Քլորհեքսիդին

քիմիական միացություն

Քլորհեքսիդին, նաև հայտնի է որպես քլորհեքսիդին գլյուկոնատ (ՔՀԳ), ախտահանիչ և հակասեպտիկ նյութ, որն օգտագործվում է մաշկի ախտահանման համար մինչև վիրահատությունը և վիրահատական գործիքները ախտահանելու համար։ Այն օգտագործվում է և՛ հիվանդների, և՛ բժշկական անձնակազմի ձեռքերը մշակելու համար[1]։ Օգտագործվում է նաև վերքերը մշակելու, ատամների փառը կանխարգելելու, բերանի ինֆեկցիաները կանխարգելելու և միզային կաթետերները ախտահանելու համար[2]։ Օգտագործվում է հեղուկի կամ փոշու տեսքով[1][2]։

Քլորհեքսիդին
Նույնացուցիչներ
CAS համար55-56-1
PubChem CID9552079
DrugBankDB00878
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.217 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Մոլային զանգված505.446 գ/մոլ

Կողմնակի ազդեցություններից են մաշկի գրգռումը, ատամների գունաթափումը և ալերգիկ ռեակցիաները[2]։ Կարող է առաջացնել նաև ակնային խնդիրներ ուղղակի ազդեցության դեպքում[3]։ Հղիության ժամանակ կիրառումն անվտանգ է[4]։ Քլորհեքսիդինն արտադրվում է էթանոլի, ջրի հետ խառնված, կամ սուրֆակտանտային լուծույթի տեսքով[2]։ Արդյունավետ է մանրեների դեմ, բայց չի ազդում սպորների վրա[1]։

Քլորհեքսիդինը բժշկության մեջ սկսել են կիրառել 1950-ականներից[5]։ Այն ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցուցակում է որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[6]։ Քլորհեքսիդինը վաճառվում է առանց դեղատոմսի[3]։ Զարգացող երկրներում արժեքը մոտավորապես 2,20-4,10$ է՝ 5%-անոց լուծույթի մեկ լիտրի համար[7]։ Մեծ Բրիտանիայում արժեքը 4,80£ է[2]։

Կիրառություն

խմբագրել

Քլորհեքսիդինը կիրառվում է որպես ախտահանիչ (մաշկի և ձեռքերի համար), կոսմետիկայում (հավելում նրբաքսուքներին, ատամի մածուկներին, դեզոդորանտներին), դեղամիջոցների պատրաստության մեջ (կոնսերվանտ աչքի կաթիլներում, ակտիվ միջոց վիրակապերի մեջ, բերանի հակասեպտիկ ողողման լուծույթներ)[8]։

Քլորհեքսիդինը մեծ կիրառություն ունի էնդոդոնտիայում[9][10][11], բայց զարգացած երկրների մեծ մասում փոխարինվել է նատրիումի հիպոքլորիտով։

Հակասեպտիկ

խմբագրել

Նախնական ապացույցներ կան, որ այն ավելի արդյունավետ է քան յոդը[12]։

Քլորհեքսիդինը ակտիվոորեն ազդում է գրամ-դրական և գրամ-բացասական բակտերիաների, ֆակուլտատիվ անաերոբների, աերոբների և խմորիչների վրա[13]։ Այն հատկապես արդյունավետ է գրամ-դրական բակտերիաների դեմ (կոնցենտրացիան ≥ 1 µg/l)։ Զգալի բարձր կոնցենտրացիաների են անհրաժեշտ գրամ-բացասական բակտերիաների դեմ ազդելու համար(10-ից մինչև ավելի քան 73 μg/ml)։ Քլորհեքսիդինը անարդյունավետ է պոլիոմիելիտի վիրուսի և ադենովիրուսների դեմ։ Հերպես վիրուսների դեմ ազդեցությունը դեռ միանշանակ հաստատված չէ[14]։

Քլորհեքսիդինը, ինչպես և մնացած կատիոն-ակտիվ նյութերը՝ մնում է մաշկի վրա։ Հաճախ խառնում են ալկոհոլների հետ (էթանոլ և իզոպրոպիլ սպիրտ)։

