Քննարկում:Գլխավոր էջ/Արխիվ/2011-2013
Wikipedia in Tatar
խմբագրելDear friends, may I ask you to add a hyperlink to our Tatar Wikipedia (http://tt.wiki.x.io) to yourr Front page. Tatars - are turkic nation living in Tatarstan Republic, second biggest nation in Russian Federation. hope to hear from you soon. sincerely yours, Muhtac 20։56, 20 Մարտի 2011 (UTC)
Article requests
խմբագրելHi! I would like to see the Armenian Wikipedia have entries for the following։
Thanks, WhisperToMe 07։31, 29 Մարտի 2011 (UTC)
Photo request
խմբագրելHi! Where do I put a photo request?
I would like for someone to photograph the head office of Armavia at Zvartnots International Airport Thanks, WhisperToMe 07։31, 29 Մարտի 2011 (UTC)
Սկսնակների համար բարելավվել է պետք պայմանները
խմբագրելՍկսնակների համար տեղեկատվության վահանակը (Նախագծի մասին Նորեկներին — Գլոսարիում — Հոդվածների խմբագրման ձեռնարկ — Ոճական ուղեցույց — Tutorial — Խորհրդարան) առաջարկում եմ բարձրացնել ամենավերևում, աչքի ընկնող տեղ, և խմբավորել օգտվողների, և խմբագրողների համար առանձին՝ բացատրելով կարգը։ Բայց չբարդացնել։ Օրինակ ես 18րդ օրը նոր հասկացա, որ կա կաղապար, մի հատ էլ դրա քննարկում (? թե ինչու է արանձին թեմայով, ոչ թե առաջինի քննարկման հետ միացրած), տեղեկագիր, դրանց կառուցվածքը։ Ուզում եմ՝ պարզ լինի սկսնակների համար։ Հետագայում մի հատ էլ բարդ դրեք, խորացածների համար։ Վստահ չեմ, բայց կարծում եմ, ավելի փորձվածները լավ է 1000 նոր հոդված քիչ գրեն, բայց լավ ճանապարհ հարթեն նորեկների մուտքը արագացնելու և հեշտացնելու համար։ ՆՈՒՅՆԻՍԿ, կարելի է հատուկ կատեգորիա ստեղծել նրանց համար, միավորելով Առաջին քայլեր, Օգնություն, Ինչպես խմբագրել էջը, Ոճական ուղեցույց, Հայերենի մուտքագրման ձեռնարկ, և նման բաժինները։ նորից եմ շեշտում, որ կարելի է պարզ սարքել սկսնակների համար։ Հետագայում մի հատ էլ բարդ՝ խորացածների համար
Օրինակ կարճ կերպով ուզածս ասեմ։ Վիքին կազմված է հոդվածներից, որոնք դասավորված են ըստ կատեգորիայի (բացատրել մի երկու խոսքով, կամ հղում անել նոր հստակ ու պարզ էջի, բայց ոչ արդեն եղած բարդ խճճվածներին։))։ Հոդվածը կարող է ունենալ տեղեկաքարտ, որը կարճ ներկայացնում է նկարագրական տվյալներ աղյուսակով հոդվածի սկզբի աջ մասում (տալ մի օրինակ)։ Այնուհետ բաժին-ենթաբաժին մասերի, ներքին ու արտաաքին հղումների մասին (բացատրել մի երկու խոսքով, կամ հղում անել նոր հստակ ու պարզ էջի) և ներքևում կատեգորիաների ու այլ լեզուներով հոդվածի կապի մասին գրել։
Իսկ մի բաժին էլ արդեն մանրամասն տեղեկատվությոամբ, խորացածներին։ Բայց լրիվ արանձին հոդվածով։ Հարգանքներով Armen11 13։15, 18 Հունիսի 2011 (UTC)
