Քնի պահապանները (անգլ.՝ Rise of the Guardians), լիամետրաժ անիմացիոն ֆիլմ ստեղծված Ուիլյամ Ջոյսի հեքիաթի հիման վրա, այն ցուցադրվել է 2012 թվականի նոյեմբերի 21-ին։

Քնի պահապանները
անգլ.՝ Rise of the Guardians
Изображение логотипа
Տեսակկինոնկար և մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ և գրքերի էկրանավորում
Հիմնված էGuardians of Childhood?
Շարքի մասն էDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
ՌեժիսորPeter Ramsey?
ՍցենարիստԴևիդ Լինդսի-Էբեր
ՀնչյունավորումՔրիս Փեյն, Ալեք Բոլդուին, Հյու Ջեքման, Ջուդ Լոու, Այլա Ֆիշեր և Դակոտա Գոյո
ՊրոդյուսերԱլեքսանդր Դեպլա
Գործադիր պրոդյուսերԳիլյերմո դել Տորո
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ԽմբագիրԽոսե Արաստիա
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm[1], Paramount Pictures և Նեթֆլիքս
Տևողություն97 րոպե
ՇարքDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
Թվականհոկտեմբերի 10, 2012[2], նոյեմբերի 29, 2012[3][1], նոյեմբերի 21, 2012[4] և նոյեմբերի 30, 2012[5]
Բյուջե145 000 000 $[4]
Շահույթ306 941 670 $
dreamworks.com/movies/rise-of-the-guardians(անգլ.)

Սյուժե

խմբագրել

Մի քանի մանկական հերոսներ՝ Սանտա Կլաուսը, Զատկային ճագարը, Ատամնային փերին և Ավազային մարդը համարվում էին Քնի պահապաններ, երեխաների երազանքների և հույսերի պահապանները։ Անսպասելիորեն նրանք ուզում էին դեմ դիմաց հանդիպել չար ոգի Կրոմեշնիկի հետ, որը ուզում էր գողանալ երեխաների երազանքները և այն փոխարինել մղձավանջներով։ Նա ստիպում էր երեխաներին հավատալ, որ պահապանները գոյություն չունեն։ Լունոլիկը ընտրում էր նոր պահապան, որպեսզի օգներ մնացածներին։ Այդ պահապանը համարվում էր ձմռան ոգի, որի անունն էր Սառցե Ջեկ։ Նրանք ընտրեցին Սառցե Ջեկին, և բացատրեցին իրավիճակի բարդությունը։ Հենց այդ ժամանակ Ատամնային փերիների դղյակում, Կրոմեշնիկի ծառաները խլում էին Ատամնային փերիների օգնական և մանկական ատամները։ Պահապանները փորձեցին օգնել փերիներին, բայց նրանց հաջողվեց փրկել միայն մեկ փերուն։

Պահապանները օգնեցին Ատամնային փերուն հավաքել իր մանկական ատամները, որ երեխաները կրկին հավատան փերուն։ Բայց այդ արկածների ընթացքում Կրոմեշնիկի սև ավազի պատճառով ոչնչացավ Ավազային մարդը։ Այդ ժամանակ երեխաները վճռում էին օգնել Զատկային ճագարին թաքցնել Զատկի ձուն։ Բայց նրանք հայտնվում են լաբիրինթոսում, որտեղ և պատահական հանդիպում են այնտեղ հանկարծակի հայտնված աղջկա հետ։ Եվ նրանք այնտեղ աղջկա հետ միասին պատրաստում են Զատկի ձուն, պահամանները որոշում են նրան վերադարձնել տուն, իսկ այդ ամենը ցանկություն է հայտնում կատարել Ջեքը։ Նա տանում է աղջկան տուն, բայց հանկարծ լսում է մի ձայն, որը կանչում էր նրան։ Չնայած Փերիի օգնականն արգելում էր նրան չգնալ, բայց Ջեքը չլսելով նրան գնում է ձայնի ուղղությամբ և հայտնվում Կրոմեշնիկի ապաստանում։ Մարտից հետո հաջողվում է Ջեքին վերցնել հիշողությունների տոպրակը, բայց թվում է տարօրինակ, քանի որ տոպարակը հանձնում է նրան հենց իսկ Կրոմեշնիկը։

Նա իր ատամներով շպրտում է տոպրակը և տալիս Ջեքին։

-Ինչ ես անում.- ասաց Ջեքը։

- Կարևորը արել եմ Ջեք.-ասաց նա և կորավ մթության մեջ։

Ջեքը ընկերների հետ թռչում է սարսափահար և սայթաքում ընկնում է Զատկի ձվերի վրա և կոտրում է այն։ Նրան հանդիպում են վշտացած պահապանները, և հարցնում են թե որտեղ է նա եղել։ Ատամնային փերին նկատում է, որ կորել է փերի օգնականը, իսկ Ջեքի ձեռքում գտնվում էր ատամներով տոպրակը։ Պահապանները որոշում են, որ նա տոպրակը տա նրանց։ Ջեքը երկար չէր ուզում մնալ պահապանների հետ և նա հեռանում է։ Աստիճանաբար կախարդական գլոբուսի վրա պահապանները գնում էին ավելի ու ավելի արագ երեխաների լուսավոր մտքերի հետ միասին։ Ջեքը նստել էր ձնառատ լեռան բարձրության վրա և հանկարծ հայտնվում է Կրոմեշնիկը։ Ջեքը խնդրում է, որ նրան թողնեն մենակ և Բուգիմենը ցույց է տալիս նրան սեղմված իր առաջին օգնական՝ Ատամնային Կռոխին և ասում, որ եթե նա չտա իր անձնակազմին ապա նա կսպանի Ատամնային Կռոխին։ Ջեքը ենթարկվում է, բայց Կրոմեշնիկը չի ուզում տալ նրան Կռոխին։ Բայց Կրոմեշնիկը ցանկանում է նրան նետել անդունդից, և ահա այդ պահը խախտում է Ջեքի անձնակազմը։ Եվ ահա եկավ նրան փրկելու պահը։ Փերին օգնում է Ջեքին բացել ատամներով լի տոպրակը< որն ամբողջ ժամանակ եղել է Ջեքի մոտ, և այդ ժամանակ բոլորը հասկանում են, որ նա եղել է սովորական տղա։ Նրանք քրոջ հետ գնում են լճի մոտ դահուկներով խաղալու, բայց քրոջ ոտքը դիպչում է բարակ սառույցին և ընկնում է։ Ջեքին հաջողվում է փրկել քրոջը, բայց նա է հայտնվում ջրում։ Եվ հենց այդ պահին Լունոլուկին նրան դարձնում է Սառցե Ջեք։ Եվ Ջեքը դառնում է Քնի պահապան։

Մուլտֆիլմի հերոսներ

խմբագրել

Սառցե Ջեք- Սանտա Կլաուս- Զատկային Ճագար- Ատամնային Փերի- Ավազե Մարդ- Կրոմեշնիկ-

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնի պահապանները» հոդվածին։