Կիրառում ատամնաբուժությունում

խմբագրել
 
Պերիքլոր՝ քլորհեքսիդինի գլյուկոնատի 0,12%-անոց լուծույթ։

Քլորհեքսիդինի հիմքի վրա ստեղծված ողողման լուծույթների կիրառումը ատամների նորմալ խնամքի հետ միասին իջեցնում է ատամնափառի քանակը և թուլացնում է գինգիվիտի (լնդերի բորբոքում) ընթացքը[15]։ Այդպիսի ողողման լուծույթները ունեն նաև կոմնակի ազդեցություններ, որոնցից են՝ բերանի լորձաթաղանթի վնասումը, ատամների գունաթափությունը, ատամնաքարերի հավաքվելը և համի զգացողության խանգարումը[15]։ Ատամների գույնի փոփոխությունը լինում է 4 և ավելի շաբաթ օգտագործելու դեպում[16]։

Ներկայումս կան քլորհեքսիդինի խելատացված ցինկ պարունակող լուծույթներ, որոնք ավելի քիչ են ազդում ատամների գույնի վրա[17][18][19]։

Բերանի խոռոչի ամենօրյա հիգիենայի հետ միասին քլորհեքսիդինի օգտագործումը 4ից 6 շաբաթվա և 6 ամսվա ընթացքում թուլացնում է լնդերի բորբոքման նշանները ավելի լավ, քան միայն հասարակ հիգիենայի կանոնների պահպանելը[20]։

Քլորհեքսիդինը կատիոն է, որը փոխազդում է ատամի մածուկի անիոնային բաղադրիչների հետ, որոնցից են լաւրիլ սուլֆատը և նատրումի մոնոֆտորֆոսֆատը, և առաջացնում է վատ լուծվող և ցածր հակաբակտերիալ ակտիվությամբ աղեր։ Հետևաբար, քլորհեքսիդինի՝ ատամնափառի կուտակումը ճնշելու ակտիվությունը ուժեղացնելու համար պետք է բերանը ողողել ատամները լվանալուց ամենաքիչը կես ժամ հետո[21]։

Ակտուալ

խմբագրել

Նեպալը առաջին երկիրն էր, որտեղ քլորհեքսիդինը սկսեց օգտագործվել նորածինների պորտը մշակելու համար, և դրա համար շնորհվեց USAID-ի պիոներների մրցանակ՝ նեոնատալ մահերի թիվը կրճատելու համար[22]։ Քլորհեքսիդինը շատ լավ ընտրություն է աղքատ երկրների համար և այժմ ավելի շատ է կիրառվում պորտը մշակելու նպատակով։ 2015 թվականին Կոխրեյնի վերանայումը ապացուցեց, որ քլորհեքսիդինով մաշկի կամ պորտալարի խնամքը կարող է իջեցնել օմֆալիտի (պորտալարի բորբոքում) հավանականությունը 50%-ով, իսկ նեոնատալ մահացությունը 15%-ով[23]։ Քլորհեքսիդինը օգտագործվում է որպես լվացող միջոց վիրահատական հագուստի, վերքերի, վիրահատական դաշտի նախապատրաստման, ձեռքերի մշակման համար[13]։ Քլորհեքսիդինի աչքի կաթիլները օգտագործում են այն դեպքում, եթե աչքը ախտահարվել է Ականտամեոբա Կերատիտիս-ով լատին․՝ Acanthamoeba keratitis[24]:

Կողմնակի ազդեցություններ

խմբագրել

Քլորհեքսիդինը օտոտոքսիկ է։ Վնասված թմբկաթաղանթով ականջի մեջ լցնելու դեպքում կբերի խլության[25]։

Քլորհեքսիդինը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին որպես ձեռքի ախտահանիչ։ Եբրոպական EN 1499 թեստով չի հայտնաբերվել արդյունավետության տարբերություն քլորհեքսիդինի դիգլյուկոնատի 4%-անոց լուծույթի և ձեռքի օճառի միջև[14]։ 2007 և 2009 թվականների միջև ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ քլորհեքսիդինի գլյուկոնատի օգտագործումը իջեցնում է ներհիվանդանոցային ինֆեկցիաների հաճախականությունը[26]։

Արդյո՞ք երկարատև օգտագործումը տարիներ շարունակ ունի քաղցկեղածին ազդեցություն, դեռ պարզ չէ։ ԱՄՆ-ում խորհուրդ է տրվում օգտագործել քլորհեքսիդինով ողողման լուծույթների ոչ ավել, քան 6 ամիս[27]։