Սկզբում կա հղում (Բարի գալուստ Վիքիփեդիա՝ ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։)։ Բայց դե ինձ նման ցրվածները դրանով անցնում գնում են, կամ էլ առաջին էջ չեն էլ մտնում, որ տեսնեն։ Լավ է, որ երբ սեղմում են խմբագրել էջը, կա նշում օգնության մասին դեպի -> Օգնություն։ Գլխացանկ, որտեղ բացատրված է շատ բան (բայց ոչ իմ ուզածով)։ Հետևաբար, նաև պետք է միջոցներ ձեռք առնել ինձ նմանների ուշադրությունը ավելացնելու համար։)! Մի գուցե մտքերս խառն են ու ուզածս քիչ հասկանալի, բայց ուզում եմ մի բան, (Առաջին քայլեր) դարձնել Առաջին քայլեր ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ, որ ավելի հասկանալի դառնա։)))), և իսկապես մատուցել առաջին (ոչ թե վերջին) քայլերը ամենակարևոր, պատկերավոր օրինակներով ու կետերով։ Այն, ինչ կա (Վիքիփեդիա։ Ինչպես խմբագրել էջը), ծավալուն է, շփոթեցնող և ոչպատկերավոր, հետևաբար քիչ ըմբռնելի։ Կներեք, որ շատ դժգոհեցի։ )) Կարծում եմ, ինձանից լավ գիտեք, թե ինչ է պետք անել։ ։) P.S. մեկ էլ չհասկացա (Ինչպես նոր հոդված սկսել և խմբագրել) մասի (Ինչպես հմտանալ խմբագրման գործիքներն օգտագործելու մեջ։) հղումի իմաստը։ Armen11 13։39, 18 Հունիսի 2011 (UTC)
- Ողջույն, Armen11, առաջին գրության մեջ կարծում եմ մանամբ ակնարկում եք Վիքիպեդիա:Ոճական ուղեցույց էջը: Chaojoker 16:44, 18 Հունիսի 2011 (UTC)
- Ողջույն, Հնարավոր է, որ այդպես է, բայց ցավոք, չհասկացա Ձեր ասածի իմաստը Armen11 19:31, 18 Հունիսի 2011 (UTC)
Викисловарь
խմբագրելПомогите написать Тематические таблицы на ваших языках в Викисловаре. Например название месяцев, дней недели на разных языках։ http://ru.wiktionary.org/wiki/Категория:Тематические_таблицы --Kaiyr 12։36, 30 Օգոստոսի 2011 (UTC)
- Can you write this in English? --91.56.192.81 12:21, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
ՀՐԱՏԱՊ !
խմբագրելՈրևէ մեկը կարո ? ղ է բացատրել՝ ինչ է պատահել պորտալների հետ ?– Այս անստորագիր գրառման հեղինակն է Narek75 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Պատճառը չեմ կարողանում գտնել: Կարծես թե պորտալ ընդհանրապես չի եղել: Էջի պատմություններն էլ չկան:--Bekoքննարկում 14:42, 15 Սեպտեմբերի 2011 (UTC)
Ներողություն անհամեստությանս համար, իսկ իչպե՞ս անենք, որ Բասկետբոլի պորտալն էլ հայտնվի գլխավոր էջում։ --Narek75 20։23, 28 Փետրվարի 2012 (UTC)
- Այժմ հայտնված է։ Տեղի հարց էր.. քանի որ «Գրականությունը» գրեթե դատարկ էր, փոխեցի։ --vacio 21:22, 28 Փետրվարի 2012 (UTC)
Բարև ձեզ։ Ես ճիշտն ասած այսօր եմ միացել Wikipedia - ին և այդ հարցերից տեղյակ չեմ😁 Vardan 952 davtyan 952 (քննարկում) 16:27, 22 Մարտի 2019 (UTC)
Ոչ հրատապ
խմբագրելԵթե նկատեք սյունակի վերջում հատված կա, որ չի ներկվում, ինչպե՞ս ուղղենք։ Arantz (talk) 03։50, 16 Հուլիսի 2012 (UTC)
Արված է -ERJANIK քննարկում: 04։45, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Չէ, Եր ջան, արված չի, օրվա պատկերի տակ նայի: Arantz (talk) 05:02, 16 Հուլիսի 2012 (UTC)
հիմա խնդրում եմ նայի, այսպե՞ս չէիր ուզում։ Իմ մոտ օրվա պատկերի տակ գրեթե բան չի երևում։ -ERJANIK քննարկում: 05։32, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Ինձ մոտ նույնն է, բայց խնդիր չի, ես հազիվ եմ նկատում )) : Arantz (talk) 13:59, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Ներկայիս գույնապնակը մի քիչ շատ վառ չէ՞։ Անկեղծ ասած վերջին տարբերակն էլ մի բան չէր (դժգոհություն եղել էր)։ Կարծում եմ ամենալավ տարբերակը չեզոք գույներն են, որ ոչ ոք չդժգոհի. այսինքն՝ սպիտակ-մոխրագույն, սառը երանգներ։ --vacio 07:58, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Առայժմ միայն դու ես դժգեհել, վառ գույները լավն են, մեջը կյանք կա, ոչ մեկ սառը գույներին հավեսով չի նայում (չէ, ես մարդ գիտեմ, որ մոխրագույն հագուստ է սիրում, բայց 99 տոկոսով ճիշտ եմ): Arantz (talk) 13:59, 16 Հուլիսի 2012 (UTC)
