Քիմ Բեսինջեր
Քիմ Բեսինջեր (անգլ.՝ Kim Basinger, դեկտեմբերի 8, 1953[1][2][3][…], Աթենս, Ջորջիա, ԱՄՆ[4]), իրական անունը Կիմիլի Էնն Բեսինջեր'[7][8], անգլ․ Kimila Ann Basinger), ամերիկացի դերասանուհի։
Քիմ Բեսինջեր անգլ.՝ Kim Basinger | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1953[1][2][3][…] (70 տարեկան) |
Ծննդավայր | Աթենս, Ջորջիա, ԱՄՆ[4] |
Կրթություն | Clarke Central High School?, Ուիլյամ Էսպեր Ստուդիա[5], Ջորջիայի համալսարան և Neighborhood Playhouse թատերական դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ժանրեր | պարային երաժշտություն |
Ծնողներ | հայր՝ Donald Wade Basinger?[6], մայր՝ Ann Cordell?[6] |
Ամուսին(ներ) | Ron Snyder? և Ալեք Բոլդուին |
Երեխա(ներ) | Այրլենդ Բոլդուին |
Պարգևներ և մրցանակներ | |
«Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լոս Անջելիսի գաղտնիքները» («L.A. Confidential») ֆիլմում երկրորդական պլանի կանացի դերակատարման համար։ Ամուսնացած է եղել Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի հետ։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1953 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Աթենս քաղաքում։ Նա ունի երկու ավագ եղբայրներ և երկու կրտսեր քույրեր։ Հայրը աշխատել է ֆինանսական խորհրդական, իսկ մայրը մանեկենուհի էր։ 17 տարեկան հասակում Բեսինջերը հաղթում է «Միսս Ջորջիա» նահանգային գեղեցկության մրցույթում։ Այնուհետև տեղափոխվում է Նյու Յորք, մասնակցություն է ունենում «Միսս Ամերիկա» մրցույթին, սկսում է աշխատել նորաձևության բիզնեսում։ 1970-ական թվականների սկզբին հանդիսանում էր ամերիկյան ամենահանրահայտ մոդելներից մեկը, հայտնվում էր տասնյակ ամսագրերի կազմերին։ Այդ ընթացքում նա հաճախում է Neighborhood Playhouse թատերական դպրոցի բաժինները և երգում էր ակումբներում։ 1976 թվականին տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ սկսում է փոքրիկ դերեր խաղալ կինոյում։ Առաջին գլխավոր դերը ստանում է «Հիացմունքի դիմանկարը» («Katie: Portrait of a Centerfold») ֆիլմում։
1981 թվականին դերասանուհին, «Անողորմ երկիր» («Hard Country») ֆիլմի նկարահանումների ժամանակ, ծանոթանում է նկարիչ-դիմահարդար Ռոն Բրիտոնի հետ, որը հետագայում դառնում է նրա ամուսինը։ Ֆիլմը ձախողվում է վարձույթում և նկարահանումների նոր առաջարկներ չկային, այդ պատճառով Բեսինջերը մտածում է փոխել մասնագիտությունը։ Նա նկարահանվում է «Playboy» ամսագրի համար, որից հետո ստանում է մի քանի առաջարկներ։
1983 թվականին Բեսինջերը նկարահանվում է «Երբեք մի ասա «երբեք»» («Never Say Never Again») ֆիլմում՝ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքից։ Դրանից հետո նա հայտնվում է «Տղամարդը, որ սիրում էր կնոջը» («The Man Who Loved Women»), «Նադին» («Nadine»), «Կույր ժամադրություն» («Blind Date») կատակերգություններում։ Մեծ հաջողություն է ունենում նրա մասնակցությամբ էրոտիկ «Ինն ու կես շաբաթ» («Nine 1/2 Weeks») ֆիլմը։ Չնայած կինոթատրոններում հավաքը բավականին համեստ էին՝ 6,4 միլլիոն դոլլար, սակայն վիդեովարձույթում ֆիլմի վաճառքի շնորհիվ, Բեսինջերը վաստակում է բավականին զգալի եկամուտ։ 1989 թվականին նա խաղում է Բեթմենի ընկերուհու դերը ռեժիսոր Թիմ Բյորտոնի ֆիլմում։ 1989 թվականին Բեսինջերը 20 միլլիոն դոլլար գումարով գնում է Ջորջիա նահանգի Բրասելտոն քաղաքը։
«Ամուսնանալու սովորություն» («The Marrying Man») ֆիլմի նկարահանումների ժամանակ նրա և Ալեք Բոլդուինի միջև առաջանում է ծանոթություն, որը 1993 թվականին պսակվում է ամուսնությամբ։ 1995 թվականին նա ունենում է աղջիկ՝ Այլենդ[9], որից հետո նրա ստեղծագործ կյանքում տեղի է ունենում որոշակի դադար։ 1993 թվականին Main Line Pictures կինոընկերությունը պայմանագրի պայմանները խախտելու պատճառով Բեսինջերից դատական հայցով շահել է 8,9 միլլիոն դոլլար գումար (Կիմի կողմից սնանկության հայտարարություն տալուց և հետագա բողոքարկումներից հետո կողմերը պայմանավորվում են 3,8 միլլիոն դոլլարի շուրջ)։
1997 թվականին Բեսինջերը մարմնավաճառի դեր է կատարում «Լոս Անջելիսի գաղտնիքները» («L.A. Confidential») ֆիլմում, որի համար ստանում է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակներ «Երկրորդ պլանի կանացի դերակատարուհի» անվանակարգում։
2002 թվականին ստանում է «8 մղոն» («8 Mile») ֆիլմի գլխավոր դերերից մեկը, որտեղ կատարում է Ջիմմի «Ճագար» կրտսերի, որին խաղում էր Էմինեմը (անգլ․ Eminem), մոր դերը։
Երկու տարի անց Քիմը և Ալեք Բոլդուինը ամուսնալուծվում են։ Բեսինջերը պահպանում է պահանջարկ ունեցող դերասանուհու կարգավիճակը, 2010 թվականին թողարկվում է նրա մասնակցությամբ «Չառլի Սան-Կլաուդի երկակի կյանքը» («Charlie St. Cloud»)ֆիլմը, իսկ 2014 թվականին՝ «Ես այստեղ եմ» դանիական ֆիլմը։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Քիմ Բեսինջերը հանդիսանում է բուսակեր[10]։
- Նկարահանվել է Թոմ Պետտիի (Tom Petty) «Mary Jane's Last Dance» տեսահոլովակում (1993 թվական)։
- Կինոարտադրությունում իր ավանդի համար Քիմը արժանանում է Աստղի Հոլլիվուդի Փառքի Ծառուղիում։ Նրա աստղի համարն է 7021։
- Դերասանուհին հանդիսանում է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամ։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելՊրոդյուսեր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2008 | Երբ մենք դեռ չկայինք | While She Was Out |
Աղբյուրներ
խմբագրել- Kim Basinger AllMusic կայքում
- Քիմ Բեսինջեր Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118938371 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Former Students — William Esper Studio.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 1993 — Kim Basinger with a cameo by Chris Isaak
- ↑ www.kimbasinger.it The Door In The Interview
- ↑ Звезды самоутверждаются, давая детям дурацкие имена(չաշխատող հղում) // Росбалт, 20 ноября 2009.
- ↑ Cite web | url = http://www.imdb.com/name/nm0000107/bio%7C title = Biography for Kim Basinger | work = imdb | accessdate = 01-06-2010 | lang = en | archiveurl = | archivedate = 2012-02-09
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Բեսինջեր» հոդվածին։ |