Քլորհեքսիդինը վատ է ներծծվում ստամոքսաղիքային տրակտից[28][29]։ Դեպի թոքեր ասպիրացիայի դեպքում կարող է լինել մահացու, քանզի կա սուր շնչառական դիսթրես համախտանիշի բարձր ռիսկ[29][30]։

Ազդեցության մեխանիզմ

խմբագրել

Ֆիզիոլոգիական pH-ի մակարդակում քլորհեքսիդինի աղերը դիսոցվում են և անջատում են դրական լիցքավորված քլորհեքսիդինի կատիոններ։ Բակտերիցիդ ազդեցությունը լինում է այն բանի շնորհիվ, որ քլորհեքսիդինի կատիոնները փոխազդում են բակտերիայի բացասական լիցքավորված թաղանթի հետ։ Փոքր խտություններով քլորհեքսիդինը ցուցաբերում է բակտերիոստատիկ ազդեցություն, իսկ մեծ խտությունների դեպքում բակտերիայի թաղանթը վնասվում է, որի արդյունքում բակտերիան մահանում է[13]։

Այն կատիոնային պոլիբիգուանիդ է (բիսբիգուանիդ)[31]։ Այն օգտագործվում է հիմնականում իր աղերի տեսքով (դիհիդրոքլորիդ, դիացետատ և դիգլյուկոնատ)։

Ապաակտիվացում

խմբագրել

Քլորհեքսիդինը ապաակտիվանում է առաջացնելով անլուծելի աղեր անիոնային բաղադրիչների հետ, որոնցից սուրֆակտանտները մտնում են ատամի մածուկների և բերանի ողողման լուծույթների կազմի մեջ, ակրիլատները՝ C10-30 ալկիլ ակրիլատի պոլիմերները։ Այդ պատճառով քլորհեքսիդինը պետք է օգտագործվվի ատամի մածուկի, կամ ողողման լուծույթի օգտագործումից 30 րոպե հետո[32]։ Լավագույն արդյունքի համար բացառվում է սնունդը, ըմպելիքները, ծխելը և բերանի ողողումները՝ քլորհեքսիդինի օգտագործումից ամենաքիչը 1 ժամ հետո։ Պետք է նաև չօգտագործել լվացող միջոցներ՝ ձեռքերը քլորհեքսիդինով մշակելուց հետո, քանզի այն ապաակտիվանում է լվացող միջոցներով։

Սինթեզ

խմբագրել

Կառուցվածքը հիմնվում է պրոգուանիլի երկու մոլեկուլների վրա, որոնք միացած են հեքսամեթիլենեդիամինի սպեյսերով։

 
Քլորհեքսիդինի սինթեզի երկու ճանապարհներ[33]։ Միացությունները, որոնք նշված են (...)2 փոխարինված հեքսաններ են։

Ապրանքանիշներ

խմբագրել

Քլորհեքսիդինի վաճառքային անվանումներն են Բետասեպտ, Բիոպատչ, Կալգոն Վեստա, Դինա-Հեքս, Հիբիքլենս, Սպեկտրում-4[34]։

Քլորհեքսիդինի գլյուկոնատի ողողման լուծույթի վաճառքային անվանումներն են Պարոեքս, Պերիդեքս, ՊերիոՉիպ, Պերիոգրադ[35]։