- ինձ համար այդքան էլ էական չէ, պարզապես Arantz-ի խնդրանքով էի արել: Գուցե կարելի է մի քանի ամիսը մեկ փոփոխե՞լ գույները: -ERJANIK քննարկում: 08:16, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Երջ, չեմ դիմանում, Մարսի ու Յուպիտերի արտոնությամբ պատերազմ եմ հայտարարում, վերջին տողի գույնն ուրիշ եմ ուզում: Arantz (talk) 14:02, 16 Հուլիսի 2012 (UTC)
- մոլորակները արտոնություններ չեն տալիս: Ավելի հանգիստ եղիր, ու արա ոնց ուզում ես: -ERJANIK քննարկում: 16:32, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Ասում են` խորհուրդ տալն անշնորհակալ գործ ա, էնպես որ.. հանգիստ եմ Arantz (talk) 16:42, 16 Հուլիսի 2012 (UTC)
- մոլորակները արտոնություններ չեն տալիս: Ավելի հանգիստ եղիր, ու արա ոնց ուզում ես: -ERJANIK քննարկում: 16:32, 16 Հուլիսի 2012 (UTC)
- ինձ թվաց գրելու հետ միասին նաև հարցրեցիր, ես պատերազմի հետ կապված ասեցի, չնայած հանգիստ պատերազմողներ էլ են լինում : -ERJANIK քննարկում: 17:11, 16 Հուլիսի 2012 (UTC)
Ողջույն բոլորին, կարծես ինչ-որ բան բաց եմ թողել։ Չգտա գլխավոր էջը փոխելու մասին խորհրդակցությունն ու քննարկումները։ Այլ միայն էջն գույնզգույն սարքելուց հետո ոչ հրատապ հարց։ Սա մեր մուտքն է, եկեք քննարկենք և մի քիչ ավելի քան սովորական հոդվածի նշանակալի լինել-չլինելու հարցը։ Եվ եթե դեղին ապա մի քիչ բաց և ոչ սառը, այլ տաք։ Ես այսպես եմ կարծումև ահա գույների իմ տարբերակը։ Հոդվածի բաները ավելի լավ է լինի ֆոնի գույնի մի այլ երանգ։--Bekoքննարկում 18։27, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Ես էլ եմ կարծում, որ ավելի լավ է փորձնական էջ(եր) ստեղծել և դրանք քննարկել (և/կամ քվեարկել), քան թե միանգամից փոփոխել Գլխավոր էջը (չնայած դա արգելված չէ)։ Բեկոյի օրինակը ինձ, ճիշտն ասած, դուր է գալիս։ --vacio 18:42, 16 Հուլիսի 2012 (UTC)
Տեսք
խմբագրելՆայելով մի քանի վիքիների գլխավոր էջերը ես համոզվեցի որ մերի մոտ դեռ շատ աշխատանք կա անելու։ Առաջին հերթին պետք է ինչ որ մի ձևով հավասարեցնել աջ և ձախ հատվածները՝ կամ նոր բաժին ավելացնելով, կամ էլ հների տեղերը փոխելու միջոցով։ Ինչ կասեք։--Արամ 18։46, 9 Օգոստոսի 2012 (UTC)
մի անգամ արդեն ես առաջարկել եմ ավելացնել ընտրված ցանկ կամ պորտալ բաժին, որը կթարմացվի ամիսը մեկ անգամ։ -ERJANIK քննարկում: 20։50, 9 Օգոստոսի 2012 (UTC)
Բացի այդ, ես մի անգամ առաջարկել է, որպեսզի Ցուցափեղկ բաժնի մոտ, պատկեր առկա լինի։ Ճիշտ է, դա այդքան էլ կապ չունի այս թեմայի հետ, բայց միևնույն է... Չե՞ք կարծում, որ այդպես Ցուցափեղկի բաժինը, մի տեսակ աղքատանում է ու տպավորություն է ստեղծվում, որ այն կարևոր բաժին չէ և մոռացվել է։ Պատկերով, լրիվ ուրիշ բան է։ Նույնիսկ գրավում է մասնակիցներին, և նրանք սկսում են մտնել, հավաստիացնում եմ ձեզ։ Պետք է անպայման պատկեր լինի, այդ բաժնի մոտ։ Օրինակ՝ ընտրյալ հոդվածների պատկերները, հերթով փոփոխվեն։ Hovhannes 05։33, 10 Օգոստոսի 2012 (UTC)
միջլեզվային
