Քիարան Հայնդս
Քիարան Հայնդս (անգլ.՝ Ciarán Hinds, 9 փետրվարի, 1953, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա), իռլանդացի դերասան։ Կարիերան սկսել է 1976 թվականից՝ Գլազգոյի The Citizens Theatre բեմում։ Պիտեր Բրուկի թատերական ծրագրի անդամ, Մահաբհարաթա էպոսի մեկնաբան (Աշվատհամայի դերում)։ Առավել հայտնի է հետևյալ ֆիլմերից՝ «Ջեյն Էյր», «Մյունխեն», «Գիտակցության համոզմունքը» և «Հռոմ» հեռուստասերիալից՝ Գայոս Հուլիոս Կեսարի դերում։
Քիարան Հայնդս անգլ.՝ Ciarán Hinds | |
---|---|
Ծնվել է | 09.02.1953 |
Ծննդավայր | Բելֆաստ |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1975)[1], St Malachy's College? և Քուինս համալսարան |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիա |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1976-ից ցայսօր |
Երեխա(ներ) | Աոյֆ Հայնդս |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բելֆաստում՝ կաթոլիկի ընտանիքում, ամենափոքր և միակ տղան է բազմազավակ ընտանիքում (հինգ երեխա)։ Հայրը բժիշկ է, իսկ մայրը՝ դպրոցական ուսուցչուհի։ Հայնդը ստացել է միջնակարգ կրթություն St Malachy’s College-ում։ Դերասանի վարպետություն ուսումնասիրել է թատերական արվեստի թագավորական ակադեմիայում։
Անձնական կյանք
խմբագրելԱպրում է Փարիզում ֆրանսիացի դերասանուհի Էլեն Պատարոյի հետ, ում հետ ծանոթացել է «Մահաբհարաթա» էպոսի մեկնաբանությունների ժամանակ՝ 1987 թվականին։ Նրանք ունեն մեկ աղջիկ՝ Սոֆին (ծնվել է 1991 թվականին)։
Ֆիլմագրություն
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը |
---|---|---|---|
1981 | «Էքսալիբուր» | Excalibur | Լոտ |
1983 | «Խոհարարը, գողը, նրա կինը և կնոջ սիրեկանը» | The Cook, the Thief, His Wife & Her Lover | Կորի |
1991 | «Դեկտեմբերյան հարսնացուն» | December Bride | Ֆրենկ Էչլին |
1996 | «Մերի Ռայլի» | Mary Reilly | Դանվերս Կերյու |
1997 | «Օսկարը և Լյուսինդան» | Oscar and Lucinda | Դենիս Հեսետ |
1997 | «Ջեյն Էյր» | Jane Eyre | Էդուարդ Ռոչեստր |
1998 | «Քաղաք Տիտանիկ» | Titanic Town | Էյդեն ՄաքՖելայմի |
2002 | «Վախի գինը» | The Sum of All Fears | Ռուսաստանի նախագահ Ալեքսանդր Նեմերով |
2004 | «Միկիբոն և ես» | Mickybo and Me | Ջոնջոս Դա |
2005 | «Մյունխեն» | Munich | Կառլ |
2005֊2007 | «Հռոմ» | Rome | Գայոս Հուլիոս Կեսար |
2006 | «Վագրի պոչը» | The Tiger's Tail | Հայր Էնդի |
2007 | «Հոլեմ Ֆոու» | Hallam Foe | Ջուլիուս Ֆոու |
2008 | «Տիկին Պետիգրյուն ապրում է մեկ օր» | Miss Pettigrew Lives for a Day | Ջո Բլոմֆիլդ |
2009 | «Խավարում» | The Eclipse | Մայքլ Ֆար |
2010 | «Պարտականություն» | The Debt | Դևիդ |
2011 | «Ծովը» | The Sea | Մաքս Մորդեն |
2012 | «Ջոն Կարտեր» | John Carter | Տարդոս Մորս |
2013 | «Սառը սիրտ» | Frozen | ձայն |
2015 | «Դևը» | Last Days in the Desert | Հայր |