Քննարկում:Լազուրիտ (երկնաքեր)
«Լազուրիտ (երկնաքեր)» հոդվածը կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծել է Խմբագրող մասնակիցը «CEE Spring 2024» նախագծի շրջանակներում Բելառուսի առաջարկած ցուցակի Տնտեսություն բաժնից։ |
Աղավաղված թարգմանություն
խմբագրելՌուսերեն բնագրի Сдача здания была перенесена на 2016 год․․․ Сдача здания была перенесена на 15 апреля 2018 года նախադասությունները թարգմանվել են Շենքի մատակարարումը հետաձգվեց մինչև 2016 թվականը․․․ Շենքի մատակարարումը հետաձգվել է 2018 թվականի ապրիլի 15-ին․․․ @ Slava Sahakyan70 (քննարկում) 03:47, 13 Հունիսի 2024 (UTC)
- Հարգելի՛ Slava Sahakyan70, շնորհակալություն Ձեր աչալուրջ դիտարկումների և մանրամասն ուսումնասիրության համար։ Վիքիպեդիան, ինչպես գիտեք, ազատ հանրագիտարան է, որը կարող եք խմբագրել և լավարկել հենց անձամբ Դուք, քանի որ չկան «իմ և քո» հոդվածներ։ Ձեր ներդրումը ավելի արժեքավոր կլիներ, եթե կատարեիք Ձեր գտած փոփոխությունը, գնահատանքի արժանի կլիներ, եթե չպիտակեիք քննարկումը։ Ազատ եք նաև հոդվածը «վատորակ» թարգմանության ներկայացնելու և ջնջման ներկայացնելու, նույնը վերաբերում է այս քննարկմանը։ Բովանդակային առումով ասեմ, որ հայերենը բառացի թարգմանություններ չի ընդունում, այդուհանդերձ քննարկելի է յուրաքանչյուր տարբերակ, իսկ ոչ բովանդակային մասով ասեմ, որ առաջին անգամն է՝ տեղեկացնում եմ, որ չեմ արձագանքելու այս տեսակի ու որակի քննարկումներին։ Բարին ընդ Ձեզ։ --Խմբագրող (քննարկում) 05:18, 13 Հունիսի 2024 (UTC)
Պատասխան Խմբագրողին
խմբագրելԽնդիրն այն է, որ բովանդակային այս կարգի սխալների, թերությունների վերացման կամ գոնե նվազեցման համար պայքարը թողած՝ առավել կարևորվում է կատեգորիաների ,,կատարելագործումը,,։ Մինչդեռ ակնհայտ է, որ միայն թարգմանության որակի բարձրացման շնորհիվ կարող ենք հասնել հայերեն Վիքիպեդիայի հեղինակության բարձրացմանը։ @ Slava Sahakyan70 (քննարկում) 08:45, 13 Հունիսի 2024 (UTC)