խմբագրելԱդրբեջաներեն վիքիին տրվող հղումը լրիվ ավելորդ է, նրանց վիքիում հայերենին չկա, մենք ինչի՞ պիտի պահենք։ Arantz (քննարկում) 17։59, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)
- Ինքս հանեցի, ավելի լավ կլինի, որ չքննեք, դրա փոխարեն աֆրիկերենին հղում ավելանա, ա-ով սկսվող լեզու կլինի։--Arantz (քննարկում) 18:02, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)
- Իսկ մենք ինչո՞ւ պետք է նրանց նմանվենք։ Եթե նրանք հանել են, ուրեմն մենք է՞լ պետք է հանենք։ Ընդհակառակը, կարող ենք ասել, որ մեր վիքիպեդիան քաղաքականությամբ չի «զբաղվում» և անկողմնակալ է, իսկ Ադրբեջաներենը՝ ոչ։ Սա IMHO --Hamlet Muradyan քնն. 12:23, 14 Հոկտեմբերի 2012 (UTC)
Կաղանդի դիզայնը վերացնել
խմբագրելԿարելի է վերադառնալ Վիքիպեդիայի պարզ դիզայնին։ Werldwayd (քննարկում) 11։36, 12 Հունվարի 2013 (UTC)
Ինչո՞ւ է գլխավոր էջը կողպված խմբագրման համար
խմբագրելԻնձ թվում է որ պետք է բացել գլխավոր էջը խմբագրման համար։ -Սահակ (քննարկում) 21։17, 10 Մարտի 2013 (UTC)
- հարգելի Սահակ, պարզապես գլխավոր էջի հետ կապված անընդհատ մանր-մունր խնդիրներ էին լինում այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, իսկ եթե բացենք խմբագրման համար, ինքս այն կարծիքին եմ, որ ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ վանդալություն չի լինի, չէ որ գլխավոր էջը եթե ..., մի խոսքով, համենայնդեպս եթե ինչ-որ մեկը խելքը գլխին առաջարկ ունենա գլխավոր էջի փոփոխման հետ կապված, թերևս կկարողանա իմաց տալ այդ մասին։ -ERJANIK քննարկում: 06:19, 11 Մարտի 2013 (UTC)
Եւրատեսիլ → Եվրատեսիլ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 11:43, 25 Հունիսի 2013 (UTC)
Հոդվածների մասին
խմբագրելՀարգելի ադմինիստրացիա, ովքե՞ր են գրում մեկ տողանի հոդվածները։ Բազմաթիվ հոդվածներ կան, որոնք բաղկացած են մեկ տողից, և դա համարվում է հոդված, և գրված է հայերեն Վիքիպեդիան ունի 68.000-ից ավելի հոդված։ Իսկ այդ 68.000-ից քանի՞սն է բաղկացած ընդամենը մեկ նախադասությունից։ Մեկ նախադասությամբ հոդվածը հոդվածը չէ, և պետք չէ այն ներառել հոդվածների ընդհանուր թվի մեջ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Artavazd525 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Մեկտողանոց հոդվածը գրում է սովորական մասնակից, որի անունը կարող եք տեսնել խմբագրման պատմության մեջ։ Հոդվածների հաշվիչը չի տարբերակում հոդվածը կարճ է, թե երկար, լավն է, թե վատ,նա հաշվում է քանակը։ Մեկ նախադասությամբ հոդվածների քանակը կարող եք հաշվելԿատեգորիա։Կարճ էջերում։ Այդ հոդվածները պիտակված են ուշադրության կենտրոնում լինելու և հետագայում խմբագրելու համար։--Beko (քննարկում) 09:22, 6 Օգոստոսի 2013 (UTC)
։։ Հարգելի Արտավազդ, քո ասած մեկ տողանոց հոդվածները կարելի է հերթով բարելավվել։ Դրանք հիմնականում նախագծի սկզբում է ստեղծվել և մնում են։ Իմ կարծիքով խոսքը թվականներին է վերաբերվում։ Կարող ես նրանցից մի քանիսում որոշ տեղեկություններ ավելացնել և օգնել Վիքիպեդիային նման բացը վերացնելու համար, ինչպես մյուսերն են օգնում։ Վիքիպեդիան մերն է և նրա հոդվածների և' քանակը, և' որակը խիստ կարևոր ցուցանիշներ են։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10։41, 6 Օգոստոսի 2013 (UTC)
