Քեթլին Էրին «Քեյթ» Վալշ (անգլ.՝ Kate Walsh, հոկտեմբերի 13, 1967(1967-10-13)[1], Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է դարձել ի շնորհիվ Շոնտա Ռայմզի «Գրեյի անատոմիա» և «Մասնավոր պրակտիկա» հեղինակած սերիալներում բժիշկ Էդիսոն Մանտգոմերիի դերով։ 2017 թվականին հայտնվել է Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» դրամատիկ հեռուստասերիալում՝ մարմնավորելով Օլիվիա Բեյքերի դերը։

Քեյթ Վալշ
անգլ.՝ Kate Walsh
Ծնվել էհոկտեմբերի 13, 1967(1967-10-13)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՍան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԱրիզոնայի համալսարան, Catalina Magnet High School? և Rincon High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և մոդել
Պարգևներ և մրցանակներ
katewalsh.com

Վաղ տարիներ

խմբագրել

Քեյթ Վալշը ծնվել է Սան Խոսեում` Կալիֆոռնիա նահանգում և մեծացել է Թուսոնում` Արիզոնա նահանգում։ Նրա հայրը ծնունդով Նավան քաղաքից է (Միթի կոմսություն, Իռլանդիա), իսկ մորական կողմից տատիկը Իտալիայից է։ Իր մայրը` Անժելան, ներկա պահին ապրում է Նևադա նահանգում։ Քեյթն ունի երկու ավագ քույր, նաև երկու ավագ եղբայր` Շոնը և Ջոն, ովքեր զբաղվում են ֆիլմերի արտադրությամբ։ Արիզոնյան համալսարանում սովորելու ժամանակ իր ուժերը փորձել է նաև տեղի թատրոնում։

Գործունեություն

խմբագրել

1996-2004. Վաղ գործունեությունը

խմբագրել

80-ական թվականներին Քեյթ Վալշը միաժամանակ Ճապոնիայում աշխատում էր որպես մոդել և ճապոնացի ուսանողներին անգլերեն էր սովորեցնում։ Ավելի ուշ նա տեղափոխվում է Չիկագո, որտեղ աշխատել է «Պիվենի թատերական արվեստանոցում»։ Մասնակցելէ նաև Ազգային հանրային ռադիոյում ներկայացված «Ծնվել է մեղավոր» ռադիոներկայացման մեջ։ Հետագայում, 1987 թվականի հունիսի 27-ին տեղափոխվելով Նյու Յորք, միացել է Burn Manhatten թատերախմբին և մասնակցել մի շարք ներկայացումների։

1996 թվականին Վալշը իր կարիերան սկսում է հեռուստատեսությունում, «Սպանդի բաժին» հեռուստասերիալի հայտնվելուն զուգընթաց։ Սրա հետ մեկտեղ փոքրիկ դեր է տարել «Նորմալ կյանք» ֆիլմում, Էշլի Ջադի հետ միասին։ հաջորդ տարի ստանում է Նիկի(երկրորդական դեր)` Քերիի ընկերուհու դերը, «Դրյու Քերի» սիթքումում[2]։ Մի քանի տեսարաններում նա կոստյումներ է հագել, որպեսզի մեծացնի կազմվածքի տեսքը, քանի որ Նիկկին գեր էր և սկզբում սկսում է նիհարել, իսկ դրանից հետո նորից սկսում է դանդաղ գիրանալ։ Հաջորդը եղել է Կերոլ Նելսոնի դերը «Ամուսնացած տղամարդու մտքերը» սերիալում` HBO հեռուստաալիքում, նաև ռոմանտիկ Նորմ Մաքդոնալդսի դերը «Նորմի շոուն» սիթքոմում։ Նրա հայտնվելը նշանակալից էր նաև «C.S.I.Հանցագործության վայրը» հեռուստասերիալում` Միմոզայի դերը տանելով։ Մի քանի անգամ Քեյթը հանդես է եկել Կոնանա Օ'Բրեյնայի «Ուշ գիշեր» թոք շոուում։ 2003 և 2004 թվականներին նա դերեր է ունեցել Մառլի Նովակի «Կարեն Սիսկո» դետեկտիվում։

