Քոլդփլեյ
Քոլդփլեյ (անգլ.՝ Coldplay), բրիտանական ալտերնատիվ ռոք խումբ է։
Քոլդփլեյ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք |
Գործունեություն | 1997–Ներկա ժամանակ |
Լեյբլ | EMI, Parlophone, Capitol, Fierce Panda |
Կապված | Apparatjik |
Կայք | coldplay.com |
Անդամներ | |
Քրիս Մարտին Ջոնի Բաքլենդ Գայ Բերիմեն Ուիլ Չեմպիոն | |
Coldplay Վիքիպահեստում |
Քոլդփլեյ (անգլերեն Coldplay)՝ բրիտանական ալտերնատիվ ռոք խումբ, որը հիմնադրված է 1996 թվականին Քրիս Մարտինի և Ջոննի Բակլանդի կողմից։ Խմբի ալբոմները Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում վաճառվել են ավելի քան 80 միլիոն քանակով։
Պատմություն
խմբագրելԽմբի ստեղծումը և ստեղծագործական առաջին տարիները (1996-1999)
խմբագրելՔոլդփլեյի անդամները ծանոթացել են Լոնդոնի համալսարանում, որտեղ նրանք ուսանում էին տարբեր բաժիններում։ Քրիսը սովորում էր պատմության ֆակուլտետում, իսկ Ջոննը հետաքրքրվում էր աստղագիտությամբ ու մաթեմատիկայով։ Քրիս Մարտինը ծնվել և դաստիարակվել է քրիստոնեական ընտանիքում ու մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում։ Ուիլ Չեմպիոնին հրավիրել են խումբ՝ որպես հարվածային գործիքներ նվագող, բայց նա բազմատաղանդ մարդ է և կարողանում է նվագել ստեղնաշար, ակուստիկ և բաս կիթառ։ Խմբի ևս մեկ անդամ կարող էր դառնալ Թիմ Ռայս-Օկսլին, բայց նա հրաժարվեց, քանի որ ուներ իր սեփական խումբը, որի հետ աշխատում է մինչ այժմ։ Տղաները սկզբնական շրջանում հանդես էին գալիս «Սթարֆիշ» անվանումով։ Դե իսկ Քոլդփլեյ անունը նրանք վերցրել են հանրահայտ գրող Ֆիլիպ Հորկի Child’s Reflections, Cold Play պոեմից։ Այս երկու անուները միացնելու գաղափարը Թիմ Ռայսինն էր։ 1998 թվականի մայիսի 18-ին թողարկվեց նրանց Safety մինի ալբոմը 500 օրինակով։ Ալբոմի օրինակները մեծ մասամբ ուղարկվել են տարբեր լեյբլների, մի մասը նվիրել են իրենց ընկերներին և ընդամենը 50 օրինակ հանձնվել է վաճառքի։ 1998 թվականի դեկտեմբերին տղաները առաջարկ ստացան Fierce Panda լեյբլից ալբոմի թողարկման համար։ Կարճ ժամկետում նրանք վերաձայնագրեցին մինի ալբոմը ու վերափոխեցին անունը, կոչելով Brothers & Sisters։ Ալբոմի ռելիզը տեղի ունեցավ 1999 թ.-ի ապրիլին 2500 օրինակով։ Այն շուտով հայտնվեց բրիտանական հանրահայտ Ռադիո 1-ի եթերում և արագ սիրվեց ունկնդիրների կողմից։ Գերազանց ստանալով իրենց ավարտական քննությունները, նրանք պայմանագիր կնքեցին Parlophone լեյբլի հետ։ Քոլդփլեյը ելույթ ունեցավ հեղինակավոր բրիտանական երաժշտական փառատոնում՝ Գլասթոնբերրիում (Glastonbury) և անմիջապես անցավ հաջորդ մինի ալբոմի աշխատանքներին։ The Blue Room-ը թողարկվեց 5000 օրինակով։
Խմբի կազմը
խմբագրել- Քրիս Մարտին-վոկալիստ, ստեղնաշար, ակուստիկ կիթառ
- Ջոննի Բուկլենդ-էլեկտրոկիթառ, բեք-վոկալ
- Գայ Բերրիմեն-բաս- և ակուստիկ կիթառ, սինթեզ, բեք-վոկալ
- Ուիլ Չեմպիոն-հարվածային գործիքներ, ստեղնաշար, բեք-վոկալ
Սկավառակագրություն
խմբագրել- Parachutes (2000)
- A Rush of Blood to the Head (2002)
- X&Y (2005)
- Viva la Vida or Death and All His Friends'
- Mylo Xyloto (2011)
- Ghost Stories (2014)
- A Head Full of Dreams (2015)
- Everyday Life (2019)
- Music of the Spheres (2021)
- Moon Music (2024)
Շրջագայություններ
խմբագրել- Parachutes Tour (2000 - 2001)
- A Rush of Blood to the Head Tour (2002 - 2003)
- Twisted Logic Tour (2005 - 2007)
- Viva La Vida Tour (2008 - 2010)
- Mylo Xyloto Tour (2011 - 2012)
- Ghost Stories Tour (2014)
- A Head Full Of Dreams Tour (2016 - ...)
Մրցանակներ
խմբագրել- 2002 - Best Alternative Album - Parachutes
- 2003 - Best Alternative Album - A Rush Of Blood To The Head
- 2003 - Best Rock Vocal Performance By A Duo Or Group - In My Place
- 2004 - Record Of The Year - Clocks
- 2007 - Best Remixed Recording, Non-Classical - Talk (Thin White Duke Remix)
- 2009 - Song Of The Year - Viva La Vida
- 2009 - Best Pop Performance By A Duo Or Group With Vocals - Viva La Vida
- 2009 - Best Rock Album - Viva La Vida Or Death And All His Friends
- 2002 - Best Rock Song - Yellow
- 2002 - Best Rock Vocal Performance By A Duo Or Group - Yellow
- 2004 - Best Music Video, Short Form - The Scientist
- 2005 - Best Music Video, Long Form - Coldplay Live 2003
- 2006 - Best Rock Vocal Performance By A Duo Or Group - Speed Of Sound
- 2006 - Best Rock Song - Speed Of Sound
- 2006 - Best Rock Album - X&Y
- 2007 - Best Rock Vocal Performance By A Duo Or Group - Talk
- 2009 - Record Of The Year - Viva La Vida
- 2009 - Album Of The Year - Viva La Vida or Death And All His Friends
- 2009 - Best Pop Performance by a Duo or Group with Vocals - Viva La Vida
- 2009 - Best Rock Performance by a Duo or Group with Vocals - Violet Hill
- 2009 - Best Rock Song - Violet Hill
- 2012 - Best Pop Duo/Group Performance - Paradise
- 2012 - Best Rock Performance - Every Teardrop Is a Waterfall
- 2013 - Best Rock Album - Mylo Xyloto
- 2013 - Best Rock Performance - Charlie Brown
- 2014 - Best Song Written for Visual Media - Atlas
- 2014 - Best Music Film - Live 2012
Գրականություն
խմբագրել- Roach, Martin (2003). Coldplay: Nobody Said It Was Easy. Omnibus Press. ISBN 0-7119-9810-8
- Spivack, Gary (2004). Coldplay: Look At The Stars. MTV/Simon/Pocket Books. ISBN 0-7434-9196-3
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլդփլեյ» հոդվածին։ |