Քերուսկի (լատին․՝ Cherusci, հունարեն՝ Χηρούσκοι, Χαιρουσκοί), գերմանական հնագույն ցեղ, որը բնակվել է Հյուսիսային և Արևմտյան Գերմանիայի տարածքում՝ տափաստաններում և անտառներում։ Էթնիկական խումբը ունեցել է պատմական լավ զարգացում։ Նրանց միավորել է Պլինիոս Ավագը և ստեղծել մեկ միասնական պետություն։ Հին գերմանացիները կարևոր դեր ունեն Արևմտյան Եվրոպայի պատմության միջնադարյան շրջանում, քանի որ նրանք մասնակցել են Ժողովուրդների Մեծ գաղթին։

Ժողովուրդների մեծ գաղթը

Հին գերմանացիների առաջնորդ Օդոակրը 476 թվականին տապալեց Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսր Հռոմուլոս Ավգուստուլուսին։ Նրանք բաժանվել են մի քանի խմբերի, որոնք կոչվել են նաև բարբարոսական ցեղեր։ Այդ ցեղերից նշանավոր են վեստ և օստգոթերը, վանդալները, ֆրանկները և այլք։

Անվանում

խմբագրել

Քերուսկիների անվան վերաբերյալ չկա հաստատուն տեսակետ։ Ըստ գերիշխող կարծիքների՝ գերմանացիների ցեղերի անվանումները բխում է գերմաներեն herut բառից, որը նշանակում է եղջերու: Նրանք անվանման այս տեսակետը կապված է նրանց խորհրդանիշներից մեկի՝ եղջերու կենդանու մասին։ Այս վարկածը առաջադրվել է 19-րդ դարում գերմանացի գիտնական Յակոբ Գրիմի կողմից։ Կան նաև այլ կարծիքներ, որոնք հերքում են անվան այս ստուգաբանությունը և կապը եղջերու կենդանու հետ։

Պատմություն

խմբագրել

Քերուսկի ցեղի մասին առաջին հիշատակումը եղել է Հռոմեական զորավար Հուլիոս Կեսարի «6.10» գրքում։ Գրքի իրադարձությունները պատմում են մ.թ.ա. 53 թվականին Հռոմեական կայսրությունում և հարակից տարածքներում տիրող իրավիճակի մաիսն։ Բազմիցս գերմանական այս ցեղերը ներկուժել են Հռոմեական կայսրություն, նույնիսկ որոշ ժամանակ կարողացել են ապաստակել որոշ հողեր, սակայն ի վերջո գրեթե միշտ հաղթել են հռոմեացիները։ Ավելի քան 150 տարի հին գերմանացիները ապրել են Չաուչի և Չատտի բնակավայրերում։ Նրանք պատմական բնակավայրը համարվում է նաև Սկանդինավիան, Յոտլանդիան, ներկայիս Գերմանիան ինչպես նաև Էլբա գետի ավազանի հարակից տարածքները։

Հռոմից նրանք փորձեցին տեղաշարժվել դեպի Հյուսիսային Եվրոպա` Հռենոսի ավազան։ Որոշ ժամանակահատված նրանք համարվել են Հռոմեական կայսրության դաշնակիցները։ Նրանց հարաբերությունները վատթարացան Ժողովուրդների Մեծ գաղթի շրջանում, երբ հին գերմանացիները փորձեցին հռչակել իրենց անկախությունը և հաստատվել Հռոմեական կայսրության մի շրջանում։

Մինչև ժողովուրդների մեծ գաղթը գերմանական շատ ցեղեր բնակություն էւն հաստատել Հռոմեական կայսրության տարածքում։ Հռոմի անկման գործում մեծ ավանդ ունեցան հին գերմանացիների ցեղային միավորումներից գոթերը, որոնք մ.թ.ա. 2-րդ դարում Վիսլա գետի ավազանից տեղափոխվեցին դեպի հարավ` հաստատվելով Դնեպրից Դանուբ ընկած ընդարձակ տափաստաններում։

Շուտով նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ արևմտյան և արևելյան գոթերի միջև։ Նրանցից առաջինը բնակվում էր Դանուբից մինչև Դնեպր, իսկ արևելյանը՝ Դնեստրից մինչև Դնեպր ընկած տարածքները։ 375 թվականին հին գերմանացիները վճռորոշ ճակատամարտում պարտություն կրեցին հոներից և փախուստի դիմեցին։ Նրանք թաքստոց խդրեցին Հռոմեական կայսրությունից, իսկ Հռոմը նրանց տրամադրեց տարածքներ Բալկանյան թերակղզում։ 476 թվականին հին գերմանացիների առաջնորդներից Օդոակրը կարողացավ օգտվել Հռոմեական կայսրության թուլացումից և հաղթանակ տանել Արևմտյան Հռոմեական կայսրության առաջնորդ Հռոմուլոս Ավգուստուլուսի նկատմամբ։ Արևմտյան Հռոմեական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ։

Գրականություն

խմբագրել
  • Tacitus, Cornelius and Michael Grant, The Annals of Imperial Rome. New York: Penguin Books, 1989.
  • Caesar, Julius et al. The Battle for Gaul. Boston: D. R. Godine, 1980.
  • Wilhelm Zimmermann, A Popular History of Germany (New York, 1878) Vol. I
  • Max Ihm, Cherusci. In: Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft (RE). volume III,2, Stuttgart 1899, Sp. 2270–2272.
  • Ralf Günther Jahn, Der Römisch-Germanische Krieg (9–16 n. Chr.). Diss., Bonn 2001.
  • Peter Kehne, Zur Lokalisierung, Organisation und Geschichte des Cheruskerstammes. In: Michael Zelle (Hrsg.), Terra incognita? Die nördlichen Mittelgebirge im Spannungsfeld römischer und germanischer Politik um Christi Geburt. Akten des Kolloquiums im Lippischen Landesmuseum Detmold vom 17. bis 19. Juni 2004. Philipp von Zabern Verlag, Mainz 2008, ISBN 978-3-8053-3632-1, pages 9–29.
  • Gerhard Neumann, Reinhard Wenskus, Rafael von Uslar, Cherusker. In: Reallexikon der Germanischen Altertumskunde (RGA). 2. Auflage. volume 4, Walter de Gruyter, Berlin – New York 1981, pages 430–435.
  • Oberst Streccius, Cherusker. In: Bernhard von Poten (Hrsg.)։ Handwörterbuch der gesamten Militärwissenschaften. volume 2, Bielefeld/Leipzig 1877, page 235.