Քինսիի հաշվետվություններ
Քինսիի հաշվետվություններ, երկու գրքեր մարդու սեռական վարքի մասին. «Մարդու արուի սեռական վարքը»[1] և «Մարդու էգի սեռական վարքը»[1]՝ գրված Ալֆրեդ Քինսիի, Ուորդելլ Փոմերոյի և այլոց կողմից՝ հրատարակված Սաունդերսի կողմից։ Քինսին կենդանաբան էր Ինդիանայի համալսարանում և հիմնադրել է «Սեքսի, գենդերի և բազմացման ուսումնասիրության Քինսիի ինստիտուտը», որն առավել հայտնի էր որպես Քինսիի ինստիտուտ։
«Մարդու էգի սեռական վարքը» աշխատությունը հիմնված է մոտ 6000 կանանց հետ անձնական հարցազրույցների վրա։ Քինսին վերլուծել է, թե ինչ հաճախականությամբ են կանայք մասնակցում այս կամ այն սեռական գործողությունների, ինչպես նաեւ նայել էր, թե տարիքը, սոցիալական դիրքը և կրոնական պատկանելիությունն ինչպես են ազդում կանանց սեռական վարքի վրա։ Համեմատականներ են տարվում կանանց և տղամարդկանց սեռական կյանքի միջև։ Քինսին գալիս է եզրահանգման, որ կանայք սեռականորեն պակաս ակտիվ են տղամարդկանցից[2]։
Հրատարակումները շոկ և հակակրանք առաջացրին զանգվածային հասարակության մեջ, քանի որ դրանք կոտրում էին մարդու սեռականության մասին եղած կարծրատիպերը, ինչպես նաև քննարկում էին թեմաններ, որոնք մինչ այդ տաբու էին համարվում[3]։
Տվյալների հավաքման Քինսիի մեթոդները հաճախ ենթարկվել են քննադատության։ Ենթադրվում էր, որ Քինսին չէր կարող ձեռք բերել որոշ տեղեկություններ՝ առանց մանկապիղծների հետ համագործակցության[4]։ Քինսիի ինստիտուտը հերքում է սա, թեև ընդունում է, որ հարցազրույց տվածների մեջ կային և անձիք, ովքեր ունեցել են սեռական հարաբերություններ երեխաների հետ, սակայն Քինսին պահպանել է նրանց անանունությունը, որպեսզի ստանա «անկեղծ պատտասխաններ նման տաբու թեմաների վերաբերյալ»՝ հակառակ նմանատիպ հանցանքների կրկնման հավանականության[5][6]։
Հայտնագործություններ
խմբագրելՍեռական կողմնորոշում
խմբագրելՔինսիի հաշվետվությունների որոշ մասեր հաճախ բերվում են որպես այն բանի ապացույցներ, որ նույնասեռականները կազմում են աշխարհի ընդհանուր բնակչության 10%-ը։ Այնուամենայնիվ, այս տվյալները հարյուր տոկոսանոց չեն, եւ Քինսին ինքը չէր օգտագործում այնպիսի բառեր, ինչպես նույնասեռականը կամ տարասեռականը՝ անձանց բնութագրելու համար, քանի որ սեռականությունը կարող է փոխվել ժամանակի ընթացքում և քանի որ սեռականությունը կարող է հասկացվել թե՛ որպես մարմնական կոնտակտ, թե՛ որպես զուտ հոգեբանական ֆենոմեն։ Մարդկանց երեք կատեգորիաների բաժանելու փոխարեն՝ Քինսին առաջարկում է յոթ կետանոց աղյուսակ, որը հայտնի է որպես Քինսիի աղյուսակ։
Հաշվետվությունները նաև գրանցել են, որ տղամարդկանց 46%-ը սեռական ռեակցիա են տվել երկու սեռերին էլ իրենց չափահաս կյանքի ընթացքում, իսկ 37%-ը ունեցել էին նվազագույնը մեկ նույնասեռական փորձ[7]։ Սպիտակ տղամարդկանց 11.6%-ը նշվել են որպես 3 (գրեթե հավասարապես ցանկացել են տղամարդկանց և կանանց) իրենց չափահաս կյանքի ընթացքում[8]։ Ուսումնասիրությունը նաև արձանագրել է, որ ամերիկացի տղամարդկանց 10%-ը 16-ից 55 տարեկանն ընկած ժամանակահատվածում նվազագույնը երեք տարի եղել են բացարձակապես նույնասեռական(5 կամ 6 են գնահատվել)[9]։
Միայնակ կանանց 7%-ը, ինչպես նաև նախկինում ամուսնացած կանանց 4%-ը գնահատվել են որպես 3(հավասարապես հետաքրքրված են կանանց և տղամարդկանց մեջ)[10]։ Կանանց 2-ից 6%-ը քիչ թե շատ նույնասեռական էին իրենց փորձառությունում/վարքում[11], և չամուսնացած կանանց 1-ից 3%-ը բացարձակապես նույնասեռական էին փորձառությունում/վարքում[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Sexual Behavior in the Human Male, ISBN 978-0-253-33412-1.
- ↑ Wolman, Benjamin B.; Money, John (1993). Handbook of Human Sexuality. J. Aronson. p. 131. ISBN 978-0-87668-775-8.
- ↑ LeVay, Simon (February 1997). City of Friends: A Portrait of the Gay and Lesbian Community in America. MIT Press. p. 51. ISBN 978-0-262-62113-7.
- ↑ Salter, Ph.D., Anna C. (1988). Treating Child Sex Offenders and Victims: A Practical Guide. Sage Publications Inc. pp. 22–24. ISBN 0-8039-3182-4.
- ↑ Kinsey Institute statement denies child abuse in study
- ↑ Welsh-Huggins, Andrews (September 1995). "Conservative group attacks Kinsey data on children". Herald-Times. Providing such absolute assurances of anonymity was the only way to guarantee honest answers on such taboo subjects, said Gebhard.
- ↑ Sexual Behavior in the Human Male, p. 656
- ↑ Sexual Behavior in the Human Male, Table 147, p. 651
- ↑ Sexual Behavior in the Human Male, p. 651
- ↑ Sexual Behavior in the Human Female, Table 142, p. 499
- ↑ Sexual Behavior in the Human Female, p. 488
- ↑ Sexual Behavior in the Human Female, Table 142, p. 499, and p. 474