Քննարկում:Չինական մեծ պարիսպ

Latest comment: 6 տարի առաջ by 23artashes in topic Հոդվածի անվանափոխում
«Չինական մեծ պարիսպ» հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։


Հոդվածի անվանափոխում

խմբագրել

Արմեն ջան, խնդրում եմ նշես այն աղբյուր(ներ)ը, որի (որոնց) հիման վրա անվանափոխել ես այս հոդվածը։ Հայերեն աղբյուրներում ընդունված է «Չինական մեծ պարիսպ» ձևը։ Եթե հիմք ես ընդունել անգլերենի wall-ը, ռուսերենի стена-ն կամ մեկ այլ լեզվի «պատ» նշանակող բառը, ապա հայերենի համար դրանք հիմք չեն։ Պաշտպանական հաստ պատ նշելու համար մենք օգտագործում ենք «պարիսպ» բառը (տե՛ս բառարանային սահմանումը)։ Բոլոր հեղինակավոր աղբյուրներում օգտագործվում է «պարիսպ»` ՀՍՀ, «Դպրոցական Մեծ Հանրագիտարան», պատմության դասագրքեր (տե՛ս էջ 39) և այլն։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 10:55, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Արտաշես ջան անվանափոխման ժամանակ, այո՛, հիմք եմ վերցրել այս հոդվածի օտարալեզու տարբերակների վերնագրերը և մի քանի ԶԼՄ-ների հոդվածները: Բայց քանի որ, վերը Դու բերեցիր ավելի լուրջ աղբյուրներ, հանձինս հանրագիտարանների, կարող ես ազատ հետ անվանափոխել հոդվածը: Ես դեմ չեմ:--Armen (քննարկում) 18:49, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Բարի, Արմեն ջան։ --23artashes (քննարկում) 20:06, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

 

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Great Wall of China» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
Return to "Չինական մեծ պարիսպ" page.