Քլոյի Քարդաշյան
Քլոյի Ալեքսանդրա Քարդաշյան (հայերեն մամուլում շատ հաճախ օգտագործվում է սխալ՝ Քլոե տարբերակը[4], անգլ.՝ Khloé Alexandra Kardashian, հունիսի 27, 1984[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ հեռուստատեսային դեմք և մոդել։ 2007 թվականի հոկտեմբերից իր ընտանիքի անդամների հետ հանդես է գալիս «Քարդաշյանների ընտանիքը» (անգլ.՝ Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուում[5], որի հաջողությունից հետո նաև ստեղծվում են «Kourtney and Khloé Take Miami» և «Khloé & Lamar» ռեալիթի շոուները[6][7]։ Նա իր քույրերի՝ Քիմի և Քորթնիի հետ, ունի իր սեփական նորաձևության բրենդները, ինչպես նաև հրատարակել է գրքեր[8]։ 2012 թվականին ամերիկացի հաղորդավար-դերասան Մարիո Լոպեսի հետ վարել է «Իքս Ֆակտոր» նախագծի ամերիկյան տարբերակի երկրորդ եթերաշրջանը։
2009 թվականին ամուսնացել է ամերիկացի բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ, սակայն նրանք ամուսնալուծվել են 2013 թվականին։ 2015 թվականի ապրիլին Քլոյին իր քրոջ՝ Քիմի և նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ այցելել է Հայաստան։
Վաղ կյանք
խմբագրելՔլոյի Քարդաշյանը ծնվել է 1984 թվականի հունիսի 27-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի և հեռուստատեսային դեմք Քրիս Ջենների ընտանիքում[9]։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ[10], իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ[11]։ Քլոյիի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է մարզիկ Բրյուս Ջենների հետ[12]։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։ Քլոյին ունի երկու քույր՝ Քիմը և Քորթնին և մեկ եղբայր՝ Ռոբը[13]։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները[14]։
Կարիերա
խմբագրել2007 թվականի հոկտեմբերին E! հեռուստաընկերությունը սկսում է «Քարդաշյանների ընտանիքը» (անգլ.՝ Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի հեռարձակումը[15]։ Հեռուստաշոուն դառնում է հաջողված և հետագայում ունենում է բազմաթիվ եթերաշրջաններ։
«Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի հաջողությունից հետո E! հեռուստաընկերությունը սկսում է նաև «Kourtney and Khloé Take Miami» շոուն, որի պրեմիերան կայանում է 2009 թվականի օգոստոսին[6]։ Նույն տարում Քլոյին և Քորթնին Մայամիում բացում են իրենց «D-A-S-H» անվանումը կրող հագուստի խանութը[8]։
2010 թվականի նոյեմբերին Քարդաշյան քույրերը թողարկում են իրենց «Kardashian Konfidential» գիրքը[16], իսկ 2011 թվականին իրենց առաջին նովելը, որը կրում է «Dollhouse» անվանումը։ 2011 թվականի փետրվարին Քլոյին և իր ամուսինը՝ Լամար Օդոմը, ներկայացնում են «Unbreakable» օծանելիքի հավաքածուն[17], որի երկրորդ հավաքածուն ներկայացվում է 2012 թվականին[18]։ 2012 թվականի հոկտեմբերին հայտնի է դառնում, որ Քլոյին և Մարիո Լոպեսը վարելու են ամերիկյան «Իքս ֆակտոր» նախագծի երկրորդ եթերաշրջանը[19]։ 2014 թվականի հուլիսին նա նկարահանվում է ռեփեր Ֆրենչ Մոնտանայի «Don't Panic» երգի տեսահոլովակում, որի պրեմիերան կայանում է նույն տարվա օգոստոսի 13-ին[20]։
2015 թվականի ապրիլին Քլոյին, Քիմը և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը այցելել են Հայաստան[21]։ Նույն տարվա նոյեմբերին վաճառքի դուրս եկավ Քլոյիի «Strong Looks Better Naked» գիրքը[22]։ 2016 թվականի հունվարից նա FYI հեռուստալիքի եթերում սկսեց վարել «Կոկտելներ Քլոյիի հետ» (անգլ.՝ Kocktails with Khloé) հաղորդումը, որն ունեցավ ընդամենը 14 թողարկում և հեռարձակումը դադարեցվեց նույն տարվա ապրիլին[23][24]։
Անձնական կյանք
խմբագրել2009 թվականի սեպտեմբերի 27-ին ամուսնացել է NBA-ի բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ, ով այդ ժամանակ խաղում էր Լոս Անջելես Լեյքերսում[25][26]։ Նրանք ամուսնալուծվեցին 2013 թվականի դեկտեմբերին[27]։
