Քիմ Դևիս

ամերիկացի քաղաքական գործիչ

Քիմ Դևիս, ամբողջական անունը՝ Քիմբերլի Ջին Բեյլի Դևիս (անգլ.՝ Kimberly Jean Bailey Davis, սեպտեմբերի 17, 1965(1965-09-17), Morehead, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի քաղծառայող, Կենտուկի նահանգի Ռոուան շրջանի պաշտոնյա։ Հայտնի է նրանով, որ 2015 թվականի հունիսին դադարեցրել է ամուսնության վկայականների տրամադրումն իր շրջանում՝ ի նշան բողոքի ԱՄՆ Գերագույն դատարանի՝ Օբերգեֆելն ընդդեմ Հոջեսի գործով որոշման դեմ, որը նույնասեռ զույգերին երաշխավորում էր ամուսնանալ երկրի ողջ տարածքում[1][2]։ Երկու նույնասեռ և երկու տարբերասեռ զույգեր, չկարողանալով վկայականներ ստանալ իրենց շրջանում, դատի են տվել Դևիսին։ 2015 թվականի օգոստոսի 12-ին դատավոր Դեյվիդ Բանինգը հրապարակում է դատարանի նախնական որոշումը, որով Դևիսին հրամայվում է վերսկսել ամուսնության վկայականների տրամադրումը։ Դևիսը պատասխանել է մերժմամբ և վկայակոչել է սահմանադրության առաջին փոփոխությունը, որը պաշտպանում է իր կրոնական համոզմունքները, որոնք արգելում են իրեն վկայականներ տրամադրել նույնասեռ զույգերին[3]։

Քիմ Դևիս
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ municipal clerk և քաղաքական գործիչ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր սեպտեմբերի 17, 1965(1965-09-17) (59 տարեկան)
Ծննդավայր Morehead, Կենտուկի, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Kimberly Jean Bailey

Փորձելով բողոքարկել Բանինգի որոշումը՝ Դևիսը բողոք է ներկայացրել նախ վեցերորդ շրջանի վերաքննիչ դատարան, որին պատկանում է Կենտուկի նահանգը, իսկ ավելի ուշ՝ Գերագույն դատարան։ Երկու դատարաններն էլ հրաժարվել են բավարարել Դևիսի բողոքը[4][5][6]։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին հայցվորները կրկին փորձեցին վկայություններ ստանալ Դևիսի գրասենյակից և կրկին մերժում են ստանում, ընդ որում Դևիսը նրանց մերժում է «Տիրոջ անունով»։ Դրանից հետո հայցվորները կրկին դատի են տվել Դևիսին՝ պնդելով, որ նա իր գործողություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ[2]։ Քանի որ Դևիսի զբաղեցրած պաշտոնը ընտրովի է, նա չէր կարող հեռացվել աշխատանքից իր պարտականությունները չկատարելու համար, այլ հնարավոր էր միայն իմպիչմենտ հայտարարել և պաշտոնանկ անել Կենտուկիի Գլխավոր Ասամբլեայի հերթական նիստում, որը, սակայն, տեղի է ունենում տարին մեկ անգամ՝ հունվարին։ Կենտուկիի նահանգապետ Սթիվ Բեշիրը հրաժարվում է արտահերթ նիստ հրավիրել՝ պատճառ բերելով այդ միջոցառման բարձր արժեքը[7]։

2015 թվականի սեպտեմբերի 3-ին դատավոր Բանինգը հրամայել է Դևիսին կալանքի տակ դնել դատարանի նախորդ որոշումը կատարելուց հրաժարվելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ հայցվորները խնդրել են միայն տուգանել Դևիսին, Բանինգն իմացել է, որ իր համախոհները դրամահավաք են սկսել նրա տուգանքների և դատական ծախսերի համար, և որոշում է, որ տուգանքները Դևիսի համար բավական ազդեցիկ պատիժ չեն դառնա[8]։ Դատարան էին կանչվել նաև Դևիսի վեց ենթակաները, որոնց նա արգելել էր վկայականներ տրամադրել։ Նրանցից հինգը հայտարարել են, որ դեմ չեն միասեռ զույգերին վկայականներ տրամադրելուն։ Վեցերորդը՝ Դևիսի որդին՝ Նաթանը, հրաժարվել է, սակայն դատավորը հայտարարել է, որ իր նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի՝ պայմանով, որ նա չմիջամտի գործընկերների աշխատանքին[9]։ Ինքը՝ Քիմ Դևիսը, ասել է, որ իր ենթակաների կողմից տրված ոչ մի վկայական գործող չի լինի առանց իր ստորագրության[10], սակայն շրջանային դատախազ Սեսիլ Ուոթկինսը մերժել է այդ հայտարարությունը[11]։ 5 օր անց՝ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին, դատավոր Բանինգը Դևիսին ազատում է կալանքից, բայց նրան արգելում է միջամտել վկայականների տրամադրման ենթակաների աշխատանքին[12][13][14]։

Իր պաշտոնում ընտրվել է Դեմոկրատական կուսակցության կողմից 2014 թվականին, 2015 թվականին անցել է Հանրապետական կուսակցություն։ 2011 թվականից պատկանում է Հոգեգալստական միակ համայնքին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «В США чиновницу отправили в тюрьму за отказ оформлять гей-браки». Lenta.ru. 2015 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 Alan Blinder, Richard Pérez-Peña (2015 թ․ սեպտեմբերի 1). «Kentucky Clerk Denies Same-Sex Marriage Licenses, Defying Court». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. «Miller v. Davis Proposed Class Action» (PDF). American Civil Liberties Union of Kentucky. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «Miscellaneous Order (08/31/2015) - Supreme Court» (PDF). www.supremecourt.gov. 2015 թ․ օգոստոսի 31. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. Mike Wynn (2015 թ․ օգոստոսի 26). «Rowan gay marriage licenses upheld on appeal». The Courier-Journal. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. Bill Chappell. «Kentucky Clerk's Request For A Stay Is Denied By U.S. Supreme Court». NPR. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. Linda B. Blackford (2015 թ․ հուլիսի 7). «Beshear: No need to call special session on same-sex marriage issues». Lexington Herald-Leader. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. Scott Kaufman (2015 թ․ սեպտեմբերի 3). «Kim Davis goes to jail! Judge orders Kentucky county clerk detained for refusing to issue gay-marriage licenses». Salon.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. Alan Blinder (2015 թ․ սեպտեմբերի 3). «Deputy Clerks to Issue Gay Marriage Licenses in Kentucky». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. James Higdon, Sarah Larimer, Sandhya Somashekhar, Elahe Izadi (2015 թ․ սեպտեմբերի 4). «Kentucky clerk's attorney: New marriage licenses 'not worth the paper they're written on'». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. John Cheves (2015 թ․ սեպտեմբերի 4). «Same-sex couples issued marriage licenses in Rowan County; jailed clerk claims licenses are void». Lexington Herald-Leader. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. «Ким Дэвис на свободе». 2015 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  13. «Kentucky clerk Kim Davis ordered released from jail». CBS News. 2015 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  14. Jon Schuppe (2015 թ․ սեպտեմբերի 8). «Judge Orders Kim Davis Freed from Kentucky Jail». NBC News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.