Շնորհակալություն արձագանքի համար։ Ես իհարկե հնարավորության չափով լրացումներ կատարում եմ։ Սակայն ինձ համար անհասկանալի է այն մարդու տրամաբանությունը ով մեկ նախադասություն է գրում և ավարտում։ Եթե դրա իմաստն այն է, որ հոդվածի էջ բացվի ,որ մյուսները տեսնեն և ավելացումներ կատարեն, ինչ-որ չափով հասկանալի է, այլապես գրում ես նորմալ հոդված գրի, մեկ տող գրում ես որ ի՞նչ անես։--– Այս անստորագիր գրառման հեղինակն է artavazd525 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հարգելի Արտավազդ, Հունաստան, Հայաստան, Ուկրաինա և Իսպանիա հոդվածներն էլ են սկզբում եղել մեկտողանոց։ Ո՞վ է ասել, որ միանգամից այսպիսի ծավալուն հոդվածներ են ստեղծվում։ Ոչ։ Հոդվածները ծավալ են «ստանում» մեր շնորհիվ, ու կարող են հենց ասպիսին՝ մեկ տողանոց էլ մնալ մեր շնորհիվ։ Ավելի լավ է ձեռնամուխ լինենք լրացնելուն, ոչ թե՝ բողոքելուն։ --ջեօ 12:03, 10 Օգոստոսի 2013 (UTC)
- հասկանալի է Ձեր հարցը հարգելի artavazd525, իհարկե լավ կլիներ ու կարելի է ասել շատ լավ կլիներ եթե նման հոդվածներ քիչ լինեին կամ չլինեին, ինքս շատ այդպիսի հոդվածներում եմ ավելացրել նյութեր որ դառնան նվազագույն պահանջներին համապատասխան, չնայած իհարկե եղել են դեպքեր, երբ նման հոդվածները ցավոք ջնջվել են, դե բոլորը չեն Ձեր պես մտածում, Դուք իհարկե ճիշտ եք: Միանում եմ մյուսների հորդորին, ավելին ասեմ Հայերեն Վիքպեդիան Ձեր նման ճիշտ մտածելակերպի և թույլ տվեք ասեմ, սրտացավ մասնակիցների կարիք իսկապես ունի, միացեք Վիքիհամայնքին ու Ձեր ուժերի ու ցանկության չափով օգնեք դարձնել մեր վիքիպեդիան ավելի լավը: Հարգանքներով՝ -ERJANIK քննարկում: 16:32, 10 Օգոստոսի 2013 (UTC)
Հարգելի պատասխանողներ, ես չեմ բողոքում, ես իմ քննադատական կարծիքն եմ հայտնում, քննադատությունը, որպես բողոք Հայաստանում շատ են ընկալում։ Իսկ ինչպե՞ս են միանում Վիքիհամայնքին, դրա համար առանձին քայլեր են պետք, թե՞ ուղղակի հոդված գրել-լրացնելով մենք արդեն միացած ենք Վիքիհամայնքին։ Շնորհակալություն։
- Հարգելի մասնակից, ուղղակի գրել լրացնելով, եղած հոդվածները վերաուղղելով արդեն իսկ դառնում եք վիքիհամայնքի մասնակից։ Այո, դեռ թերություններ շատ կան մեր Վիքիում, բայց աշխատում ենք հնարավորինս բարելավվել։ 2 տարի առաջ գրեթե ոչ մի դերասանի մասին հոդված չկար, եղածների տեղեկաքարտերն էլ դերասանինը չէին։ Հիմա նայեք, թե ինչ կարգի են դարձել այդ հոդվածները։ Արևմտյան Հայաստանի մասին նորմալ հոդվածներ չկային, իսկ հիմա գյուղերի մասին մոտ 4000 հոդված ունենք։ Այնպես որ ինչը չկա, կարելի է ստեղծել, իսկ բացերն էլ լրացնել։ Լավ Վիքիպեդիա ունենալը պատիվ է բերում մեզ, իսկ Հայաստանի մասին ծավալուն և լիարժեք թեմաներ ունենալը մեր մշակույթը հասանելի է դարձնում ամբողջ աշխարհի համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16:35, 12 Օգոստոսի 2013 (UTC)
Ադրբեջանի հղում
խմբագրելԲարև ձեզ, ադրբեջաներենի հղումը գլխավորից հանեք։ Հաստատ ավելի լավ է չլինի, քան լինի։ 46.241.234.132 21։03, 24 Օգոստոսի 2013 (UTC)
- Այդ կարևոր հղում է։ Նրանով մենք իմանում ենք, թե ինչ ստատուս ունեն Ադրբեջանի հոդվածները և ինչ է կատարվում այդ Վիքիպեդիայում։--Արման Մուսիկյան (քննարկում) 08:49, 24 Նոյեմբերի 2013 (UTC)
