Քյաթուկ
Քյաթուկ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Գտնվում է Ասկերանից 4 կմ հեռավորության վրա, ունի նախալեռնային դիրք, բարձրությունը ծովի մակերևույթից 700 մետր է։
Գյուղ | ||
---|---|---|
Քյաթուկ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերանի | |
Համայնք | Խոջալուի շրջան | |
ԲԾՄ | 1114 մ | |
Բնակչություն | 8[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | քյաթուքցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հին հայկական բնակավայրերից է, հեռավորությունը Արցախի Հանրապետության մայրաքաղաքից՝ Ստեփանակերտից, 22 կմ է։
Բնակչություն
խմբագրել1921 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում ապրել է 612 հայ[2]։ 1987 թվականին այստեղ կար 30 տուն, 73 բնակիչ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 23 | 23 | 22 |
Տնտեսություն
խմբագրելԳյուղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Կոլտնտեսությունը կազմավորվել է 1930-1932 թվականներին։ Էլեկտրաֆիկացվել է 1960 թվականին։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։
Անվանի մարդիկ
խմբագրելԱյս գյուղում են ծնվել հայ նավթարդյունաբերող, բարերար Միքայել Արամյանցը, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանը և ազգային-ազատագրական շարժման գործիչ, պատմաբան Միքայել Վարանդյանը։
Քյաթուկը Հայրենական մեծ Պատերազմում
խմբագրելՀայրենական մեծ պատերազմին մասնակցել է 121 մարդ, զոհվել է 68-ը, որոնց հիշատակին կանգնեցվել է հուշարձան[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ԼՂՀ մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «Данные переписи населения АзССР 1921 года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ս.Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 144