 
Վալշը 2008 թվականին

2003 թվականին Վալշը փոքր դերով հայտնվում է «Տոսկանիայի արևի տակ» ֆիլմում` Դայան Լեյնի և Սանտրա Օհի հետ։ Նա եղել է Սանտրա Օհ հերոսուհու գործընկերը։ Կինեմատոգրաֆիայում նրա առաջին նշանակալից դերը եղել է Ֆիլ Վետսոնի կնոջ դերը(Ուիլ Ֆերրել)` 2005 թվականի «Հարվածիր և ճչա» ընտանեկան կատակերգությունում, որտեղ իր հետ միասին նկարահանվել են Ռոբերտ Դյուվալը և Մայք Դիտկան։ Վալշը նաև ավելի վաղ Ֆերրելի հետ նկարահանվել է մի քանի ֆիլմերում, դրանց թվում են նաև «Կախարդուհի»-ն(Նիկոլ Քիդմանի հետ) և «Արթնացիր, Ռոն Բուրգունդի.Անհետացած ֆիլմ» ֆիլմերը։

2005-2013:«Grey's Anatomy» և «Մասնավոր պրակտիկա»

խմբագրել

2005 թվականին Քեյթ Վալշը ABC հեռուստաալիքի «Grey's Anatomy» սերիալում ստացել է բժիշկ Էդիսոն Մանթհոմերի դերը, ով իր ամուսնուց առանձին ապրում է հյուրանոցում։ Սկզբում նրա մասնակցությամբ եղել են ընդամենը մի քանի տեսարաններ, բաց 2-րդ եթերաշրջանում Վալշը դարձել է հիմնական կազմի անդամներից մեկը, իսկ նրա կերպարը շոուում զբաղեցրել է կենտրոնական տեղերից մեկը։

 
Վալշը 2013 թվականի ապրիլին

2007 թվականին հայտարարվեց այն մասին, որ այն կերպարը, որի դերակատարը Քեյթ Վալշն էր «Grey's Anatomy» սերիալում, այսինքն Էդիսոնը պետք է դառնա spin-off-ի գլխավոր հերոսը, որը սկսվել է հեռարձակվել 2007 թվականի սեպտեմբերին։ Այդ շարունակության մեջ` «Մասնավոր պրակտիկա» անվամբ, մասնակցություն են ունեցել նաև Թեյ Դիգսը, Թիմ Դեյլին, Էմի Բրեննեմանը, Քրիս Լոուելը և Օդրա Մաքդոնալդը[3][4]։ Ավելի ուշ Վալշը վերադառնում է օրիգինալ սերիալում մասնակցություն ունենալու համար, որպես հրավիրված աստղ` 2012 թվականը։ Ընդհանուր առմամբ «Մասնավոր պրակտիկա»-ն ունեցել է վեց եթերաշրջան և ավարտվել է 2013 թվականի սկզբին։ Հեռուստատեսությունում Վալշը նկարահանվել է Դենիս Քուեյդի և Փոլ Բեթանի հետ` բիբլիական «Լեգեոն» սարսափ ֆիլմում, որը ցուցադրվել է 2010 թվականի հունվարի 22-ին[2]։ Դրանից հետո նա հայտնվել է 2012 թվականի «Չշփվող լինելու առավելությունները» ֆիլմում։

2013 թվական

խմբագրել

«Մասնավոր պրակտիկա» սերիալի ավարտից հետո Վալշը հայտնվում է «Շատ վախենալու ֆիլմ 5» կատակերգության մեջ։ 2013 թվականի աշնանը նա հայտնվում է DirecTV «Շրջանագծով» սերիալում[5], իսկ դրան լրացուցիչ միանում է մինի-սերիալ «Ֆարգո»-ին` ըստ համանուն ֆիլմի[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 http://www.tvguide.com/celebrities/kate-walsh/bio/159896
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  4. http://www.nytimes.com/2007/04/28/arts/television/28grey.html?ref=television
  5. http://www.tvguide.com/news/full-circle-boreanaz-walsh-directv-1066030/
  6. http://deadline.com/2013/10/fargo-kate-walsh-casting-fx-607919/