Անգլերեն Wikipedia-ից հղում հայ Վիքիպեդիա-ի
խմբագրելՈւնենք 100,000ից ավելի հոդված, բայց հայերենը հիշված չէ Անգլերեն Wikipedia-ի մէջ ոչ ձախ ցուցակին մէջ ոչ ալ Wikipedia languages - More than 50,000 articles բաժնի մէջ։ Ջանք թափելու է որ հայերեն Վիքիպեդիան հիշվի այդ լեզուների կարգին թէ Անգլերեն Wikipedia-ի Գլխավոր էջի ձախին, թէ ալ 50,000-ի ավելի բաժնի մէջ։ Werldwayd (քննարկում) 07։41, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Իսկ որտե՞ղ կարելի է այդ մասին քննարկում ծավալել։ --vacio 12:41, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Դա քննարկվում է այստեղ բայց, միայն որոշ ՎՊ-ներ, որոնք 50 000 ավելի մեծ են ներառվում են այնտեղ, ժամանակին նայում էին Խորքի ցուցանիշին, քանի որ այն սկսվել է հատուկ կամ պատահաբար կեղծվել, դրա վրա այլևս նույնպես չեն նայում, 50 պատահական էջերին են նայում, եթե մեծ մասը կարճ, անավարտ, չվիքիֆիկացված կամ բոտով ստեղծված է, չեն ներառում և համարում են այդ ՎՊ-ն անորոակ։ Նման եզրակացության գալուց հետո, դժվարությամբ են միտքը փոխում (տես Մակեդոներեն ՎՊ-ն որ մի 3 անգամ մերժել են)։ Այնպես որ կարծում եմ մեր դեպքում չարժի հիմա դրան դիմել և նման համբավի արժանանալ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:57, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Եթե այդպես է, համամիտ եմ Ալեքսեյի հետ։ --Lilitik22 (քննարկում) 15:03, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Ուրեմն հարցը կը դնեմ այսպես - մեր 100,000ից որքանը մեծ մասամբ կարճ, անավարտ, չվիքիֆիկացված կամ բոտով ստեղծված էջերից է և որքանը լիիրավ հոդվածներից է Werldwayd (քննարկում) 21:33, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)
- 105000 ունենք, որ 1000 բայթից փոքր են։ 57 հոդված ունենք, որ ավել են 100000 բայթից։ 915 հոդված նշված են վիքիֆիկացման։ Եվ մոտ 45000 հոդված ստեղծվել է բոտով։--Beko (քննարկում) 21:17, 27 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Ուրեմն հարցը կը դնեմ այսպես - մեր 100,000ից որքանը մեծ մասամբ կարճ, անավարտ, չվիքիֆիկացված կամ բոտով ստեղծված էջերից է և որքանը լիիրավ հոդվածներից է Werldwayd (քննարկում) 21:33, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Եթե այդպես է, համամիտ եմ Ալեքսեյի հետ։ --Lilitik22 (քննարկում) 15:03, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Դա քննարկվում է այստեղ բայց, միայն որոշ ՎՊ-ներ, որոնք 50 000 ավելի մեծ են ներառվում են այնտեղ, ժամանակին նայում էին Խորքի ցուցանիշին, քանի որ այն սկսվել է հատուկ կամ պատահաբար կեղծվել, դրա վրա այլևս նույնպես չեն նայում, 50 պատահական էջերին են նայում, եթե մեծ մասը կարճ, անավարտ, չվիքիֆիկացված կամ բոտով ստեղծված է, չեն ներառում և համարում են այդ ՎՊ-ն անորոակ։ Նման եզրակացության գալուց հետո, դժվարությամբ են միտքը փոխում (տես Մակեդոներեն ՎՊ-ն որ մի 3 անգամ մերժել են)։ Այնպես որ կարծում եմ մեր դեպքում չարժի հիմա դրան դիմել և նման համբավի արժանանալ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:57, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)