Քլոստերնոյբուրգ (Ավստրիա)
Քլոստերնոյբուրգ (գերմ.՝ Klosterneuburg), Ստորին Ավստրիա դաշնային հողում գտնվող ավստրիական քաղաք[4]։ Գտնվում է Վիեննայից հյուսիս-արևմուտք և ոչ անմիջականորեն սահմանակցում է նրան։ 1938 թվականից մինչև 1954 թվականները եղել է Վիեննայի կազմի մեջ։ 2001 թվականի տվյալներով բնակչությունը թիվը` 24.797 մարդ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Քլոստերնոյբուրգ | |||
գերմ.՝ Klosterneuburg | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Թուլն[1] | ||
Մակերես | 76,2 կմ² | ||
ԲԾՄ | 192 մետր | ||
Բնակչություն | ▲27 058 մարդ (հունվարի 1, 2018)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 02243 | ||
Փոստային դասիչ | 3400[3] | ||
Ավտոմոբիլային կոդ | KG | ||
Պաշտոնական կայք | klosterneuburg.at | ||
| |||
Պատմություն
խմբագրելՄեր թվարկության I-ից V դարերում ներկայիս Քլոստերնոյբուրգի տարածքում գտնվում էր հռոմեկան ռազմական ճամբար, որի անվանումը մինչև օրս էլ հայտնի չէ։ Ներկայիս բնակավայրի շարունակական պատմությունը սկսվում է IX դարից։ 1108 թվականին Լեոպոլդ III-ը` Բաբենբերգ տոհմից, Լեոպոլդսբերգ սարի վրա կառուցեց իր Nivvenburc-ը (Նոյբուրգ, «Նոր ամրոց») ամրոցը։ Իր ճոխության տեսանկյունից աթոռանիստն ամբողջապես համապատասխանում էր ռայսխֆյուրսթի տիտղոսին։ 1114 թվականին իշխանական նստավայրի հարևանությամբ սկսվել է եկեղեցու շինարարությունը, որը 1133 թվականին դարձել է վանական և ստացել է Քլոստերնոյբուրգ անվանումը։ Հետագայում այդ անվանումը տարածվել է ողջ քաղաքի վրա։
Միջնադարյան Նոյբուրգը կազմված էր Դանուբի երկու ափերին ընկած անջատ բնակավայրերից։ Հաճախակի հեղեղները բնակիչներին ստիպում էին ավելի հեռացնել բնակավայրերը Դանուբի ափերից։ XIII դարի սկզբին գոյություն ուներ երկու Նոյբուրգ` Վանքի Նոյբուրգը (Քլոստերնոյբուրգ) և Շուկայի Նոյբուրգը (Քորնոյբուրգ), Դանուբի հակադիր ափերին։ 1298 թվականին Ալբրեխթ I-ը, ով Նոյբուրգում էր ապրում 1288 թվականից, առանձնացրեց այդ երկու բնակավայրերը և Քլոստերնոյբուրգում մտցրեց քաղաքային իրավունք։ Քլոստերնոյբուրգը հանդիսանում էր Լեոպոլդ VI-ի նստավայրը։ 1485 թվականին Լեոպոլդ III-ի կանոնականացումից հետո քաղաքային վանքը դարձել է ավստրիական ազգային սրբավայր և Ավստրիայի կենտրոնական ուխտավայրերից մեկը։ XV—XVI դարերում աբբայությունը վերածվեց խոշոր կրոնական, մշակութային և գիտական կենտրոնի։ Քլոստերնոյբուրգի վանքը հայտնի էր որպես իր ժամանակի լավագույն աշխարհագրական քարտեզներ պատրաստողը, ինչպես նաև այդտեղ էր տեղակայված գերմանախոս հողերի լավագույն գրադարաններից մեկը։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Ավգուստինյան վանք (Քլոստերնոյբուրգի վանք)- հիմնադրել է XII դարի սկզբին Լեոպոլդ III-ը
- Վանական եկեղեցի - կառուցվել է 1136 թվականին, որպես ռոմանական բազիլիկա, XVII դարում վերակառուցվել է բարոկկո ոճով։
- Լեոպոլդի ժամատուն - մատուռը գտնվում է վանքի հիմնադիր, Ստորին Ավստրիայի Սուրբ հովանավոր Լեոպոլդ III-ի հանգստարանի մոտ, այստեղ է գտնվում նաև Վարդենյան խորանը, որը XII դարի արվեստի կոթող է։
- Լապիդարիում- վիմագրերի ցուցահանդես. այստեղ է պահվում 1310 թվականին կառուցված Քլոստերնոյբուրգյան տիրամոր մարմարյա արձանը
- Տակառագործարան - խաղողագործությանը նվիրված ցուցահանդես
- Վանական գրադարան - զետեղված է 30.000 հատոր հին գիրք
- Էսելի հավաքածու- ժամանակակից շինության մեջ տեղակայված գեղարվեստական պատկերասրահ, որտեղ ներկայացված են ժամանակակից ավստրիական և արտասահմանյան նկարիչների նկարները։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոստերնոյբուրգ (Ավստրիա)» հոդվածին։ |