2014 թվականին Քլոյին հանդիպել է ռեփեր Ֆրենչ Մոնտանայի հետ[28], սակայն նրանք բաժանվել են նույն տարվա սեպտեմբերին[29]։ 2015 թվականի հունիսին մինչև 2016 թվականի փետրվարը նա հանդիպում էր ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենի հետ[30][31]։
Առողջություն
խմբագրել2001 թվականին Քարդաշյանը ավտովթարի ժամանակ ուղեղի տրավմատիկ վնասվածք է ստացել։ Ստացավ ուղեղի ուժեղ ցնցում, ինչի հետևանքով երկարաժամկետ հիշողության կորուստ[32]։ Քարդաշյանը միգրեն ունի, որը նա ուներ վեցերորդ դասարանից սկսած[32]։ Որպես չափահաս նա դարձել է միգրենի դեմ Nurtec ODT դեղագործական ընկերության խոսնակը, որն, ըստ նրա, օգնել է իրեն[32]։ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցերում՝ բացահայտելով, որ իր մոտ COVID-19 է ախտորոշվել։ Տեսանյութում նա ասում էր. «Ես տառապում եմ միգրենից, բայց սա ամենախենթ գլխացավն էր»[33]։ 2021 թվականի հոկտեմբերի 29-ին Քարդաշյանը Twitter-ի միջոցով հայտարարեց, որ իր և իր երեք տարեկան դստեր՝ Թրուի թեստը դրական է COVID-19-ի համար։ Գրելով Twitter-ում՝ Քարդաշյանն ասել է. «True-ն, և ես դրական արդյունք ենք տվել Covid-ի համար։ Ես ստիպված էի չեղարկել մի քանի պարտավորություններ, և ես ցավում եմ, որ չեմ կարողանա դրանք իրականացնել։ Բարեբախտաբար, ես պատվաստվել եմ, ուստի ամեն ինչ լավ կլինի[34]։ ։ 2022 թվականի հոկտեմբերին Քարդաշյանը բացահայտեց, որ իր դեմքից հեռացրել են «հազվագյուտ» ուռուցք՝ սկզբում ենթադրելով, որ դա թարախաբշտիկ է։ Նա նախկինում վիրահատվել էր մելանոմայի հեռացման համար, երբ նա 19 տարեկան էր[35]։
Տես նաև
խմբագրելՀանրային պատկեր
խմբագրելՔարդաշյանը քննադատությունների և բացասական մեկնաբանությունների է արժանացել նրա մարմնի պատճառով, քանի որ Keep Up with the Kardashians-ի պրեմիերան տեղի ունեցավ 2007 թվականին։ Նա ասաց «ես դուրս եկա հեռուստացույց, և լրատվամիջոցները սկսեցին դա ասել իմ մասին։ Ես գիտեի, որ նման չեմ իմ քույրերին և չունեի այդ ձևերը, բայց ես չէի կարծում, որ դա սխալ է»[36]։ Քարդաշյանի կազմվածքը, հատկապես նրա դեմքը, վերջին տարիներին զգալի ուշադրություն է գրավել լրատվամիջոցների և հանրության կողմից։ Նա պարբերաբար մեկնաբանություններ է ստացել հանրության կողմից՝ ասելով, որ նա «անճանաչելի» տեսք ունի[37]։ Քարդաշյանը, սակայն, հերքել է, որ վիրահատվել է՝ նշելով, որ երբ նիհարել է, դեմքի ճարպը կորցրել է, ինչպես նաև գնահատում է իր դիմահարդարին։ Նա նաև բաց է եղել լուսանկարների խմբագրման Facetune հավելվածի օգտագործման համար և հայտարարել է, որ «Facetune-ն ամենալավ բանն է, դա կյանքը փոխում է» 2016 թվականի փետրվարին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ «Մեր պարտքն է չլռել. Քլոե Քարդաշյանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը». Թերթ.am. 2016 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Kimberly Nordyke (2007 թ․ նոյեմբերի 13). «'Kardashians' earns its keep». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 6,0 6,1 «From The Futon Critic (April 21, 2009)». Thefutoncritic.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «E! Shows What Marriage Is Really Like When A Two-Time NBA Champion and A Sassy Diva Come Together on "Khloe & Lamar," Premiering Sunday, April 10 at 10:00PM ET/PT». The Futon Critic. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 8,0 8,1 «Kourtney And Khloe Kardashian Open New Dash Boutique In Miami». ThaIndian.com. 2009 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Khloe Alexandra Kardashian, Born 06/27/1984 in California». California Birth Index. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Kim Kardashian's anger as Turkish Cosmo puts her on the cover as Armenia marks Genocide Remembrance Day». Daily Mail. Daily Mail and General Trust. 2011 թ․ ապրիլի 12. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Kim Kardashian (2008 թ․ հունիսի 11). «Monuments And Momentous Times In Monte Carlo». KimKardashian.Celebuzz.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Stephanie Hallett (2012 թ․ փետրվարի 18). «Kris Jenner, Bruce Jenner's Marriage: 10 Things You Didn't Know». The Huffington Post. AOL. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Nick Sagimbeni (2013 թ․ հունվարի 9). «Kourtney, Kim, Khloe, Robert, Kylie and Kendall Kardashian». Los Angeles Times. Tribune Company. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Jeff Mayish (2013 թ․ մայիսի 1). «Ex-nanny to the Kardashians reveals Kris Jenner's temper and an O. J. Simpson trial kidnap scare». Daily News. Mortimer Zuckerman. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Kimberly Nordyke (2007 թ․ նոյեմբերի 13). «'Kardashians' earns its keep». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Kim, Khloe and Kourtney to Write a Book: Kardashian Konfidential». UsMagazine.com.
- ↑ "Khloe and Lamar Make Scents of their 'Unbreakable' Bond with a New Fragrance" Արխիվացված 2011-02-08 Wayback Machine April 4, 2011, People Magazine, retrieved June 6, 2011
- ↑ A Kardashian Christmas! Khloe and Lamar cash in on the holiday season with 'blissful' new perfume Unbreakable Joy
- ↑ Khloé Kardashian, Mario Lopez 'sign X Factor hosting deals'
- ↑ «VIDEO: FRENCH MONTANA – 'DON'T PANIC'». Rap-Up. 2014 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Քիմ Քարդաշյան. «Ես շատ երջանիկ եմ» (տեսանյութ)». a1plus.am.
- ↑ «Inside Khloe Kardashian's Book Strong Looks Better Naked: Her Sweet Note to Lamar Odom, Anger Over Caitlyn Jenner & More». E! Online UK.
- ↑ «FYI(TM) Moves Premiere of Primetime Talk Show "Kocktails with Khloe" to Wednesday, January 20 at 10PM ET». The Futon Critic.
- ↑ «Khloe Kardashian's Talk Show Kocktails With Khloe Is Canceled After 14 Episodes». E!.
- ↑ «Khloe Kardashian Is Married!». People.com.
- ↑ Khloe Kardashian's Honeymoon Plans Still Up in the Air Արխիվացված 2009-10-10 Wayback Machine people.com, October 8, 2009
- ↑ Fox News (2013 թ․ դեկտեմբերի 13). «Khloe Kardashian filing for divorce from Lamar Odom, reports say». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Clark, Sandra. «French Montana Had Arm Around Khloe Kardashian On PDA-Filled Date». Hollywood Life. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Khloe Reportedly Dumped French Because He Was Texting Her BFF! - Radar Online». radaronline.com.
- ↑ «Khloe Kardashian looks amazing for date night with boyfriend James Harden». Mirror.
- ↑ «Khloe Kardashian and James Harden Break Up: Find Out What Went Wrong». Mike Vulpo.
- ↑ 32,0 32,1 32,2 «"Khloe Kardashian Says Her 'Migraines Really Spiked' After Giving Birth To Daughter True"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
- ↑ "Khloé Kardashian Tests Positive for COVID in KUWTK Sneak Peek: 'It Was Really Bad'"
- ↑ "Hi guys I wanted to let you know True and I tested positive for Covid. I've had to cancel several commitments and I…"
- ↑ "Khloe Kardashian has 'rare' tumour removed from face"
- ↑ News, A. B. C. «Khloe Kardashian Reflects on Being Called 'The Fat Sister'». ABC News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Khloe Kardashian answers fans' questions on the changes to her look». Cosmopolitan (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հունիսի 27. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-02-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոյի Քարդաշյան» հոդվածին։ |