Անասնաբուժություն

խմբագրել

Կենդանիների մոտ օգտագործվում է վերքերի տեղային ախտահանության[36] և մաշկային ինֆեկցիաները վերահսկելու համար[37]։ Քլորհեքսիդինի հիմքի վրա պատրաստված ախտահանիչները օգտագործվում են ֆերմաներում[38]։ Հետվիրահատական շնչառական խնդիրները կապված են եղել քլորհեքսիդինի կիրառմամբ կատուների մոտ[39]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 321–22. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 568, 791, 839. ISBN 9780857111562.
  3. 3,0 3,1 «Chlorhexidine Gluconate topical». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  4. Briggs, Gerald G.; Freeman, Roger K.; Yaffe, Sumner J. (2011). Drugs in Pregnancy and Lactation: A Reference Guide to Fetal and Neonatal Risk (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 252. ISBN 9781608317080. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին.
  5. Schmalz, Gottfried; Bindslev, Dorthe Arenholt (2008). Biocompatibility of Dental Materials (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 351. ISBN 9783540777823. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Chlorhexidine Gluconate». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Thomas Güthner; և այլք: (2007), «Guanidine and Derivatives», Ullman's Encyclopedia of Industrial Chemistry (7th ed.), Wiley, էջ 13
  9. Raab D: Preparation of contaminated root canal systems – the importance of antimicrobial irrigants. DENTAL INC 2008: July / August 34–36.
  10. Raab D, Ma A: Preparation of contaminated root canal systems – the importance of antimicrobial irrigants. 经感染的根管系统的修复 – 化学冲洗对根管治疗的重要性DENTAL INC Chinese Edition 2008: August 18–20.
  11. Raab D: "Die Bedeutung chemischer Spülungen in der Endodontie". Endodontie Journal 2010: 2; 22–23. http://www.oemus.com/archiv/pub/sim/ej/2010/ej0210/ej0210_22_23_raab.pdf(չաշխատող հղում)
  12. Dumville, JC; McFarlane, E; Edwards, P; Lipp, A; Holmes, A; Liu, Z (2015 թ․ ապրիլի 21). «Preoperative skin antiseptics for preventing surgical wound infections after clean surgery». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD003949. doi:10.1002/14651858.CD003949.pub4. PMID 25897764.
  13. 13,0 13,1 13,2 Leikin, Jerrold B.; Paloucek, Frank P., eds. (2008), «Chlorhexidine Gluconate», Poisoning and Toxicology Handbook (4th ed.), Informa, էջեր 183–84
  14. 14,0 14,1 Hans-P. Harke (2007), «Disinfectants», Ullman's Encyclopedia of Industrial Chemistry (7th ed.), Wiley, էջեր 10–11
  15. 15,0 15,1 James P, Worthington HV, Parnell C, Harding M, Lamont T, Cheung A, Whelton H, Riley P (2017). «Chlorhexidine mouthrinse as an adjunctive treatment for gingival health». Cochrane Database Syst Rev. 3: CD008676. doi:10.1002/14651858.CD008676.pub2. PMID 28362061.
  16. James, Patrice; Worthington, Helen V; Parnell, Carmel; Harding, Maireas; Lamont, Thomas; Cheung, Andrea; Whelton, Helen; Riley, Philip (2017 թ․ մարտի 31). «Chlorhexidine mouthrinse as an adjunctive treatment for gingival health». Cochrane Database of Systematic Reviews. 3: CD008676. doi:10.1002/14651858.CD008676.pub2. PMID 28362061.
  17. Bernardi F, Pincelli MR, Carloni S, Gatto MR, Montebugnoli L (August 2004). «Chlorhexidine with an Anti Discoloration System. A comparative study». Int J Dent Hyg. 2 (3): 122–26. doi:10.1111/j.1601-5037.2004.00083.x. PMID 16451475.
  18. Sanz, M.; Vallcorba, N.; Fabregues, S.; Muller, I.; Herkstroter, F. (1994). «The effect of a dentifrice containing chlorhexidine and zinc on plaque, gingivitis, calculus and tooth staining». Journal of Clinical Periodontology. 21 (6): 431–37. doi:10.1111/j.1600-051X.1994.tb00741.x. PMID 8089246.
  19. Kumar, S; Patel, S; Tadakamadla, J; Tibdewal, H; Duraiswamy, P; Kulkarni, S (2013). «Effectiveness of a mouthrinse containing active ingredients in addition to chlorhexidine and triclosan compared with chlorhexidine and triclosan rinses on plaque, gingivitis, supragingival calculus and extrinsic staining». International Journal of Dental Hygiene. 11 (1): 35–40. doi:10.1111/j.1601-5037.2012.00560.x. PMID 22672130.
  20. James, Patrice; Worthington, Helen V; Parnell, Carmell; Harding, Mairead; Lamont, Thomas; Cheung, Andrea; Whelton, Helen; Riley, Philip (2017 թ․ մարտի 31). «Chlorhexidine mouthrinse as an adjunctive treatment for gingival». Cochrane Database of Systematic Reviews. 3: CD008676. doi:10.1002/14651858.CD008676.pub2. PMID 28362061.
