Քիպրիթճյան (բժիշկ)
հայ բժիշկ
Հ. Քիպրիթճյան (?- փետրվարի 13, 1927, Մարսել, Ֆրանսիա), հայ բժիշկ։
Ծնվել է | անհայտ |
---|---|
Մահացել է | փետրվարի 13, 1927 |
Մահվան վայր | Մարսել, Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
խմբագրելԱտամնաբուժական կրթություն է ունեցել։ Ատամնաբույժ է աշխատել։ 1897 թվականից եղել է ՀՅԴ գործիչ։ Պարսկահայքի Սալմաստ քաղաքում եղել է մարտական շարքերի կազմակերպիչ։ 1908 թվականին եղել է Կ. Պոլսում։ 1915 թվականի ապիիլի 24-ին Կ. Պոլսում ձերբակալվել է ի թիվս հարյուրավոր հայ մտավորականների։ Շնորհիվ իր պարսկահպատակ լինելուն՝ հրաշքով ազատվել է ու վերապրել։
Մահացել է 1927 թվականի փետրվարի 13-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում։
Գրականություն
խմբագրել- Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1928, Փարիզ, 1929։
Աղբյուր
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։