ Ամանդա Ռոլինզ | Էպիզոդ «Conventions» |
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ «NBC Signs Kelli Giddish («Chase») and Danny Pino («Cold Case») as New Detectives for «Law & Order: Special Victims Unit» — Ratings | TV …». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Ileane Rudolph (31 октября 2014). «Law & Order: SVU Cops to Guest Star on Chicago PD». TV Guide. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Kelli Giddish Gives Birth! Law & Order: SVU Star Welcomes Her First Child With Lawrence Faulborn
- ↑ Law & Order: SVU Star Kelli Giddish Welcomes Son Charlie
Արտաքին հղումներ
խմբագրել- Келли Гиддиш (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելլի Գիդիշ» հոդվածին։ |