  21. Kolahi, J; Soolari, A (September 2006). «Rinsing with chlorhexidine gluconate solution after brushing and flossing teeth: a systematic review of effectiveness». Quintessence International (Berlin, Germany : 1985). 37 (8): 605–12. PMID 16922019.
  22. «USAID Recognizes the Government of Nepal for their Leadership in Saving Newborn Lives». Embassy of the United States, Kathmandu – Nepal. 2014 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. Sinha A, Sazawal S, Pradhan A, Ramji S, Opiyo N (2015). «Chlorhexidine skin or cord care for prevention of mortality and infections in neonates». Cochrane Database Syst Rev. 3 (3): CD007835. doi:10.1002/14651858.CD007835.pub2. PMID 25739381.
  24. Alkharashi M, Lindsley K, Law HA, Sikder S (2015). «Medical interventions for acanthamoeba keratitis». Cochrane Database Syst Rev. 2 (2): CD0010792. doi:10.1002/14651858.CD010792.pub2. PMC 4730543. PMID 25710134.
  25. Lai, P; Coulson, C; Pothier, D. D; Rutka, J (2011). «Chlorhexidine ototoxicity in ear surgery, part 1: Review of the literature». Journal of Otolaryngology - Head & Neck Surgery = le Journal d'Oto-rhino-laryngologie et de Chirurgie Cervico-faciale. 40 (6): 437–40. PMID 22420428.
  26. «Daily Bathing With Antiseptic Agent Significantly Reduces Risk of Hospital-Acquired Infections in Intensive Care Unit Patients». Agency for Healthcare Research and Quality. 2014 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  27. Below, H.; Assadian, O.; Baguhl, R.; Hildebrandt, U.; Jäger, B.; Meissner, K.; Leaper, D.J.; Kramer, A. (2017). «Measurements of chlorhexidine, p-chloroaniline, and p-chloronitrobenzene in saliva after mouth wash before and after operation with 0.2% chlorhexidine digluconate in maxillofacial surgery: a randomised controlled trial». British Journal of Oral and Maxillofacial Surgery. 55 (2): 150–155. doi:10.1016/j.bjoms.2016.10.007. PMID 27789177.
  28. «Chlorhexidine Adverse Effects». www.poison.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  29. 29,0 29,1 Pubchem. «Chlorhexidine». pubchem.ncbi.nlm.nih.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  30. Hirata, Kiyotaka; Kurokawa, Akira (April 2002). «Chlorhexidine gluconate ingestion resulting in fatal respiratory distress syndrome». Veterinary and Human Toxicology. 44 (2): 89–91. ISSN 0145-6296. PMID 11931511. «An 80-y-old woman with dementia accidentally ingested approximately 200 ml of Maskin (5% CHG) in a nursing home and then presumably aspirated gastric contents.»
  31. Tanzer JM, Slee AM, Kamay BA (1977). «Structural requirements of guanide, biguanide, and bisbiguanide agents for antiplaque activity». Antimicrob. Agents Chemother. 12 (6): 721–9. doi:10.1128/aac.12.6.721. PMC 430011. PMID 931371.
  32. Denton, Graham W (2000). «Chlorhexidine». In Block, Seymour S (ed.). Disinfection, Sterilization, and Preservation (5th ed.). Lippincott Williams & Wilkins. էջեր 321–36. ISBN 978-0-683-30740-5.
  33. Rose, F. L.; Swain, G. (1956). «850. Bisdiguanides having antibacterial activity». Journal of the Chemical Society (Resumed): 4422. doi:10.1039/JR9560004422.
  34. «Hibiclens Uses, Side Effects & Warnings - Drugs.com». Drugs.com.
  35. «Chlorhexidine gluconate Uses, Side Effects & Warnings - Drugs.com». Drugs.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  36. van Hengel, Tosca; ter Haar, Gert; Kirpensteijn, Jolle (2013). «Chapter 2. Wound management: a new protocol for dogs and cats. Chlorhexidine solution». In Kirpensteijn, Jolle; ter Haar, Gert (eds.). Reconstructive Surgery and Wound Management of the Dog and Cat. CRC Press. ISBN 9781482261455.
  37. Maddison, Jill E.; Page, Stephen W.; Church, David B., eds. (2008). «Antimicrobial agents. Chlorhexidine». Small Animal Clinical Pharmacology. Elsevier Health Sciences. էջ 552. ISBN 978-0702028588.
  38. Blowey, Roger William; Edmondson, Peter (2010). Mastitis Control in Dairy Herds. CABI. էջ 120. ISBN 9781845937515.
  39. Zeman, D; Mosley, J; Leslie-Steen, P (Winter 1996). «Post-Surgical Respiratory Distress in Cats Associated with Chlorhexidine Surgical Scrubs». ADDL Newsletters. Indiana Animal Disease Diagnostic Laboratory. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլորհեքսիդին» հոդվածին։